ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«04» նոյեմբերի 2025 թ. |
N 1505-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1424-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի «Մաքսային ներկայացուցիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը և հաշվետվությունների ձևը սահմանելու մասին» N 1424-Ն հրամանի՝
1) 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) 2-րդ կետում «մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 15-ը» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի հունվարի 15-ը` 2025 թվականի 2-րդ կիսամյակի գործունեության մասով» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
2025-11-04 |
Վ. ՄԽԻԹԱՐՅԱՆ |
|
Հավելված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «04» նոյեմբերի 2025 թ. N 1505-Ն հրամանի |
|
«Հավելված N 2 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 1424-Ն հրամանի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N_________
ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
»։ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2025 թվական: