ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2025 թվականի N 1830-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 291-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով առանձին մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող առանձին ծախսերի տարեկան չափաքանակները հաստատելու մասին» N 291-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) «Գործառական դասիչը» սյունակի 05 բաժնի 06 խմբի 01 դասի և «Ծրագրային դասիչը» սյունակի 1071 ծրագրի 11001 միջոցառման «Պետական մարմինների, բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի, միջոցառումների, տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները» սյունակի՝
ա. «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» տողի «Բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցները (հազ. դրամ)» սյունակում «2,400.0» թիվը փոխարինել «1,400.0» թվով,
բ. «Համակարգչային ծառայություններ» տողից հետո լրացնել «Ներկայացուցչական ծախսեր» տողով, իսկ նույն տողի «Բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցները (հազ. դրամ)» սյունակը՝ «1,000.0» թվով։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
12.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |