ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2026 թվականի N 169-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԿԱՄՐՋԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ (ԿԱՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ) ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 591 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) ծրագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) հույժ գաղտնի.
4) հույժ գաղտնի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհների վթարավտանգ տեխնիկական վիճակում գտնվող կամրջային կառուցվածքների առաջնահերթ վերականգնման-ուժեղացման համալիր ծրագրի մասին» N 591 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
19.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 19-ի N 169-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԿԱՄՐՋԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ (ԿԱՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ)
1. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից։ Այն նպատակաուղղված է հանրապետության տարածքում վերակառուցման (կամ հիմնանորոգման) ենթակա կամրջային կառուցվածքների անվտանգ շահագործմանը, հնարավոր ռիսկի նվազեցմանը և դրանց հետևանքների կանխարգելմանը:
2. Ծրագրով ներկայացված են հանրապետության տարածքում կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) սկզբունքները, այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման քայլերը և առաջնահերթության չափանիշները: Հաշվի առնելով կամրջային կառուցվածքների թվաքանակը՝ ծրագրի միջոցառումները նախատեսվում է սկսել 2026 թվականին և կրում է շարունակական բնույթ։
3. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհների ու երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների վերաբերյալ տվյալները, որոնք ենթակա են ճշգրտման կամրջային կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննման և անձնագրավորման գործընթացի շրջանակներում։ Դրանց ցանկերը ներկայացված են սույն որոշման NN 3 և 4 հավելվածներում։ N 3 հավելվածում ներառված չեն Երևան քաղաքի տարածքում առկա կամրջային կառուցվածքները։
4. Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվության գոտում։ Հանրապետության տարածքում տեղի ունեցած վերջին ամենաաղետալի սեյսմիկ իրադարձությունը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժն է։ Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերլուծության հիման վրա սեյսմիկ անվտանգության ապահովման տեսանկյունից իրականացվել են մեծածավալ աշխատանքներ: Մասնավորապես, վերագնահատվել է Հայաստանի տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը, կազմվել է սեյսմիկ շրջանացման նոր քարտեզ, վերանայվել են սեյսմիկ ազդեցություններից կամրջային կառուցվածքների պաշտպանությանը ներկայացվող պահանջները։
5. Մշակվել և գործողության մեջ են դրվել մի շարք հանրապետական շինարարական նորմեր, ազգային ստանդարտներ և այլ նորմատիվ փաստաթղթեր, որոնցով ներկայումս կանոնակարգվում են կամրջային կառուցվածքների նախագծման, հիմնանորոգման, տեխնիկական վիճակի հետազննման և փորձարկման գործընթացները։
6. Սեյսմիկ անվտանգության և բեռնունակության տեսանկյուններից կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) խնդրի լուծումը պահանջում է հատուկ մոտեցումների և հասցեական միջոցառումների մշակում՝ հաշվի առնելով դրանց մեծածավալ և ծախսատար կանխատեսելիությունը:
7. Կամրջային կառուցվածքների վերակառուցմանն (կամ հիմնանորոգմանը) ուղղված ծրագրերի արդյունավետությունը պայմանավորված է այդ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ինչպես նաև արժանահավատ (այդ թվում՝ կամրջային կառուցվածքների փորձարկման, հետազննման և անձնագրավորման) տեղեկատվության ու ֆինանսական ռեսուրսների առկայությամբ:
8. Սույն ծրագրի շրջանակներում սահմանված միջոցառումների իրականացման համար հիմք են հանդիսանում հետևյալ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերը՝
1) «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենք.
2) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք.
3) «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենք.
4) «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենք.
5) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմեր.
6) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 14-ի N 08-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-03.01-2024 «Կամուրջներ և խողովակներ» շինարարական նորմեր.
7) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի N 11-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-03.02-2024 «Կամուրջների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմեր.
8) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 30-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-03.03-2024 «Կամուրջներ և խողովակներ. Հետազննության և փորձարկման կանոններ» շինարարական նորմեր.
9) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմեր.
10) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի հունվարի 16-ի N 01-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-02-2025 «Երկաթուղիներ. Նախագծման նորմեր» շինարարական նորմեր։
2. ԿԱՄՐՋԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ (ԿԱՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ)
9. Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում առկա են ավտոճանապարհային թվով 1056 և երկաթուղային թվով 605 կամրջային կառուցվածքներ (NN 3 և 4 հավելվածներ)։ Անխնամ երկարատև շահագործման ընթացքում դրանցում առաջացել են հետևյալ բնույթի թերություններ ու վնասվածքներ՝
1) երթևեկելի մասի հիդրոմեկուսիչ ու ծածկութային շերտերի, դեֆորմացիոն կարանների համատարած քայքայման պատճառով մթնոլորտային ջրերի անարգել թափանցումը երկաթբետոնե կրող կոնստրուկցիաների մեջ, առաջացնելով բետոնի քայքայում, աշխատող ամրանների և մետաղյա տարրերի կոռոզիա.
2) մետաղական կամուրջներում տարիներ շարունակ քայքայվել են պողպատի պաշտպանիչ հակակոռոզիոն ներկի շերտերը, որի հետևանքով կոնստրուկցիաների տարրերը, դրանց հեղույսային, գամային ու եռքային միացումները ենթարկվել են կոռոզիայի, մասնավորապես՝ հին կամուրջներում զարգանում է հոգնածություն։
10. Սույն որոշման NN 3 և 4 հավելվածներում ներկայացված կամրջային կառուցվածքների գերակշռող մասը կառուցվել է մինչև 1988 թվականը: Դրանց նախագծային սեյսմակայունությունը, համաձայն տարբեր ժամանակահատվածներում սեյսմակայուն (երկրաշարժադիմացկուն) շինարարության ընդունված նորմերի պահանջների, նախատեսված է եղել 6, 7 և 8 բալ (ըստ ուժգնության գնահատման MSK-64 սանդղակի)։ Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման և սեյսմիկ ազդեցությունների ուժգնության մակարդակի բարձրացման արդյունքում դրանք այլևս չեն բավարարում սեյսմակայուն (երկրաշարժադիմացկուն) շինարարության գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:
11. Անցած ավելի քան 100 տարվա ընթացքում կամրջային կառուցվածքների նախագծման նորմատիվային բեռնվածքը 5 անգամ փոփոխվել է։ Հաշվի առնելով սույն որոշման NN 3 և 4 հավելվածներում ներկայացված կամրջային կառուցվածքների կառուցման ժամանակահատվածը՝ դրանց բեռնունակությունը հիմնականում չի համապատասխանում կամրջային կառուցվածքների նախագծման մասով ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 14-ի N 08-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-03.01-2024 «Կամուրջներ և խողովակներ» շինարարական նորմերի պահանջներին։
12. Կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) հնարավոր ուղղությունների և առաջնահերթությունների որոշման, դրանց պահպանմանն ու անվտանգ շահագործման ապահովմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ծրագրման և իրականացման վերաբերյալ որոշումների ընդունման համար կարևորվում է դրանց տեխնիկական վիճակի և փորձարկման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը։
13. Չնայած կամրջային կառուցվածքների հետազննության, փորձարկման և մշտադիտարկման ընթացակարգերը սահմանված են ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով, տեխնիկական վիճակի և խոցելիության գնահատման համակարգված հետազննություններ չեն իրականացվել, գործընթացները կրել են իրավիճակային բնույթ՝ ելնելով կոնկրետ խնդիրների լուծման անհրաժեշտությունից:
14. Ֆինանսական միջոցների սահմանափակությամբ պայմանավորված անհրաժեշտ ծավալով չեն իրականացվել նաև հետազոտությունների և փորձարկումների արդյունքում տրված եզրակացությունների համաձայն վերակառուցման (կամ հիմնանորոգման) ենթակա կամրջային կառուցվածքների համար առաջարկված միջոցառումների շրջանակներում նախատեսվող աշխատանքները։
15. Կամրջային կառուցվածքների շահագործման ընթացքում պլանային դիտարկումներ չիրականացնելու կամ թերի իրականացնելու արդյունքում դրանք դարձել են վերակառուցման (կամ հիմնանորոգման) ենթակա՝ վտանգելով բնակչության անվտանգությունը։
16. Կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) համար պետք է գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների համաձայն մշակվեն նախագծային փաստաթղթեր։ Նախագծային լուծումները պետք է հաշվի առնեն կամրջային կառուցվածքների տարրերի փաստացի տեխնիկական վիճակը և բեռնունակությունը, ինչպես նաև կամրջային կառուցվածքների բեռնունակությունը և այլ տեխնիկական ցուցանիշների բարձրացման հնարավորությունը։
17. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) աշխատանքները պետք է իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմամբ հաստատված կարգով։
3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
18. Ծրագրի նպատակն է՝ սահմանել ընդհանուր օգտագործման երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) համար անհրաժեշտ միջոցառումները և հիմնավորել դրանց իրականացումն ապահովող համակարգված գործողությունները։
19. Ծրագրի հիմնական խնդիրն է՝ ապահովել հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող կամրջային կառուցվածքների շահագործման անվտանգությունը` հաշվի առնելով դրանց փաստացի տեխնիկական վիճակը, բեռնունակությունը և հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի բարձր մակարդակը:
20. Ընդհանուր օգտագործման երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) աշխատանքների իրականացումը հնարավորություն կտա ապահովել հանրապետության ներսում և միջպետական, տարանցիկ բեռնափոխադրումների համար հուսալի և միջազգային պահանջներին համապատասխան ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքներով։
21. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը կապահովի տրանսպորտային ենթակառուցվածքների գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին հանրապետության կամրջային կառուցվածքների համապատասխանեցման հիմքեր։
4. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
22. Ծրագրի միջոցառումներն ունեն համալիր բնույթ և ներառում են կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) ուղղությամբ փուլային մոտեցմամբ իրականացվող համակարգված գործողություններ։
23. Միջոցառումների մշակման և իրականացման պատասխանատուներն են՝ Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները։
24. Միջոցառումների առաջին փուլը սկսվում է 2026 թվականին և կրում է շարունակական բնույթ։ Դրա շրջանակներում նախատեսվում է՝
1) կամրջային կառուցվածքների շինարարության, շահագործման, Հայաստանի գետերի հիմնական հաշվարկային հիդրոլոգիական բնութագրերի հաշվարկման սկզբունքները սահմանող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում և արդիականացում, մասնավորապես՝
ա. «Կամուրջների և խողովակների շինարարություն. Հիմնական դրույթներ» շինարարական նորմեր,
բ. «Կամուրջների շահագործում» կանոնների հավաքածու,
գ. «Հաշվարկային հիդրոլոգիական բնութագրերի որոշում» շինարարական նորմեր,
դ. «Գետերի վրա կամուրջների, կարգավորիչ պատերի հիդրոլոգիական հաշվարկներ» կանոնների հավաքածու.
2) կամրջային կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննման և անձնագրավորման գործընթացի մեկնարկ.
3) տվյալների միասնական տեղեկատվական թվային համակարգի ստեղծում և կամուրջների շահագործման ծրագրի (Bridge Maintenance Management (BIM)) ձևավորում.
4) ավտոճանապարհային կամուրջների ոչ նախալարված և նախալարված երկաթբետոնե ու պողպատերկաթբետոնե հեծաններով թռիչքային կառուցվածքների նոր ժամանակակից տիպային նախագծերի մշակում, մասնավորապես՝
ա. A14 և H14 ժամանակավոր տրանսպորտային բեռնվածքների համար L=12-18 մ երկարությամբ նախալարված երկաթբետոնե սնամեջ հեծաններից ավտոճանապարհային և քաղաքային կամուրջների հավաքովի թռիչքային կառուցվածքներ,
բ. A14 և H14 ժամանակավոր տրանսպորտային բեռնվածքների համար L=24-28 մ երկարությամբ նախալարված երկաթբետոնե հեծաններից ավտոճանապարհային և քաղաքային կամուրջների հավաքովի թռիչքային կառուցվածքներ,
գ. A14 և H14 ժամանակավոր տրանսպորտային բեռնվածքների համար L=6-12 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններից ավտոճանապարհային և քաղաքային կամուրջների հավաքովի թռիչքային կառուցվածքներ,
դ. A14 և H14 ժամանակավոր տրանսպորտային բեռնվածքների համար L=12-18 մ երկարությամբ ոչ նախալարված ամրաններով ամրանավորված երկաթբետոնե հեծաններից ավտոճանապարհային և քաղաքային կամուրջների հավաքովի թռիչքային կառուցվածքներ,
ե. A14 և H14 ժամանակավոր տրանսպորտային բեռնվածքների համար L=20-23 մ երկարությամբ նախալարված երկաթբետոնե հեծաններից ավտոճանապարհային և քաղաքային կամուրջների հավաքովի թռիչքային կառուցվածքներ,
զ. A14 և H14 ժամանակավոր տրանսպորտային բեռնվածքների համար L=30-35 մ երկարությամբ նախալարված երկաթբետոնե հեծաններից ավտոճանապարհային և քաղաքային կամուրջների հավաքովի թռիչքային կառուցվածքներ.
5) մեծ և ռազմավարական նշանակություն ունեցող կամուրջների համար ժամանակակից մշտադիտարկման համակարգերի մշակում և ներդրում։
25. Միջոցառումների երկրորդ փուլը սկսվելու է 2027 թվականին և կրելու է շարունակական բնույթ։ Դրա շրջանակներում նախատեսվում է՝
1) կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) առաջնահերթությունների, խոշորացված ծախսերի, ֆինանսավորման աղբյուրների հստակեցում և ըստ սահմանված առաջնահերթությունների կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) միջոցառումների մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հաստատում։
26. Միջոցառումների երրորդ փուլը սկսվելու է 2028 թվականին և կրելու է շարունակական բնույթ։ Դրա շրջանակներում նախատեսվում է՝
1) կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) նախագծերի մշակում.
2) կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) շինարարական աշխատանքների մեկնարկ՝ ըստ հաստատված ժամանակացույցի:
5. ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
27. Նախատեսվող վերակառուցման (կամ հիմնանորոգման) միջոցառումների շրջանակներում կամրջային կառուցվածքների ներառման առաջնահերթությունը որոշվում է հետևյալ բաղադրիչների համաձայն՝
1) ճանապարհի կարգը, որի վրա գտնվում է կամրջային կառուցվածքը.
2) կամրջային կառուցվածքի տեխնիկական վիճակը (ֆիզիկական մաշվածության և վնասվածության աստիճանի համատեղ հաշվառմամբ).
3) կամրջային կառուցվածքի խոցելիությունը.
4) կամրջային կառուցվածի բեռնունակությունը.
5) կամրջային կառուցվածքի տեղաբաշխման տարածքի սեյսմիկ վտանգի մեծությունը.
6) տարածքի ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, ռելիեֆային պայմանները, ֆիզիկաերկրաբանական գործընթացների և սեյսմաակտիվ խզվածքների ազդեցությունը.
7) կամրջային կառուցվածքի կոնստրուկտիվ լուծումները, տիպը.
8) շինարարության որակը.
9) շինարարության տարեթիվը.
10) կամրջային կառուցվածքի ռազմական նշանակությունը:
28. Կամրջային կառուցվածքների հետազննության և անձնագրավորման միջոցառումների շրջանակներում դրանց ընտրության առաջնահերթությունը պետք է որոշել ծրագրի 1-ին աղյուսակով սահմանված մեթոդաբանության համաձայն։ Ընտրությունն իրականացվում է ըստ ցուցանիշի (բալերի), առաջնահերթությունը տրվում է բարձր ցուցանիշ (բալ) ունեցող կամրջային կառուցվածքներին։
Աղյուսակ 1
|
NN ը/կ |
Կամրջի անվա- նումը |
Ռազմական նշանա- կությունից ելնելով վերանո- րոգման առաջնա- հերթությունը |
Ճանա- պարհի կարգը |
Շրջանցիկ ճանա- պարհի առկայու- թյունը |
Վերջին 15 տարվա ընթացքում վերանորոգ- ման իրակա- նացումը |
Կառուց- ման տարե- թիվը |
Ծանր բեռնատար- ների մեծ ինտենսի- վության առկայու- թյունը |
Տեխնիկական վիճակի նախնական գնահատա- կանը |
Ցուցա- նիշ |
|
1. |
Առաջնա- հերթ – 3
Ոչ առաջնա- հերթ – 0 |
Քաղաքա- յին – 3
Միջպե- տական – 3
Հանրա- պետա- կան – 2 Տեղական – 1 Միջհա- մայնքա- յին – 0.5
Դաշտա- յին – 0 |
Առկա է – 0
Բացակա- յում է – 3 |
Կատարվել է – 0
Չի կատարվել – 1 |
Մինչև 1962 – 4
1962-1984 – 3
1984-2006 – 1
2006-մինչ այժմ – 0 |
Առկա է – 1
Բացակա- յում է – 0 |
Լավ – 0
Պահանջում է վերանորո- գում – 1
Վթարային – 3 |
6. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
29. Ծրագրի շրջանակներում կամրջային կառուցվածքների վերակառուցմանն (կամ վերականգնմանը) ուղղված միջոցառումների իրականացումը խիստ ծախսատար է և դժվար է իրագործել ֆինանսավորման մեկ աղբյուրի հաշվին: Դրանց իրականացումն ակնկալվում է պետական և համայնքային բյուջեների, մասնավոր և այլ դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի համաձայն ՊՄԳ գործիքների կիրառմամբ, որոնք ենթակա են հստակեցման առանձին միջոցառումների շրջանակներում։
7. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
30. Ծրագրի շրջանակներում կամրջային կառուցվածքների վերակառուցմանն (կամ վերականգնմանը) ուղղված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է`
1) հանրապետությունում շահագործման բարձր հուսալիություն և գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներն ապահովող կամրջային կառուցվածքների առկայություն.
2) հանրապետությունով տարանցիկ բեռների և ուղևորների անխափան ու կանոնավոր փոխադրումներ.
3) կամրջային կառուցվածքների սեյսմիկ խոցելիության մակարդակի և սեյսմիկ ռիսկի նվազեցում.
4) կամրջային կառուցվածքների շինարարության, շահագործման, Հայաստանի գետերի հիմնական հաշվարկային հիդրոլոգիական բնութագրերի հաշվարկման սկզբունքները սահմանող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի արդիականացում.
5) կամուրջների թռիչքային կառուցվածքի համար տիպային նախագծերի արդիականացում.
6) բնակչության կենսագործունեության համար անվտանգ և կայուն պայմանների ստեղծում.
7) անվտանգ քաղաքաշինական միջավայրի ձևավորում:
8. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ
31. Ծրագրի շրջանակներում կամուրջների վերակառուցմանն (կամ հիմնանորոգմանը) ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման ռիսկերն են՝
1) միջոցառումների շարունակական իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների բացակայությունը, ոչ բավարար ծավալով կամ ընդհատումներով ապահովումը.
2) շահագրգիռ մարմինների և մասնավոր հատվածի միջև փոխհամաձայնության բացակայությունը.
3) քաղաքական, սոցիալական և տնտեսական պայմանների փոփոխությամբ պայմանավորված ֆորսմաժորային իրավիճակը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
20.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 19-ի N 169-Լ որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԿԱՄՐՋԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ (ԿԱՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարողը |
Համակատա-րողները |
Ֆինանսա-վորման աղբյուրը |
Ժամկետը |
|
1. |
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) ծրագրի կիրարկումն ապահովող միջոցառումների առաջին փուլ` 2026 թվական - շարունակական | |||||
|
1) |
Կամրջային կառուցվածքների շինարարության, շահագործման, Հայաստանի գետերի հիմնական հաշվարկային հիդրոլոգիական բնութագրերի հաշվարկման սկզբունքները սահմանող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և արդիականացման աշխատանքների պատվիրակում | |||||
|
ա. |
«Հաշվարկային հիդրոլոգիական բնութագրերի որոշում» շինարարական նորմերի արդիականացման աշխատանքների պատվիրակում |
Հաշվարկային հիդրոլոգիական բնութագրերի որոշման համար արդիական նորմատիվատեխ- նիկական փաստաթղթի առկայություն |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա-ռուցվածքների նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն, «Հիդրոօդերևութա- բանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ), «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (համա-ձայնությամբ) |
Հայաստանի Հանրա-պետության պետական բյուջե |
2026 թվական |
|
բ. |
«Գետերի վրա կամուրջների, կարգավորիչ պատերի հիդրոլոգիական հաշվարկներ» կանոնների հավաքածուի մշակման աշխատանքների պատվիրակում |
Գետերի վրա կամուրջների, կարգավորիչ պատերի հիդրոլոգիական հաշվարկների իրականացման համար նորմատիվատեխ- նիկական փաստաթղթի առկայություն |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա-ռուցվածքների նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն, «Հիդրոօդերևութա- բանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համա-ձայնությամբ), «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (համա-ձայնությամբ) |
Հայաստանի Հանրա-պետության պետական բյուջե |
2026 թվական |
|
գ. |
Երկաթուղային կամուրջների շահագործման կանոնների հավաքածուի մշակման աշխատանքների պատվիրակում |
Երկաթուղային կամուրջների շահագործման վերաբերյալ պահանջներ սահմանող նորմատիվատեխ- նիկական փաստաթղթի առկայություն |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա-ռուցվածքների նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն (համա-ձայնությամբ) |
Հայաստանի Հանրա-պետության պետական բյուջե |
2026 թվական |
|
դ. |
Ավտոճանա-պարհային կամուրջների շահագործման կանոնների հավաքածուի մշակման աշխատանքների պատվիրակում |
Ավտոճանապար- հային կամուրջների շահագործման վերաբերյալ պահանջներ սահմանող նորմատիվատեխ- նիկական փաստաթղթի առկայություն |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
Հայաստանի Հանրա-պետության պետական և համայնքային բյուջեների միջոցներ, ինչպես նաև Հայաստանի Հանրա-պետության օրենքով չարգելված ֆինանսա-վորման այլ աղբյուրներ |
2027 թվական- շարունա-կական |
|
ե. |
«Կամուրջների և խողովակների շինարարություն. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի արդիականացման աշխատանքների պատվիրակում |
Կամուրջների և խողովակների շինարարության վերաբերյալ պահանջներ սահմանող արդիական նորմատիվատեխ- նիկական փաստաթղթի առկայություն |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա-ռուցվածքների նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (համա-ձայնությամբ) |
Հայաստանի Հանրա-պետության պետական բյուջե |
2027 թվական |
|
2) |
Կամրջային կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման աշխատանքների պատվիրակում |
Կամրջային կառուցվածքների անձնագրերի կազմում, տեխնիկական վիճակի և այլ ելակետային տվյալների ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն (համա-ձայնությամբ), Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմեր և այլ շահագրգիռ մարմիններ |
Հայաստանի Հանրա-պետության պետական և համայնքային բյուջեների միջոցներ, ինչպես նաև Հայաստանի Հանրա-պետության օրենքով չարգելված ֆինանսա-վորման այլ աղբյուրներ |
2027 թվական- շարունա-կական |
|
3) |
Կամրջային կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման տվյալների միասնական տեղեկատվական թվային համակարգի ստեղծման և կամուրջների շահագործման ծրագրի (Bridge Maintenance Management (BIM)) ձևավորման աշխատանքների պատվիրակում |
Կամրջային կառուցվածքների տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալների թվային բազայի ստեղծում, տարածական տվյալների գեոպորտալի թեմատիկ շերտի ստեղծում |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (համա-ձայնությամբ), «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն (համա-ձայնությամբ), Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմեր և այլ շահագրգիռ մարմիններ |
Հայաստանի Հանրա-պետության պետական և համայնքային բյուջեների միջոցներ, ինչպես նաև Հայաստանի Հանրա-պետության օրենքով չարգելված ֆինանսա-վորման այլ աղբյուրներ |
2027 թվական- շարունա-կական |
|
4) |
Մեծ և ռազմավարական նշանակություն ունեցող կամուրջների համար ժամանակակից մշտադիտարկման համակարգերի մշակման և ներդրման աշխատանքների պատվիրակում |
Մեծ և ռազմավարական նշանակություն ունեցող կամուրջների համար ժամանակակից մշտադիտարկման համակարգերի ստեղծում, տվյալների թվային բազայի ստեղծում |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (համա-ձայնությամբ), «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն (համա-ձայնությամբ) |
Հայաստանի Հանրա-պետության պետական և համայնքային բյուջեների միջոցներ, ինչպես նաև Հայաստանի Հանրա-պետության օրենքով չարգելված ֆինանսա-վորման այլ աղբյուրներ |
2028 թվական- շարունա-կական |
|
5) |
Ավտոճանապարհային կամուրջների ոչ նախալարված և նախալարված երկաթբետոնե ու պողպատերկաթբետոնե հեծաններով թռիչքային կառուցվածքների նոր ժամանակակից տիպային նախագծերի մշակման աշխատանքների պատվիրակում | |||||
|
ա. |
A14 և H14 ժամանակավոր տրանսպորտային բեռնվածքների համար L=12-18 մ երկարությամբ նախալարված երկաթբետոնե սնամեջ հեծաններից ավտոճանա-պարհային և քաղաքային կամուրջների հավաքովի թռիչքային կառուցվածքների նոր ժամանակակից տիպային նախագծերի մշակման աշխատանքների պատվիրակում |
Գործող նորմատիվատեխ- նիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան տիպային նախագծերի առկայություն |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա-ռուցվածքների նախարարություն, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (համա-ձայնությամբ) |
Հայաստանի Հանրա-պետության պետական բյուջե |
2027-2028 թվականներ |
|
բ. |
A14 և H14 ժամանակավոր տրանսպորտային բեռնվածքների համար L=24-28 մ երկարությամբ նախալարված երկաթբետոնե հեծաններից ավտոճանա-պարհային և քաղաքային կամուրջների հավաքովի թռիչքային կառուցվածքների նոր ժամանակակից տիպային նախագծերի մշակման աշխատանքների պատվիրակում |
Գործող նորմատիվատեխ- նիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան տիպային նախագծերի առկայություն |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա-ռուցվածքների նախարարություն, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (համա-ձայնությամբ) |
Հայաստանի Հանրա-պետության պետական բյուջե |
2027-2028 թվականներ |
|
գ. |
A14 և H14 ժամանակավոր տրանսպորտային բեռնվածքների համար L=6-12 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններից ավտոճանա-պարհային և քաղաքային կամուրջների հավաքովի թռիչքային կառուցվածքների նոր ժամանակակից տիպային նախագծերի մշակման աշխատանքների պատվիրակում |
Գործող նորմատիվատեխ- նիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան տիպային նախագծերի առկայություն |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա-ռուցվածքների նախարարություն, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (համա-ձայնությամբ) |
Հայաստանի Հանրա-պետության պետական բյուջե |
2027 թվական |
|
դ. |
A14 և H14 ժամանակավոր տրանսպորտային բեռնվածքների համար L=12-18 մ երկարությամբ ոչ նախալարված ամրաններով ամրանավորված երկաթբետոնե հեծաններից ավտոճանա-պարհային և քաղաքային կամուրջների հավաքովի թռիչքային կառուցվածքների նոր ժամանակակից տիպային նախագծերի մշակման աշխատանքների պատվիրակում |
Գործող նորմատիվատեխ- նիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան տիպային նախագծերի առկայություն |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա-ռուցվածքների նախարարություն, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (համա-ձայնությամբ) |
Հայաստանի Հանրա-պետության պետական բյուջե |
2027-2028 թվականներ |
|
ե. |
A14 և H14 ժամանակավոր տրանսպորտային բեռնվածքների համար L=20-23 մ երկարությամբ նախալարված երկաթբետոնե հեծաններից ավտոճանա-պարհային և քաղաքային կամուրջների հավաքովի թռիչքային կառուցվածքների նոր ժամանակակից տիպային նախագծերի մշակման աշխատանքների պատվիրակում |
Գործող նորմատիվատեխ- նիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան տիպային նախագծերի առկայություն |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա-ռուցվածքների նախարարություն, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (համա-ձայնությամբ) |
Հայաստանի Հանրա-պետության պետական բյուջե |
2028-2029 թվականներ |
|
զ. |
A14 և H14 ժամանակավոր տրանսպորտային բեռնվածքների համար L=30-35 մ երկարությամբ նախալարված երկաթբետոնե հեծաններից ավտոճանա-պարհային և քաղաքային կամուրջների հավաքովի թռիչքային կառուցվածքների նոր ժամանակակից տիպային նախագծերի մշակման աշխատանքների պատվիրակում |
Գործող նորմատիվատեխ- նիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան տիպային նախագծերի առկայություն |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա-ռուցվածքների նախարարություն, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (համա-ձայնությամբ) |
Հայաստանի Հանրա-պետության պետական բյուջե |
2027-2029 թվականներ |
|
2. |
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) ծրագրի կիրարկումն ապահովող միջոցառումների երկրորդ փուլ` 2027 թվական-շարունակական | |||||
|
1) |
Կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) միջոցառումների մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հաստատում |
Ծրագրերի շրջանակներում ընդգրկված կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) միջոցառումների նախատեսում՝ ծրագրով նախատեսված կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) առաջնահերթություն- ների, կատարման ժամանակացույցի և խոշորացված ծախսերի ու ֆինանսավորման աղբյուրների համաձայն (այդ թվում՝ նախագծային և շինարարական աշխատանքների) |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (համա-ձայնությամբ), «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն (համաձա-յնությամբ), Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմեր և այլ շահագրգիռ մարմիններ |
Ֆինանսա-վորում չի պահանջվում: |
2027 թվական- շարունա-կական |
|
3. |
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) ծրագրի կիրարկումն ապահովող միջոցառումների երրորդ փուլ` 2028 թվական-շարունակական | |||||
|
1) |
Կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) նախագծերի մշակման աշխատանքների պատվիրակում |
Գործող նորմատիվատեխ- նիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան նախագծերի առկայություն |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (համաձա-յնությամբ), «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն (համաձա-յնությամբ), Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմեր և այլ շահագրգիռ մարմիններ |
Հայաստանի Հանրա-պետության պետական և համայնքային բյուջեների միջոցներ, ինչպես նաև Հայաստանի Հանրա-պետության օրենքով չարգելված ֆինանսա-վորման այլ աղբյուրներ |
2028 թվական- շարունա-կական |
|
2) |
Կամրջային կառուցվածքների վերակառուցման (կամ հիմնանորոգման) աշխատանքների պատվիրակում |
Գործող նորմատիվատեխ- նիկական փաստաթղթերի պահանջներին համապատաս- խանող կամրջային կառուցվածքների առկայություն, բնակչության կենսագործունեու- թյան համար անվտանգ ու կայուն պայմանների ապահովում |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն |
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ (համաձա-յնությամբ), «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն (համաձա-յնությամբ), Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմեր և այլ շահագրգիռ մարմիններ |
Հայաստանի Հանրա-պետության պետական և համայնքային բյուջեների միջոցներ, ինչպես նաև Հայաստանի Հանրա-պետության օրենքով չարգելված ֆինանսա-վորման այլ աղբյուրներ |
2029 թվական- շարունա-կական |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
20.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2026 թվական: