ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2026 թվականի N 17-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 5-րդ կետը «սահմանված» բառից հետո լրացնել «լիցենզիան և» բառերով, իսկ «կամ լիցենզիայի կամ դրա ներդիրի կրկնօրինակը» բառերը հանել.
2) 5-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «կամ դրա կրկնօրինակը» բառերը փոխարինել «և լիցենզիայի ներդիրը» բառերով.
3) 5-րդ կետի 3-րդ ենթակետի «պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը» բառերը փոխարինել «է տրամադրում լիցենզիան ու լիցենզիայի համապատասխան ներդիրը» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով՝
«7.1. Լիցենզավորող հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով։».
5) 9-րդ կետի «կարող են ներկայացնել առձեռն կամ փոստով կամ» բառերը փոխարինել «են ներկայացնում, իսկ լիազոր մարմինը լիցենզիա և լիցենզիայի ներդիր է տրամադրում» բառերով, «(էլեկտրոնային հասցե՝ www.e-gov.am/licenses)» բառերը՝ «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն» բառերը՝ «սույն» բառով.
6) 12-րդ կետը «նպատակով» բառից հետո լրացնել «էլեկտրոնային հարթակի միջոցով կազմում և» բառերով, նույն կետի «NN 5 և 6 ձևերի» բառերը փոխարինել «13-րդ կետի բովանդակությանը համապատասխանող» բառերով, իսկ «(այսուհետ՝ հայտ)» բառերը հանել.
7) 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը «ինչպես» բառից առաջ լրացնել «գործածվող թափոնների տեսակը,» բառերով.
8) 14-րդ կետում՝
ա. «ներկայացվում են» բառերից հետո լրացնել «հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերի տեսաներածված պատճենները` DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX ֆորմատների նիշքերի տեսքով» բառերով,
բ. 1-ին և 3-10-րդ ենթակետերում «փորձաքննական դրական եզրակացությունը» բառերը փոխարինել «պետական փորձաքննական դրական եզրակացության համարը և տրամադրման տարեթիվը» բառերով,
գ. 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ ենթակետով՝
«12) լիազորագիր՝ հայտը ներկայացնելու համար այլ անձի լիազորելու դեպքում:».
9) 16-րդ կետից հանել «լիցենզավորող հանձնաժողովի միջոցով» բառերը.
10) 17-րդ կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «՝ էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով.
11) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19. Հայտատուն լիցենզավորման գործընթացի և դրա արդյունքում լիազոր մարմնի ընդունած որոշումների վերաբերյալ տեղեկացվում է էլեկտրոնային հարթակի միջոցով:».
12) 26-րդ կետը «լիցենզիայով» բառից հետո լրացնել «և լիցենզիայի ներդիրներով» բառերով, իսկ «կարող են ներկայացնել էլեկտրոնային համակարգով հետևյալ հասցեով` www.e-gov.am/licenses/reports» բառերը փոխարինել «լիցենզավորող մարմին ներկայացնում են էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով.
13) լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին կետով՝
«26.1. Հաշվետվությունները ներառում են առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝
1) լիցենզավորված անձանց տվյալները՝ իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
2) հաշվետու ժամանակահատվածում լիցենզիայի յուրաքանչյուր ներդիրով թույլատրված գործունեության տեսակին համապատասխան իրականացրած գործունեության նկարագիրը, գործածված թափոնների քանակը (տոննա, խորանարդ մետր).
3) հաշվետու ժամանակահատվածի համար լիցենզիայի յուրաքանչյուր ներդիրի համար օրենքով սահմանված կարգով վճարված պետական տուրքի չափը և վճարման օրը։».
14) 27-րդ կետը «լիցենզավորող» բառից առաջ լրացնել «էլեկտրոնային հարթակի միջոցով կազմում և» բառերով, «փաստաթղթերը» բառից հետո՝ «նախատեսվող» բառով, իսկ նույն կետի «համաձայն NN 7 և 8 ձևերի» բառերը փոխարինել «սույն կարգի 13-րդ կետի բովանդակությանը համապատասխան» բառերով.
15) 28-րդ կետում «սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված կարգով» բառերը փոխարինել «լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի տրամադրման համար սույն կարգով սահմանված ընթացակարգով» բառերով.
16) NN 1, 2, 3 և 4 ձևերից հանել «Կ. Տ.» բառերը, իսկ NN 5, 6, 7 և 8 ձևերն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
08.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2026 թվական: