ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 498-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնության (ՖԻՖԱ Մ-20 աշխարհի գավաթ 2029) կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ՝ միջգերատեսչական աշխատանքային խումբ)։
2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
11.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 498-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան (աշխատանքային խմբի ղեկավար)
Էկոնոմիկայի նախարար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Ներքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Լոռու մարզպետ
Տավուշի մարզպետ
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
11.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |