ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 79-Ա
«ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1․ Հաստատել «Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները՝ համաձայն հավելվածի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
02.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 79-Ա որոշման |
«ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
|
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական աղբյուրը |
Իրավական հիմքը |
|
1. |
«Ռիելթորական գործունեության որակավորման քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ վճարովի վեցամսյա կրթական ծրագրեր հաստատելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2026 թվականի մայիսի 13 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մաս | |
|
2. |
«Ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2026 թվականի օգոստոսի 1 |
2026 թվականի նոյեմբերի 1 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մաս, 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, 22-րդ հոդվածի 2-րդ մաս |
|
3. |
«Ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների հարցաշարերը և առաջադրվող հարցերը, որակավորման վկայականի ձևը հաստատելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2026 թվականի նոյեմբերի 1 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մաս, 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր, 22-րդ հոդվածի 3-րդ մաս | |
|
4. |
«Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպություն, ռիելթոր (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) և անշարժ գույքի կառավարիչ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) հաշվառվելու և հաշվառումից հանելու վերաբերյալ դիմումները և կից փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը, դիմումի ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2026 թվականի դեկտեմբերի 30 |
2027 թվականի հունիսի 1 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մաս, 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 22-րդ հոդվածի 4-րդ մաս |
|
5. |
«Միասնական տեղեկատվական համակարգի վարման, շահագործման և օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2026 թվականի դեկտեմբերի 30 |
2027 թվականի հունիսի 1 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ մաս, 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 22-րդ հոդվածի 4-րդ մաս |
|
6. |
«Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեության ուսումնասիրություն իրականացնող մասնագիտական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2027 թվականի հունիսի 1 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ, 22-րդ հոդվածի 4-րդ մաս | |
|
7. |
«Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեության ուսումնասիրություն իրականացնող մասնագիտական հանձնաժողովի գործունեության և ուսումնասիրու-թյունների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2027 թվականի հունվարի 18 |
2027 թվականի հունիսի 1 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 20-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ, 22-րդ հոդվածի 4-րդ մաս |
|
8. |
«Միասնական տեղեկատվական համակարգի հետ անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության կարգը և այդ կայքերի նկատմամբ նվազագույն պարտադիր պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2027 թվականի հունվարի 25 |
2027 թվականի հունիսի 1 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մաս, 15-րդ հոդվածի 6-րդ մաս, 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 22-րդ հոդվածի 4-րդ մաս |
|
9. |
«Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեության ուսումնասիրություն իրականացնող մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ներկայացման և ընտրության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2027 թվականի փետրվարի 8 |
2027 թվականի հունիսի 1 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Ռիելթորական գործունեության մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-387-Ն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ և 20-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ, 22-րդ հոդվածի 4-րդ մաս |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
02.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |