ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 214-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 125-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի մարտի 10-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Խնամատարության և համայնքահեն ծառայությունների որակի բարելավում, աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի մասին» N 125-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00884093) 2026 թվականի մարտի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի և շշալցված ջրի մատակարարում՝ 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2026 թվականի մարտի 17-ին կնքված՝ թիվ 17/03/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելանյութի մատակարարում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Թեքնոլաբ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02297912) 2026 թվականի մարտի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային սարքավորումների մատակարարում՝ 1,214,118 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Օֆիս Պրո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00861435) 2026 թվականի մարտի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2029 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում գրենական պիտույքների և գրասենյակային այլ պարագաների մատակարարում՝ 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
15.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |