ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2025 թվականի N 1479-Ա
«ՌԱԴԻՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ հոդվածները և 68-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համարը՝ 70.140.00066) միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով այն «Միջազգային Ռադիոցանց» (պետական գրանցման համարը՝ 70.120.770769) փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Սահմանել, որ՝
1) «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը «Միջազգային Ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերությունն է, և վերջինիս են անցնում միացած իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Միջազգային Ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում՝
1) ապահովել միացման պայմանագրի, միացման կարգի և պայմանների, փոխանցման ակտի, բաժնետոմսերի փոխարկման կարգի նախապատրաստումը և իրավասու անձանց կողմից դրանց հաստատումը.
2) ապահովել «Միջազգային Ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխության պետական գրանցման գործընթացը.
3) ապահովել «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |