ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 144-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 925-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված մարզահագուստը, մարզագույքը և սրբիչները (մեկ տեղ, 56.97 կգ ընդհանուր քաշով, 1,432.53 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) և մարզահագուստը (12 տեղ, 2,237 կգ ընդհանուր քաշով, 133,622.20 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի մասին» N 925-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
17.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |