ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 389-Ա
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ և 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի մայիսի 8-27-ը ներառյալ և մայիսի 29-ից հունիսի 5-ը ներառյալ:
2. Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս 2026 թվականի մայիսի 8-16-ը ներառյալ, ինչպես նաև մայիսի 21-27-ը ներառյալ և մայիսի 29-ից հունիսի 5-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահու- թյան նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ մայիսի 17-20-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
07.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |