ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 720-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գիզա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00851914) 2025 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված՝ N 152-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբեդ համայնքի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի տանիքի ջրամեկուսացման աշխատանքների իրականացում՝ 3,412,089.20 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) Գիզա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00851914) 2025 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված՝ N 151-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբեդ համայնքի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի համագումարների կենտրոնի տանիքի ջրամեկուսացման աշխատանքների իրականացում՝ 2,686,886 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
14.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |