ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 69-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կողմից Հայաստանի Հանրապետության մարզադպրոցների գործունեության խթանման նպատակով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքների (ցանկը՝ համաձայն հավելվածի 6,715 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
18.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 69-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
|
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը (հատ) |
Միավորի արժեքը (եվրո) |
Ընդհանուր արժեքը (եվրո) |
|
1. |
Փոքր գնդակներ |
69 |
5 |
345 |
|
2․ |
Գնդակներ |
5 |
5 |
25 |
|
3․ |
Գրիչներ |
100 |
2 |
200 |
|
4․ |
ՈՒԵՖԱ նոթատետրեր |
100 |
1․2 |
120 |
|
5․ |
Կրծքանշան |
100 |
10 |
1000 |
|
6․ |
Ամրակներ |
100 |
50 |
5000 |
|
7․ |
Գրենական պիտույքի տուփ |
1 |
25 |
25 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
6,715 |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
18.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |