ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2025 թվականի N 1715-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N 1354-Ն որոշման N 10 հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետի «Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը» սյունակը «ֆիզիկական/իրավաբանական անձ» բառերից հետո լրացնել հետևյալ բառերով՝ «, ինչպես նաև արտահանող և ներմուծող իրավաբանական անձանց հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և անվանումները, ֆիզիկական անձանց դեպքում՝ հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ. ՀԾՀ-ի բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու վերաբերյալ տեղեկանքով տրամադրված հանրային ծառայության համարանիշը) և անունը, ազգանունը»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
04.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 դեկտեմբերի 2025 թվական: