ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«21» նոյեմբերի 2025 թ. |
N 766-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 134-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2024 թվականի մարտի 11-ի «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի N 34-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 134-Ն հրամանով հաստատված N 2 Հավելվածի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«47. Հիվանդությամբ պայմանավորված՝ երկարատև բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալի տեղափոխումն այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանում, իրականացվում է Քրեակատարողական ծառայության պետի կողմից տրված համապատասխան կարգագրով: Կարգագիրը տրվում է Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի, նույն կազմակերպության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կամ նրանց փոխարինող անձի կողմից տրված միջնորդագրի հիման վրա:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Պարտականությունները կատարող՝
11/21/2025 |
Տ. Դադունց |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2025 թվական: