ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 312-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՄԲՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության «Սամբո» Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման միջազգային հասարակական հիմնադրամի կողմից «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մարզահագուստի և մարզագույքի (ցանկը՝ համաձայն հավելվածի, 312,200 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
27.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 312-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՄԲՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
|
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը |
Չափման միավորը |
Ընդհանուր արժեքը (ռուբլի) |
|
1. |
Սպորտային բաճկոն |
98 |
հատ |
73,500 |
|
2․ |
Սպորտային շորտեր |
98 |
հատ |
29,400 |
|
3․ |
Մարզակոշիկ |
41 |
զույգ |
20,500 |
|
4․ |
Սպորտային շորտեր (մարտական) |
22 |
հատ |
8,800 |
|
5․ |
Սպորտային սաղավարտ |
50 |
հատ |
30,000 |
|
6․ |
Ծածկոց գորգի |
3 |
հատ |
150,000 |
|
Ընդամենը |
312,200 |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
27.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |