ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1159-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝
1. Հայկական համայնքային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու, ինչպես նաև Իսրայելի Պետությունում սփյուռքի ոլորտում իրականացվող պետական ծրագրերին ծանոթանալու նպատակով` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին, վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետ Հովհաննես Ալեքսանյանին և Վարչության ինտեգրման բաժնի պետ Նարինե Կյուրեղյանին 2025 թվականի դեկտեմբերի 15-18-ը ներառյալ գործուղել Իսրայելի Պետություն (Թել Ավիվ՝ դեկտեմբերի 15-ին, դեկտեմբերի 16-ին, դեկտեմբերի 17-18-ը, Երուսաղեմ՝ դեկտեմբերի 15-17-ը, Պետահ Տիկվա՝ դեկտեմբերի 16-ին, Հայֆա՝ դեկտեմբերի 17-ին):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
12.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |