ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 722-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Հայ օգնության ֆոնդ միավորման ֆինանսավորմամբ՝ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից ձեռք բերված կահույքի (ցանկը՝ համաձայն հավելվածի, 8,960 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և 1,289,750 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամին անհատույց հանձնման ծրագիրը:
2. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
14.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 722-Ա որոշման |
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՆՈՐ ԿԱՀՈՒՅՔԻ ՑԱՆԿ
|
Ապրանքի անվանումը |
Քանակը (հատ) |
Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդհանուրը (ԱՄՆ-ի դոլար) | |
|
1. |
Երկհարկանի մահճակալ |
20 |
140 |
2,800 |
|
2. |
Պահարան |
20 |
120 |
2,400 |
|
3. |
Կողասեղան |
30 |
28 |
840 |
|
4. |
Բազմոց-մահճակալ |
10 |
130 |
1,300 |
|
5. |
Աթոռ |
40 |
15 |
600 |
|
6. |
Պահեստավորման համար դարակ |
10 |
17 |
170 |
|
7. |
Մանկական մահճակալ |
10 |
85 |
850 |
|
Ընդամենը |
8,960 | |||
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
14.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |