ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2025 թվականի N 1674-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, մարզ Գեղարքունիք, համայնք Մարտունի, Մարտունի ք․, Երևանյան փողոց թիվ 35 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 181,2 քառ․ մետր ընդհանուր մակերեսով տարածքը (N 23, 25, 27, 28 և 29 սենյակներ) (08․02․2023 թ․ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08022023-05-0060 վկայական, այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (այսուհետ՝ տեսչական մարմին):
2․ Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
27.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |