ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2026 թվականի N 291-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» N 290-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով`» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի մարտի 27-ը ներառյալ ներկայացված՝ օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտերի (այսուհետ՝ հայտեր) հիման վրա ստացված» բառերով.
2) 2․1-ին կետում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ դրոշմապիտակների տրամադրման հայտերի (այսուհետ՝ հայտեր)» բառերը փոխարինել «հայտերի» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2026 թվական: