ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 մայիսի 2026 թվականի ք. Երևան |
թիվ 60-Ա |
«ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՍՓՌՄԱՆ ԵՀ N 297 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մայրաքաղաքային սփռման ԵՀ N 297 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել դիմումը և 2026 թվականի մայիսի 31-ից ուժը կորցրած ճանաչել «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը 2021 թվականի հունվարի 20-ին տրամադրված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մայրաքաղաքային սփռման ԵՀ N 297 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
|
2026 թ. մայիսի 27 ք. Երևան |