ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2026 թվականի N 11-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղաք Դիլիջան, Թբիլիսյան խճուղի, թիվ 2 վարչական շենք հասցեում գտնվող 1,754.2 քառ. մ ընդհանուր մակերեսով շենք-շինություններից (11-003-0045-0008-001 կադաստրային ծածկագրով, 942.5 քառ. մ մակերեսով վարչական շենք, 11-003-0045-0008-002 կադաստրային ծածկագրով, 332 քառ. մ մակերեսով պահեստ, 11-003-0045-0008-003 կադաստրային ծածկագրով, 252 քառ. մ մակերեսով ավտոտնակ և 11-003-0045-0008-004 կադաստրային ծածկագրով, 227.7 քառ. մ մակերեսով այցելուների տեղեկատվական կենտրոն) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 08062015-11-0016 վկայական) «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ 11-003-0045-0008-004 կադաստրային ծածկագրով, 227,7 քառ. մ մակերեսով այցելուների տեղեկատվական կենտրոնը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 11062021-11-0045 վկայական) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ կոմիտե) և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)՝ օրենքով և կանոնադրությամբ ծառայությանը վերապահված լիազորությունների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման նպատակով։
2. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2006 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 31/006 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում ծառայության պետի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ հիմք ընդունելով անշարժ գույքի փաստացի վիճակը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
08.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |