ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«27» հոկտեմբեր 2025 թ. |
N 04-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է.
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 22-ի «Կուսակցության տարեկան հաշվետվության ձևը, դրա լրացման և հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 04-Ն որոշման Հավելված N 1-ը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն՝ Հավելված N 1-ի:
2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 22-ի «Կուսակցության տարեկան հաշվետվության ձևը, դրա լրացման և հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 04-Ն որոշման Հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն՝ Հավելված N 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող` |
Մ. ԳալստՅԱՆ |
|
|
Հավելված N 1 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի 04-Ն որոշման |
|
|
Հավելված N 2 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի 04-Ն որոշման |
|
«Հավելված N 2 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 22-ի N 04-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կուսակցության տարեկան հաշվետվության լրացման և հրապարակման, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգով (այսուհետ՝ Կարգ) կարգավորվում են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը (այսուհետ՝ տարեկան հաշվետվություն) լրացնելու, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելու և դրա հրապարակման հետ կապված հարաբերությունները։
2. Տարեկան հաշվետվության լրացման համար հաշվետու տարի է համարվում այն տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ ընկած ժամանակահատվածը, որի վերաբերյալ կուսակցությունը Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն, ընդ որում՝ հաշվետու տարվա ընթացքում կուսակցության պետական գրանցման կամ լուծարման դեպքում` հաշվետու տարի է համարվում, համապատասխանաբար, պետական գրանցման ամսաթվից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը կամ տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև լուծարման ամսաթիվն ընկած ժամանակահատվածը:
3. Կարգի իմաստով թերթը էլեկտրոնային ձևի ստորին հատվածում առկա կամ էլեկտրոնային համակարգի համապատասխան անվանումով առանձին թերթ է (Sheet)։
4. Տարեկան հաշվետվությունը լրացվում և Հանձնաժողով է ներկայացվում էլեկտրոնային եղանակով՝ Հանձնաժողովի պաշտոնական՝ www.cpcarmenia.am կայքի՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով հետևյալ հղումով՝ https://file-online.cpcarmenia.am/login:
5. Բացառիկ դեպքում կուսակցության տարեկան հաշվետվությունը կարող է ներկայացվել նաև ոչ էլեկտրոնային համակարգի միջոցով, եթե Հանձնաժողով է ներկայացվել էլեկտրոնային համակարգի միջոցով տարեկան հաշվետվությունը ներկայացնելու անհնարինությունը հիմնավորող համապատասխան դիմում և այն բավարարվել է Հանձնաժողովի կողմից: Սույն կետով սահմանված դիմումը Հանձնաժողովը քննարկում է առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում, ինչի արդյունքների վերաբերյալ 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տեղեկացնում է դիմումում նշված եղանակով։ Դիմումում ծանուցման եղանակ նշված չլինելու դեպքում՝ Հանձնաժողովը ծանուցում է էլեկտրոնային համակարգում գրանցված կուսակցության էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ դրա բացակայության դեպքում՝ թղթային եղանակով:
6. Տարեկան հաշվետվության ներկայացման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու համար կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարը, իսկ կուսակցության կանոնադրությամբ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի պաշտոն նախատեսված չլինելու դեպքում՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կողմից լիազորված անձը (այսուհետ՝ լիազորված անձ) Հանձնաժողով է ներկայացնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 14-րդ հոդվածի իմաստով՝ կուսակցության տարեկան հաշվետվության ներկայացման համար պատասխանատու՝ կուսակցության պաշտոնատար անձի (այսուհետ՝ կուսակցության պաշտոնատար անձ) անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը:
7. Որպես կուսակցության պաշտոնատար անձ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարից բացի այլ՝ սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված անձի տվյալներ ներկայացնելու դեպքում՝ անհրաժեշտ է կցել այն փաստաթուղթը (կուսակցության աշխատակցի դեպքում՝ աշխատանքային պայմանագիր, կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամի դեպքում՝ կուսակցության կանոնադրություն կամ մշտապես գործող ղեկավար մարմնի որոշում), որով հիմնավորվում է, որ կուսակցության տարեկան հաշվետվության՝ Հանձնաժողով ներկայացնելու պարտականությունը կրում է այդ անձը:
8. Պաշտոնատար անձ կարող է լինել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված անձը: Կուսակցության կանոնադրությամբ կամ այլ փաստաթղթով պաշտոնատար անձ սահմանված չլինելու, ինչպես նաև կուսակցության նախագահի կողմից կուսակցության պաշտոնատար անձի վերաբերյալ պահանջվող տվյալները Հանձնաժողով չներկայացնելու դեպքերում՝ կուսակցության պաշտոնատար անձ է համարվում կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարը (պետական լիազոր մարմնում որպես իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար գրանցված անձը):
9. Տարեկան հաշվետվությունը ոչ էլեկտրոնային համակարգով ներկայացնելու դեպքում՝ այն լրացվում է՝ չփոփոխելով ներբեռնված էլեկտրոնային ձևում առկա uահմանափակումները և տվյալների վավերացումը:
10. Տարեկան հաշվետվությունը համարվում է սխալ կամ ոչ ամբողջական այն դեպքում, երբ այն չի պարունակում պահանջվող տեղեկությունը կամ պարունակում է ակնհայտ անհամապատասխանություններ։
11. Եթե հաշվետու տարվա ընթացքում կուսակցությունը փաստացի գործունեություն չի ծավալել, դրամական կամ ոչ դրամական միջոցների հոսքեր չեն եղել, ապա լրացվում են միայն էլեկտրոնային ձևի «Ընդհանուր» թերթի տեղեկությունները, «Մուտքեր Ելքեր» թերթի՝ «Դրամական միջոցների մնացորդ տարվա սկզբի դրությամբ» և «Դրամական միջոցների մնացորդ տարվա վերջի դրությամբ» տողերը, գույքի առկայության դեպքում՝ «Գույք» թերթը և պարտավորությունների առկայության դեպքում նաև՝ «Պարտավորություններ» թերթը, «Ընթացիկ ֆինանսական գործունեություն չի ծավալել» բառերի դիմաց կատարվում է պահանջվող նշումը (ոչ էլեկտրոնային համակարգով ներկայացվելու դեպքում համապատասխան դաշտում կատարվում է «x» նշումը), որը նշանակում է, որ հաշվետու տարվա ընթացքում կուսակցությունը ընթացիկ ֆինանսական գործունեություն չի ծավալել, գույք չի օգտագործել, դրամական կամ ոչ դրամական հոսքեր չի ունեցել:
12. Գույքի վերաբերյալ գործարքները, որոնք օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման տարեկան հաշվետվության մեջ արտացոլվում են պետական գրանցման ամսաթվով։
13. Տարեկան հաշվետվության մեջ առկա բոլոր այն դաշտերը, որոնցում պահանջվում է լրացնել հասցե, առկա տեղեկությունները լրացվում են հետևյալ հերթականությամբ՝ մարզ, համայնք (Երևան քաղաքի դեպքում՝ Երևան), ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտ (թաղամաս, հրապարակ, փողոց, պողոտա, նրբանցք, անցում, փակուղի, զբոսայգի և այլն), անշարժ գույքի հերթական համար:
14. Տարեկան հաշվետվության մեջ առկա այն դաշտերը, որոնցում պահանջվում է լրացնել գնահատվող գումար, գնահատումն իրականացվում է դրամական նյութական միավորի շուկայական արժեքով, որը հավասար է համեմատելի հանգամանքներում նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար սովորաբար գանձվող գումարին կամ այն գնին, որով գույքի, աշխատանքների կամ ծառայության մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը համաձայն է վաճառել, իսկ դրա արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը համաձայն է ձեռք բերել այն, իսկ այն դաշտերը, որոնցում պահանջվում է լրացնել գույքի կադաստրային արժեքը, ապա կադաստրային արժեքը լրացվում է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, իսկ գույքի օտարման գործարքների դեպքում՝ գույքի օտարման պահի դրությամբ:
15. Տարեկան հաշվետվության մեջ արտարժույթով գործարքների դեպքում գործարքի գումարն արտացոլվում է ՀՀ դրամով՝ ելնելով գործարքի օրվա համար Կենտրոնական բանկի հրապարակած արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Տարեսկզբի և տարեվերջի դրությամբ առկա դրամական միջոցները վերագնահատվում են՝ ելնելով տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի հրապարակած արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
16. Տարեկան հաշվետվության մեջ առկա բոլոր այն դաշտերը, որոնցում պահանջվում է լրացնել ամսաթիվ, տվյալները լրացվում են հետևյալ հերթականությամբ՝ օր/ամիս/տարի:
17. Տարեկան հաշվետվությունը ներկայացվում է Հանձնաժողով՝ կուսակցության պաշտոնատար անձի ստորագրությամբ։ Կուսակցության տարեկան հաշվետվությունն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու դեպքում՝ ստորագրության առկայության պահանջը համարվում է պահպանված, եթե կատարվել է համակարգի կողմից պահանջվող համապատասխան նշումը, որը հավասարազոր է կուսակցության պաշտոնատար անձի ստորագրությանը։
18. Կուսակցության տարեկան հաշվետվությունն էլեկտրոնային համակարգով ներկայացնելու դեպքում՝ լրացվում է տարեկան հաշվետվությունը, ներկայացվում Հանձնաժողով, որից հետո եռօրյա ժամկետում այն հրապարակվում է Հանձնաժողովի պաշտոնական՝ www.cpcarmenia.am կայքում՝ առանձին բաժնում տեղադրելու միջոցով՝ հետևյալ հղումով՝ https://cpcarmenia.am/registers/»։
19. Կարգի 5-րդ կետով սահմանված դիմումը բավարարվելու դեպքում կուսակցության տարեկան հաշվետվությունը Հանձնաժողով է ներկայացվում՝
1) էլեկտրոնային կրիչով՝ առձեռն կամ փոստային առաքմամբ, կամ
2) էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով, կամ
3) Հանձնաժողովի պաշտոնական՝ info@cpcarmenia.am էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:
20. Կուսակցության տարեկան հաշվետվությունը սահմանված կարգով Հանձնաժողով ներկայացնելուց հետո Հանձնաժողովի կողմից տարեկան հաշվետվությունը մուտքագրվում է էլեկտրոնային համակարգ և հրապարակվում կարգի 18-րդ կետով սահմանված ժամկետում։
21. Տարեկան հաշվետվությունը համարվում է սահմանված ժամկետում ներկայացված, եթե՝
1) առձեռն՝ էլեկտրոնային կրիչով ներկայացնելու դեպքում՝ այն հանձնվել է մինչև սահմանված վերջնաժամկետի օրվա աշխատանքային ժամի ավարտը,
2) փոստային առաքմամբ ներկայացնելու դեպքում՝ այն կապի կազմակերպությանն է հանձնվել մինչև սահմանված վերջնաժամկետի օրվա ավարտը,
3) էլեկտրոնային համակարգի, էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով ներկայացնելու դեպքում այն ուղարկվել է մինչև սահմանված վերջնաժամկետի օրվա ավարտը:
ԳԼՈՒԽ 2
«ԸՆԴՀԱՆՈՒՐ»
22. «Ընդհանուր» թերթում լրացվում են կուսակցության մասին հետևյալ տեղեկությունները՝
1) «Կուսակցության անվանում» տողում լրացվում է կուսակցության լրիվ անվանումը՝ ըստ կուսակցության կանոնադրության,
2) «Կուսակցության գրանցման ամսաթիվ» տողում լրացվում է կուսակցության պետական գրանցման ամսաթիվը,
3) «Կուսակցության ամփոփ տվյալներ» տողում լրացվում են կուսակցության վերաբերյալ ընդհանուր ամփոփ տեղեկություններ՝ անդամների թիվը, կուսակցության գործունեության նպատակներն ու խնդիրները, կամ հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ,
4) «Կուսակցության աշխատակիցների միջին թվաքանակ» տողում լրացվում է հաշվետու տարում կուսակցության աշխատակիցների թվի միջին թվաբանական արժեքը՝ կլորացված դեպի առաջին ամբողջ թիվը,
5) «Կուսակցության հասցե» տողում լրացվում է կուսակցության գտնվելու վայրի հասցեն,
6) «Կուսակցության ինտերնետային կայք» տողում լրացվում է կուսակցության պաշտոնական ինտերնետային կայքի (առկայության դեպքում) հղումը,
7) «Կուսակցության բանկային հաշիվների մասին տվյալներ» տողում լրացվում է նվիրատվություններ, անդամավճարներ, մուտքի վճարներ և պետական ֆինանսավորում ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ Կենտրոնական բանկի լիցենզավորած մեկ բանկում ունեցած հաշիվների մասին տվյալները՝ բանկի անվանումը, հաշվեհամարը և արժույթը:
23. «Ընդհանուր» թերթի «1.1 Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմնի անդամներ» աղյուսակում համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 16-րդ մասի, լրացվում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնում, իսկ այլ ղեկավար մարմնի դեպքում՝ այդ մարմնում (այսուհետ՝ Ղեկավար մարմին) հաշվետու տարվա որևէ ժամանակահատվածում պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ օրենքով սահմանված կարգով համապատասխան պետական գրանցում ստացած հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակում լրացվում է Ղեկավար մարմնում պաշտոն զբաղեցնող անձի անունը և ազգանունը՝ ըստ անձնագրային տվյալների,
3) 3-րդ սյունակում լրացվում է Ղեկավար մարմնում պաշտոն զբաղեցնող անձի սեռը,
4) 4-րդ սյունակում լրացվում է Ղեկավար մարմնում պաշտոն զբաղեցնող անձի՝ տվյալ պաշտոնի ստանձնման (ղեկավար մարմնի անդամ դառնալու) ամսաթիվը, եթե պաշտոնի ստանձնման վերաբերյալ տվյալները ստացել են պետական գրանցում,
5) 5-րդ սյունակում լրացվում է Ղեկավար մարմնում պաշտոն զբաղեցնող անձի՝ տվյալ պաշտոնի դադարեցման (ղեկավար մարմնի անդամ դառնալու) ամսաթիվը (եթե պաշտոնը դադարեցվել է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում), եթե պաշտոնի դադարեցման վերաբերյալ տվյալները ստացել են պետական գրանցում։
24. «Ընդհանուր» թերթի «1.2 Տարածքային ստորաբաժանումներ» աղյուսակում լրացվում են կուսակցության կանոնադրությամբ սահմանված, հաշվետու տարում ունեցած և օրենքով սահմանված կարգով համապատասխան պետական գրանցում ստացած տարածքային ստորաբաժանումների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակում լրացվում է տվյալ տարածքային ստորաբաժանման գտնվելու վայրի հասցեն,
3) 3-րդ սյունակում լրացվում է տվյալ տարածքային ստորաբաժանման գտնվելու վայրի մարզը,
4) 4-րդ սյունակում լրացվում է տվյալ տարածքային ստորաբաժանման գործունեության սկզբի պետական գրանցման ամսաթիվը,
5) 5-րդ սյունակում լրացվում է տվյալ տարածքային ստորաբաժանման գործունեության վերջի պետական գրանցման ամսաթիվը (եթե տվյալ ստորաբաժանման գործունեությունը դադարեցվել է հաշվետու ժամանակաշրջանում)։
ԳԼՈՒԽ 3
«ՄՈՒՏՔԵՐ ԵԼՔԵՐ»
25. «Մուտքեր Ելքեր» թերթում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում կուսակցության մուտքերի և ելքերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) «Դրամական միջոցների մնացորդ տարվա սկզբի դրությամբ» տողում լրացվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ կուսակցության բոլոր բանկային հաշիվների (բացառությամբ նախընտրական հիմնադրամների) մնացորդների հանրագումարը,
2) «1.1․1 Պետական ընդհանուր ֆինանսավորում» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում հատկացված Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական ֆինանսավորման գումարի ընդհանուր չափը,
3) «1.1․2 Պետական նպատակային ֆինանսավորում» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում Օրենքի 26-րդ հոդվածի 6-8-րդ մասերով սահմանված կարգով հատկացված պետական նպատակային ֆինանսավորման գումարի ընդհանուր չափը, ընդ որում, փաստացի ստացված գումարը լրացվում է դրամական միջոցների շարժ սյունակում, իսկ մնացած մասը` աուդիտորական ծառայությունների պայմանագրի արժեքի չափով նվազեցված մասը՝ ոչ դրամական միջոցների շարժ սյունակում,
4) «1.2.1 Նվիրատվություններ» տողում լրացվում է հաշվետու տարում կատարված դրամական նվիրատվությունների և նույն տարում կատարված դրամական նվիրատվությունների վերադարձի տարբերության գումարը, որը հավասար է «Ծանոթագրություն 1» թերթի «1.1 Ֆիզիկական անձանց դրամական նվիրատվություններ» աղյուսակի 6-րդ և 8-րդ սյունակների հանրագումարների տարբերության, «1.2 Չթույլատրված աղբյուրներից ստացված նվիրատվություններ» աղյուսակի 6-րդ և 8-րդ սյունակների հանրագումարների տարբերության և «1.3 Ֆիզիկական անձանցից ստացված՝ օրենքով սահմանված չափը գերազանցող և օրենքով սահմանված ժամկետում չվերադարձված կամ պետական բյուջե չփոխանցված, ինչպես նաև չթույլատրված աղբյուրներից ստացված և օրենքով սահմանված ժամկետում պետական բյուջե չփոխանցված նվիրատվություններ» աղյուսակի 6-րդ և 8-րդ սյունակների հանրագումարների տարբերության գումարին,
5) «1.2.2 Բնեղենով նվիրատվություններ» տողում լրացվում է անշարժ գույքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ձեռքբերման կամ օտարման գծով հաշվարկված նվիրատվությունների, կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների, գույքը շուկայական արժեքից էականորեն ցածր գնով կուսակցությանը վարձակալության, ինչպես նաև անհատույց օգտագործմանը հանձնելու արդյունքում հաշվարկված մուտքերի, ինչպես նաև այլ ոչ դրամական նվիրատվությունների գումարների ընդհանուր չափը՝ որը հավասար է «Ծանոթագրություն 2» թերթի «2.1 Անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման գծով հաշվարկված նվիրատվություններ» տողի, «2.2 Տրանսպորտային միջոցների ձեռքբերման կամ օտարման գծով հաշվարկված նվիրատվություններ» տողի, «2.3 Կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքներ կամ մատուցված ծառայություններ» աղյուսակի 4-րդ սյունակում լրացված բոլոր տողերի, «2.4 Անշարժ գույքը կուսակցությանը վարձակալության կամ օգտագործման հանձնելու վերաբերյալ տվյալներ» աղյուսակի 10-րդ սյունակում լրացված բոլոր տողերի, ինչպես նաև «2.5 Այլ ոչ դրամական նվիրատվություններ» աղյուսակի 5-րդ սյունակում լրացված բոլոր տողերի հանրագումարին,
6) «1.3.1 Մուտքի վճարներ» տողում լրացվում է կուսակցությանն անդամագրվելու համար միանվագ կատարվող վճարների (այսուհետ՝ մուտքի վճար) ընդհանուր չափը, որը հավասար է «Ծանոթագրություն 3» թերթի «3.1 Մուտքի վճարներ» աղյուսակի 4-րդ սյունակում լրացված բոլոր տողերի հանրագումարին,
7) «1.3.2 Անդամավճարներ» տողում լրացվում է սահմանված չափով պարբերաբար կատարվող վճարների (այսուհետ՝ անդամավճար) ընդհանուր չափը, որը հավասար է «Ծանոթագրություն 3» թերթի «3.2 Անդամավճարներ» աղյուսակի 4-րդ սյունակում լրացված բոլոր տողերի հանրագումարին,
8) «1.4.1 Կուսակցության անշարժ գույքի վաճառքից մուտքեր» տողում լրացվում է կուսակցության անշարժ գույքի վաճառքից առաջացած դրամական միջոցների ընդհանուր գումարի չափը, որը հավասար է «Ծանոթագրություն 4» թերթի «4.1 Կուսակցության անշարժ գույքի վաճառքից մուտքեր» աղյուսակի 6-րդ սյունակում լրացված բոլոր տողերի հանրագումարին,
9) «1.4.2 Կուսակցության անշարժ գույքի վարձակալության հանձնումից մուտքեր» տողում լրացվում է կուսակցության անշարժ գույքի վարձակալության հանձնումից առաջացած դրամական միջոցների ընդհանուր գումարի չափը, որը հավասար է «Ծանոթագրություն 4» թերթի «4.2 Կուսակցության անշարժ գույքի վարձակալության հանձնումից մուտքեր» աղյուսակի 6-րդ սյունակում լրացված բոլոր տողերի հանրագումարին,
10) «1.5.1 Ստացված վարկեր և փոխառություններ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած վարկերի և փոխառությունների ընդհանուր գումարի չափը։ Ավանդի ներդրումը կամ դրա վերադարձը չի ներառվում, համապատասխանաբար ելքերում կամ մուտքերում,
11) «1.5.2 Բանկային ավանդների գծով ստացված տոկոսներ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ժամկետային բանկային ավանդների գծով փաստացի ստացված տոկոսների ընդհանուր գումարի չափը։
12) «1.6 Կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցներ» տողում լրացվում է կուսակցության հիմնադրած ընկերությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած շահաբաժինների ընդհանուր գումարի չափը, որը հավասար է «Ծանոթագրություն 5» թերթի «5.1 Կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցներ» աղյուսակի 4-րդ սյունակում լրացված բոլոր տողերի հանրագումարին,
13) «1.7 Տեղական և միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանն ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան միջոցներ» տողում լրացվում է «Ծանոթագրություն 5»-ի «5.2 Տեղական և միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանն ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան միջոցներ» աղյուսակի 6-րդ սյունակում լրացված բոլոր տողերի համագումարը,
14) «1.8 Այլ մուտքեր» տողում առկայության դեպքում լրացվում է նախորդ տողերում չնշված, սակայն մուտք եղած այլ դրամական կամ ոչ դրամական միջոցների գումարի ընդհանուր չափը, որը հավասար է «Ծանոթագրություն 6» թերթի «6.1 Այլ մուտքերի բացվածք» աղյուսակի 3-րդ սյունակում լրացված բոլոր տողերի հանրագումարին,
15) «2.1 Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարներ, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցման վճարներ» տողում լրացվում է աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումների, ֆիզիկական անձանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցման վճարների ընդհանուր գումարի չափը՝ առանց հարկերի և այլ պարտադիր վճարների,
16) «2.2 Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում պետական կամ համայնքային բյուջեներ վճարված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների ընդհանուր գումարի չափը,
17) «2.3 Կոմունալ վճարներ» տողում լրացվում է հետևյալ ծառայությունների մատուցման համար վճարված ընդհանուր գումարի չափը՝
ա. էլեկտրաէներգիայի օգտագործում,
բ. ջրամատակարարում,
գ. գազամատակարարում,
դ. կենտրոնական ջեռուցում,
ե. տաք ջրամատակարարում,
զ. կոյուղի,
է. սանմաքրում,
ը. ինտերնետ,
թ․ հեռախոսակապ,
ժ․ այլ,
18) «2.4 Գույքի վարձակալության վճարներ» տողում լրացվում է Կուսակցության կողմից վարձակալված գույքի դիմաց հաշվետու տարվա ընթացքում կատարած վարձակալական վճարների հանրագումարը,
19) «2.5 Անշարժ գույքի ձեռքբերման վճարներ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության կողմից անշարժ գույքի ձեռքբերման համար կատարված վճարների հանրագումարը,
20) «2.6 Տրանսպորտային միջոցների ձեռքբերման վճարներ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության կողմից տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար կատարված վճարների հանրագումարը,
21) «2.7 Ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու համար կատարված վճարներ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության կողմից ապրանքանյութական արժեքների ձեռքբերմանն ուղղված դրամական միջոցների, այդ թվում՝ դրանց գծով տրված կանխավճարների հանրագումարը,
22) «2.8 Տրանսպորտային ծախսերի գծով վճարներ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության կողմից տրանսպորտային ծախսերի դիմաց կատարված վճարների հանրագումարը՝ բացառությամբ այլ տողերում ներառված ծախսերի (աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարներ, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցման վճարներ, ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու համար կատարված վճարներ և այլն),
23) «2.9 Գործուղման ծախսերի գծով վճարներ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության աշխատակից հանդիսացող անձի գործուղման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերը չգերազանցող գործուղման ծախսերի դիմաց կատարված վճարների հանրագումարը,
24) «2.10 Այլ ելքեր» տողում առկայության դեպքում լրացվում է նախորդ տողերում չնշված այլ դրամական կամ ոչ դրամական ելքերի ընդհանուր չափը, որը հավասար է «Ծանոթագրություն 6» թերթի «6.2 Այլ ելքերի բացվածք» աղյուսակի 3-րդ սյունակում լրացված բոլոր տողերի հանրագումարին,
25) «Դրամական միջոցների մնացորդ տարվա վերջի դրությամբ» տողում լրացվում է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կուսակցության բոլոր բանկային հաշիվների (բացառությամբ նախընտրական հիմնադրամների) մնացորդների հանրագումարը:
ԳԼՈՒԽ 4
«ԳՈՒՅՔ»
26. «Գույք» թերթի «2.1 Տարեվերջի դրությամբ առկա անշարժ գույք» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակում բացվող ցանկից ընտրվում է անշարժ գույքի համապատասխան տեսակը, ընդ որոմ, եթե հողամասը և դրա վրա ամրակայված մեկ կամ մի քանի անշարժ գույքերը հաշվառված են մեկ համարի ներքո (տրված է մեկ սեփականության վկայական), տվյալները լրացվում են մեկ տողով,
3) 3-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը կամ սեփականության իրավունքի վկայականի համարը,
4) 4-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի հասցեն՝ ըստ սեփականության իրավունքի վկայականում նշված տվյալների, իսկ սեփականության իրավունքի վկայականի բացակայության դեպքում՝ գույքի փաստացի գտնվելու վայրի հասցեն,
5) 5-րդ սյունակում լրացվում են տարեկան հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:
27. «Գույք» թերթի «2.2 Տարվա ընթացքում անշարժ գույքի ձեռքբերման գործարքներ» և «2.3 Տարվա ընթացքում անշարժ գույքի օտարման գործարքներ» աղյուսակներում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում կուսակցության անշարժ գույքի ձեռքբերման և օտարման գործարքների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակներում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակներում բացվող ցանկից ընտրվում է անշարժ գույքի համապատասխան տեսակը, ընդ որում, եթե հողամասը և դրա վրա ամրակայված մեկ կամ մի քանի անշարժ գույքերը հաշվառված են մեկ համարի ներքո (տրված է մեկ սեփականության վկայական), տվյալները լրացվում են մեկ տողով,
3) 3-րդ սյունակներում լրացվում է անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը կամ սեփականության իրավունքի վկայականի համարը,
4) 4-րդ սյունակներում լրացվում է անշարժ գույքի հասցեն՝ ըստ սեփականության իրավունքի վկայականում նշված տվյալների, իսկ սեփականության իրավունքի վկայականի բացակայության դեպքում՝ գույքի փաստացի գտնվելու վայրի հասցեն,
5) 5-րդ սյունակներում լրացվում է համապատասխանաբար գույքի կադաստրային կամ շուկայական արժեքը՝ ՀՀ դրամով,
6) 6-րդ սյունակներում լրացվում է գործարքի գումարը՝ ՀՀ դրամով։ Նվիրատվության դեպքում այս դաշտում նշվում է՝ 0,
7) 7-րդ սյունակներում լրացվում են. 2.2. աղյուսակի դեպքում՝ անշարժ գույքի ձեռքբերման արդյունքում Օրենքի 24-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն հաշվարկված ոչ դրամային մուտքերը (բնեղենով նվիրատվությունը), 2.3. աղյուսակի դեպքում՝ անշարժ գույքի օտարման արդյունքում Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հաշվարկված նվիրատվությունից մուտքերը (կուսակցության օգտին կատարվող նվիրատվություններ),
8) 8-րդ սյունակներում բացվող ցանկից ընտրվում է անշարժ գույքի գործարքի համապատասխան տեսակը, «Այլ» տողն ընտրելու դեպքում հարկավոր է տալ բացատրություն «Այլ տվյալներ» դաշտում,
9) 9-րդ սյունակներում լրացվում է գործարքի պետական գրանցման ամսաթիվը,
10) 10-րդ սյունակներում լրացվում են գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,
11) 11-րդ սյունակներում լրացվում են գործարքի կողմի հաշվառման կամ գրանցման վայրի հասցեն, դրա անհնարինության դեպքում՝ փաստացի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն,
12) 12-րդ սյունակներում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:
28. «Գույք» թերթի «2.4 Տարեվերջի դրությամբ առկա տրանսպորտային միջոցներ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակում լրացվում է տվյալ տրանսպորտային միջոցի մակնիշը՝ ըստ հաշվառման վկայագրի,
3) 3-րդ սյունակում լրացվում է տվյալ տրանսպորտային միջոցի սերիան՝ ըստ հաշվառման վկայագրի,
4) 4-րդ սյունակում լրացվում է տվյալ տրանսպորտային միջոցի նույնականացման համարը՝ ըստ հաշվառման վկայագրի,
5) 5-րդ սյունակում լրացվում է տվյալ տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը՝ ըստ հաշվառման վկայագրի,
6) 6-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:
29. «Գույք» թերթի «2.5 Տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործարքներ» և «2.6 Տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների օտարման գործարքներ» աղյուսակներում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում կուսակցության տրանսպորտային միջոցների ձեռքբերման և օտարման գործարքների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակներում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակներում լրացվում է տվյալ տրանսպորտային միջոցի մակնիշը՝ ըստ հաշվառման վկայագրի,
3) 3-րդ սյունակներում լրացվում է տվյալ տրանսպորտային միջոցի սերիան՝ ըստ հաշվառման վկայագրի,
4) 4-րդ սյունակներում լրացվում է տվյալ տրանսպորտային միջոցի նույնականացման համարը՝ ըստ հաշվառման վկայագրի,
5) 5-րդ սյունակներում լրացվում է տվյալ տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը՝ ըստ հաշվառման վկայագրի,
6) 6-րդ սյունակներում բացվող ցանկից ընտրվում է տրանսպորտային միջոցի հետ իրականացրած գործարքի համապատասխան տեսակը։ «Այլ» տողն ընտրելու դեպքում հարկավոր է տալ բացատրություն «Այլ տվյալներ» դաշտում,
7) 7-րդ սյունակներում սույն Կարգի 14-րդ կետի համաձայն լրացվում է տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը՝ ՀՀ դրամով։ Նվիրատվության դեպքում այս դաշտում նշվում է՝ 0,
8) 8-րդ սյունակներում լրացվում է գործարքի գումարը՝ ՀՀ դրամով,
9) 9-րդ սյունակներում լրացվում են․ 2․5 աղյուսակի դեպքում՝ տրանսպորտային միջոցի ձեռքբերման արդյունքում Օրենքի 24-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն կուսակցության մոտ ձևավորված խնայողության (բնեղենով նվիրատվությունը), 2․6 աղյուսակի դեպքում՝ տրանսպորտային միջոցի օտարման արդյունքում Օրենքի 21 հոդվածի 2-րդ մասի համաձայն հաշվարկված նվիրատվությունից մուտքերը (կուսակցության օգտին կատարվող նվիրատվություններ)։
10) 10-րդ սյունակներում լրացվում է գործարքի պետական գրանցման ամսաթիվը,
11) 11-րդ սյունակներում լրացվում են գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,
12) 12-րդ սյունակներում լրացվում է գործարքի կողմի հաշվառման կամ գրանցման վայրի հասցեն, դրա անհնարինության դեպքում՝ փաստացի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն,
13) 13-րդ սյունակներում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:
ԳԼՈՒԽ 5
«ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
30. «Պարտավորություններ» թերթի «3.1. Պարտավորություններ բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություններ) նկատմամբ կուսակցության պարտավորությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակում լրացվում է ֆինանսական կազմակերպության լրիվ անվանումը,
3) 3-րդ սյունակում լրացվում է ֆինանսական կազմակերպության գրանցման հասցեն` ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում,
4) 4-րդ սյունակում լրացվում է վարկի տեսակը,
5) 5-րդ սյունակում լրացվում է վարկի արժույթը,
6) 6-րդ սյունակում լրացվում է վարկի մայր գումարի մնացորդը արժույթով,
7) 7-րդ սյունակում լրացվում է կնքված պայմանագրի ամսաթիվը,
8) 8-րդ սյունակում լրացվում է վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը,
9) 9-րդ սյունակում լրացվում է պարտավորության վերջնաժամկետի ամսաթիվը,
10) 10-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:
31. «Պարտավորություններ» թերթի «3.2. Ստացված փոխառություններ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կուսակցության ստացված փոխառությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակում լրացվում է փոխատու ֆիզիկական անձի անունը և ազգանունը,
3) 3-րդ սյունակում լրացվում է փոխատուի հաշվառման վայրի հասցեն,
4) 4-րդ սյունակում լրացվում է փոխատուի անձը հաստատող փաստաթղթի համարը,
5) 5-րդ սյունակում լրացվում է փոխառության արժույթը,
6) 6-րդ սյունակում լրացվում է փոխառության մայր գումարի մնացորդը համապատասխան արժույթով,
7) 7-րդ սյունակում լրացվում է փոխառության պայմանագրի կնքման ամսաթիվը,
8) 8-րդ սյունակում լրացվում է փոխառության տարեկան անվանական տոկոսադրույքը,
9) 9-րդ սյունակում լրացվում է փոխառության վերջնական մարման վերջնաժամկետի ամսաթիվը,
10) 10-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:
32. «Պարտավորություններ» թերթի «3.3. Կրեդիտորական պարտքեր» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կուսակցության կրեդիտորական պարտքերի հանրագումարը։
33. «Պարտավորություններ» թերթի «3.4. Այլ պարտավորություններ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կուսակցության այլ պարտավորությունների հանրագումարը։
ԳԼՈՒԽ 6
«ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1»
34. «Ծանոթագրություն 1» թերթի «1.1 Ֆիզիկական անձանց դրամական նվիրատվություններ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձանցից ստացված դրամական նվիրատվությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակում լրացվում է նվիրատուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում)՝ ըստ բանկային հաշվի քաղվածքում ներառված համապատասխան տվյալների,
3) 3-րդ սյունակում լրացվում է նվիրատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, անձը հաստատող փաստաթղթի համարը,
4) 4-րդ սյունակում լրացվում է նվիրատվության արժույթը,
5) 5-րդ սյունակում լրացվում է նվիրատվության գումարը՝ համապատասխան արժույթով,
6) 6-րդ սյունակում նվիրատվությունը արտարժույթով արված լինելու դեպքում նվիրատվության գումարը ՀՀ դրամով լրացվում է՝ ելնելով գործարքի օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,
7) 7-րդ սյունակում լրացվում է նվիրատվության ամսաթիվը՝ ըստ բանկային հաշվի քաղվածքում ներառված համապատասխան տվյալների,
8) 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում վերադարձված նվիրատվության կամ դրա վերադարձված մասի չափը ՀՀ դրամով, եթե հաշվետու տարում ստացված նվիրատվությունը կամ դրա մի մասը վերադարձվել է,
9) 9-րդ սյունակում լրացվում է ֆիզիկական անձանցից ստացված օրենքով սահմանված չափից ավելի նվիրատվության գերազանցող մասը՝ օրենքով սահմանված ժամկետում նվիրատուին վերադարձնելու ամսաթիվը,
10) 10-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:
35. «Ծանոթագրություն 1» թերթի «1.2 Չթույլատրված աղբյուրներից ստացված նվիրատվություններ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում չթույլատրված աղբյուրներից ստացված նվիրատվությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.
1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակում լրացվում է նվիրատու ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և առկայության դեպքում՝ հայրանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,
3) 3-րդ սյունակում լրացվում է նվիրատու ֆիզիկական անձի դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, անձը հաստատող փաստաթղթի համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ ՀՎՀՀ-ն,
4) 4-րդ սյունակում լրացվում է նվիրատվության արժույթը,
5) 5-րդ սյունակում լրացվում է նվիրատվության գումարը՝ համապատասխան արժույթով,
6) 6-րդ սյունակում նվիրատվությունը արտարժույթով տրված լինելու դեպքում լրացվում է նվիրատվության գումարը ՀՀ դրամով՝ ելնելով գործարքի օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,
7) 7-րդ սյունակում լրացվում է նվիրատվության ամսաթիվը,
8) 8-րդ սյունակում լրացվում է վերադարձված նվիրատվության գումարը ՀՀ դրամով,
9) 9-րդ սյունակում լրացվում է նվիրատվության վերադարձի ամսաթիվը,
10) 10-րդ սյունում լրացվում է հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:
36. «Ծանոթագրություն 1» թերթի «1.3 Ֆիզիկական անձանցից ստացված՝ օրենքով սահմանված չափը գերազանցող և օրենքով սահմանված ժամկետում չվերադարձված կամ պետական բյուջե չփոխանցված, ինչպես նաև չթույլատրված աղբյուրներից ստացված և օրենքով սահմանված ժամկետում պետական բյուջե չփոխանցված նվիրատվություններ » աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Օրենքով սահմանված չափը գերազանցող կամ չթույլատրված աղբյուրներից ստացված դրամական նվիրատվությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակում լրացվում է նվիրատու ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և առկայության դեպքում՝ հայրանունը, իսկ իավաբանական անձի դեպքում՝ անվանումը,
3) 3-րդ սյունակում լրացվում է նվիրատու ֆիզիկական անձի դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, անձը հաստատող փաստաթղթի համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ ՀՎՀՀ-ն,
4) 4-րդ սյունակում լրացվում է նվիրատվության արժույթը,
5) 5-րդ սյունակում լրացվում է նվիրատվության գումարը՝ համապատասխան արժույթով,
6) 6-րդ սյունակում նվիրատվությունը արտարժույթով տրված լինելու դեպքում լրացվում է նվիրատվության գումարը ՀՀ դրամով՝ ելնելով գործարքի օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,
7) 7-րդ սյունակում լրացվում է նվիրատվության ամսաթիվը,
8) 8-րդ սյունակում լրացվում է Օրենքով սահմանված ժամկետից հետո վերադարձված կամ պետական բյուջե փոխանցված նվիրատվության գումարը՝ ՀՀ դրամով, իսկ Օրենքով սահմանված չափը գերազանցող կամ չթույլատրված աղբյուրներից ստացված դրամական նվիրատվությունները հաշվետու ժամանակահատվածում չվերադարձնելու դեպքում նշված սյունակում կատարել «0» նշումը,
9) 9-րդ սյունակում լրացվում է նվիրատվության վերադարձի ամսաթիվը,
10) 10-րդ սյունում լրացվում է հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:
ԳԼՈՒԽ 7
«ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2»
37. «Ծանոթագրություն 2» թերթի «2.1 Անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման գծով հաշվարկված նվիրատվություններ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն կուսակցության անշարժ գույքի գծով հաշվարկված նվիրատվությունների գումարի ընդհանուր չափը, որը հավասար է «Գույք» թերթի «2.2 Տարվա ընթացքում անշարժ գույքի ձեռքբերման գործարքներ» և «2.3 Տարվա ընթացքում անշարժ գույքի օտարման գործարքներ» աղյուսակների 7-րդ սյունակներում լրացված բոլոր տողերի հանրագումարին։
38. «Ծանոթագրություն 2» թերթի «2.2 Տրանսպորտային միջոցների ձեռքբերման կամ օտարման գծով հաշվարկված նվիրատվություններ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն կուսակցության տրանսպորտային միջոցների գծով հաշվարկված նվիրատվությունների գումարի ընդհանուր չափը, որը հավասար է «Գույք» թերթի «2.5 Տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործարքներ» և «2.6 Տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների օտարման գործարքներ» աղյուսակների 9-րդ սյունակներում լրացված բոլոր տողերի հանրագումարին։
39. «Ծանոթագրություն 2» թերթի «2.3 Կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքներ կամ մատուցված ծառայություններ» աղյուսակում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքներից կամ մատուցված ծառայություններից ստացված մուտքերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակում լրացվում է կուսակցության օգտին անհատույց աշխատանք կատարած կամ ծառայություն մատուցած ֆիզիկական անձի դեպքում՝ անունը ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,
3) 3-րդ սյունակում նկարագրվում է ստացված աշխատանքի կամ ծառայության բնույթը,
4) 4-րդ սյունակում լրացվում է ստացված աշխատանքի կամ ծառայության գնահատվող գումարը ՀՀ դրամով` հիմք ընդունելով սույն Կարգի 14-րդ կետը,
5) 5-րդ սյունակում լրացվում է կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության ստացման ամսաթիվը,
6) 6-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:
40. Աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը չի համարվում կամավոր աշխատանք, եթե դրանց կատարման համար պահանջվում է որոշակի մասնագիտական որակավորում, դրանց դիմաց աշխատանք կատարողը կամ ծառայություններ մատուցողը այլ դեպքերում սովորաբար ստանում է հատուցում, և աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը:
41. «Ծանոթագրություն 2» թերթի «2.4 Անշարժ գույքը կուսակցությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ տվյալներ» աղյուսակում լրացվում են անշարժ գույքը կուսակցությանը վարձակալության կամ օգտագործման հանձնելու վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակում բացվող ցանկից ընտրվում է անշարժ գույքի համապատասխան տեսակը, ընդ որում, եթե հողամասը և դրա վրա ամրակայված մեկ կամ մի քանի անշարժ գույքը հաշվառված են մեկ համարի ներքո (տրված է մեկ սեփականության վկայական), տվյալները լրացվում են մեկ տողով,
3) 3-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը կամ սեփականության իրավունքի վկայականի համարը,
4) 4-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի հասցեն՝ ըստ սեփականության իրավունքի վկայականում նշված տվյալների, իսկ սեփականության իրավունքի վկայականի բացակայության դեպքում՝ գույքի փաստացի գտնվելու վայրի հասցեն,
5) 5-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի կադաստրային արժեքը, իսկ անշարժ գույքի որոշակի մասի վարձակալության կամ օգտագործման դեպքում՝ վարձակալված կամ օգտագործման հանձնված մասի կադաստրային արժեքը,
6) 6-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի շուկայական հաշվարկային արժեքը, որը համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի, հավասար է տվյալ անշարժ գույքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսին՝ հաշվարկված տարեկան կտրվածքով,
7) 7-րդ սյունակում լրացվում է գործարքի գումարը ՀՀ դրամով, ընդ որում, անհատույց օգտագործման դեպքում լրացվում է 0 (զրո),
8) 8-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի՝ վարձակալության կամ օգտագործման հանձնված մասի մակերեսը քառակուսի մետրերով, ընդ որում, եթե անշարժ գույքը բաղկացած է մի քանի միավորներից (օրինակ՝ հողամաս, շինություն և այլն), ապա լրացվում են բոլոր միավորների մակերեսները՝ առանձնացված ստորակետներով,
9) 9-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի՝ վարձակալության կամ օգտագործման հանձնելու տևողությունը հաշվետու տարում՝ հաշվարկված օրացուցային օրերով,
10) 10-րդ սյունակում լրացվում է Օրենքի 24-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն հաշվարկված ոչ դրամային մուտքը (բնեղենով նվիրատվությունը),
11) 11-րդ սյունակում լրացվում է գույքի սեփականատեր ֆիզիկական անձի դեպքում անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,
12) 12-րդ սյունակում լրացվում է գույքի սեփականատեր ֆիզիկական անձի հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի հասցեն,
13) 13-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:
42. «Ծանոթագրություն 2» թերթի «2.5 Այլ ոչ դրամական նվիրատվություններ» աղյուսակում լրացվում են նախորդ աղյուսակներում չներառված այլ ոչ դրամական նվիրատվությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակում լրացվում է նվիրատուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում)՝ ըստ անձնագրային տվյալների,
3) 3-րդ սյունակում լրացվում է նվիրատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, անձը հաստատող փաստաթղթի համարը,
4) 4-րդ սյունակում լրացվում է նվիրատվության առարկան,
5) 5-րդ սյունակում նվիրատվության գնահատվող գումարը՝ հիմք ընդունելով Կարգի 14-րդ կետը,
6) 6-րդ սյունակում անշարժ գույքի դեպքում լրացվում է համապատասխան գործարքի պետական գրանցման ամսաթիվը, իսկ այլ տեսակի նվիրատվության դեպքում՝ ֆիզիկական անձանց կողմից նվիրատվության առարկայի՝ կուսակցությանը փաստացի փոխանցման ամսաթիվը,
7) 7-րդ սյունակում լրացվում է Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:
ԳԼՈՒԽ 8
«ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ 3»
43. «Ծանոթագրություն 3» թերթի «3.1 Մուտքի վճարներ» և «3.2 Անդամավճարներ» աղյուսակներում կուսակցության կանոնադրությամբ մուտքի վճար կամ անդամավճար սահմանված լինելու դեպքում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում, համապատասխանաբար, մուտքի վճարների և անդամավճարների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակներում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակներում լրացվում է մուտքի վճար կամ անդամավճար վճարած անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում)՝ ըստ անձնագրային տվյալների,
3) 3-րդ սյունակներում լրացվում է մուտքի վճար կամ անդամավճար վճարած անձի անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը,
4) 4-րդ սյունակներում լրացվում է մուտքի վճարի կամ անդամավճարի գումարի չափը՝ ՀՀ դրամով,
5) 5-րդ սյունակներում լրացվում է մուտքի վճարի կամ անդամավճարի վճարման ամսաթիվը,
6) 6-րդ սյունակներում լրացվում է Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:
ԳԼՈՒԽ 9
«ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ 4»
44. «Ծանոթագրություն 4» թերթի «4.1 Կուսակցության անշարժ գույքի վաճառքից մուտքեր» և «4.2 Կուսակցության անշարժ գույքի վարձակալության հանձնումից մուտքեր» աղյուսակներում համապատասխանաբար լրացվում են հաշվետու տարվա ընթացքում կուսակցության անշարժ գույքի վաճառքից և վարձակալության հանձնումից ստացված մուտքերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակներում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակում բացվող ցանկից ընտրվում է անշարժ գույքի համապատասխան տեսակը,
3) 3-րդ սյունակներում լրացվում է անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը կամ սեփականության իրավունքի վկայականի համարը,
4) 4-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի հասցեն՝ ըստ սեփականության իրավունքի վկայականում նշված տվյալների, իսկ սեփականության իրավունքի վկայականի բացակայության դեպքում՝ գույքի փաստացի գտնվելու վայրի հասցեն,
5) 5-րդ սյունակներում լրացվում է համապատասխանաբար առքուվաճառքի կամ վարձակալության պայմանագրի՝ պետական գրանցման ամսաթիվը,
6) 6-րդ սյունակներում լրացվում է տվյալ անշարժ գույքի համապատասխանաբար վաճառքից կամ վարձակալության հանձնումից ստացված մուտքերի գումարի չափը՝ ՀՀ դրամով,
7) 7-րդ սյունակներում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:
ԳԼՈՒԽ 10
«ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ 5»
45. «Ծանոթագրություն 5» թերթի «5.1 Կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցներ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների կողմից կուսակցությանը փոխանցած միջոցների (շահաբաժինների) վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակում լրացվում է ընկերության լրիվ անվանումը՝ համաձայն կուսակցության կանոնադրության,
3) 3-րդ սյունակում լրացվում է ընկերության կանոնադրական կապիտալում կուսակցության մասնաբաժինը՝ տոկոսային արտահայտությամբ,
4) 4-րդ սյունակում լրացվում է կուսակցության շահաբաժնի գումարի չափը,
5) 5-րդ սյունակում լրացվում է ընկերության՝ հաշվետու տարվա գործունեությամբ ստացված ֆինանսական շահույթի կամ վնասի ընդհանուր գումարի չափը,
6) 6-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ։
46. «Ծանոթագրություն 5» թերթի «5.2 Տեղական և միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանն ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան միջոցներ» աղյուսակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում կուսակցությանը ու նրա անդամներին հատուցված միջոցների, իսկ դրանց որոշման անհնարինության դեպքում՝ այդ միջոցառումներին մասնակցության նպատակով ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված օրապահիկի և գիշերավարձի ծախսերի համար սահմանված գումարների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակում լրացվում է հատուցող կազմակերպության (գործընկերոջ) անվանումը,
3) 3-րդ սյունակում լրացվում է հատուցող կազմակերպության (գործընկերոջ) գտնվելու վայրի հասցեն,
4) 4-րդ սյունակում լրացվում է ուսումնառության, վերապատրաստման, համաժողովների, սեմինարների ու նմանատիպ այլ միջոցառումների նկարագիրը,
5) 5-րդ սյունակում լրացվում է ուսումնառության, վերապատրաստման, համաժողովների սեմինարների ու նմանատիպ այլ միջոցառումների անցկացման վայրը,
6) 6-րդ սյունակում լրացվում է միջոցառման գնահատվող գումարը,
7) 7-րդ սյունակում լրացվում է միջոցառման սկզբի ամսաթիվը,
8) 8-րդ սյունակում լրացվում է միջոցառման ավարտի ամսաթիվը,
9) 9-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:
ԳԼՈՒԽ 11
«ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ 6»
47. «Ծանոթագրություն 6» թերթի «6.1 Այլ մուտքերի բացվածք», ինչպես նաև «6.2 Այլ ելքերի բացվածք» աղյուսակները լրացվում են կուսակցության տարեկան հաշվետվության «Մուտքեր Ելքեր» թերթի համապատասխանաբար «1.8 Այլ մուտքեր» և «2․10 Այլ ելքեր» տողերում տվյալ լրացնելու դեպքում: «6.1 Այլ մուտքերի բացվածք», ինչպես նաև «6.2 Այլ ելքերի բացվածք» աղյուսակներում լրացվում են համապատասխանաբար այլ մուտքերի և այլ ելքերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) 1-ին սյունակներում լրացվում է տողի հերթական համարը,
2) 2-րդ սյունակներում լրացվում է համապատասխանաբար մուտքի կամ ելքի անվանումը,
3) 3-րդ սյունակում լրացվում է համապատասխանաբար մուտքի կամ ելքի գումարը ՀՀ դրամով,
4) 4-րդ սյունակներում լրացվում է համապատասխանաբար մուտքի կամ ելքի ամսաթիվը,
5) 5-րդ սյունակում լրացվում է համապատասխանաբար մուտքի կամ ելքի մանրամասն նկարագրությունը, ինչպես նաև հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2025 թվական: