ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 346-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 48,220,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն բուժման կարիք ունեցող երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Երևան» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված՝ N 6276081 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2031 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարման գործարքը` 2,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված՝ N 06-1109-51 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2031 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2010 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված՝ N 029/05/11/2010 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2031 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը` 720,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2010 թվականի հունիսի 23-ին կնքված՝ N 113294886 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2031 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի կանխավճարային համակարգի մատուցման գործարքը` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական կազմակերպությունը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
12.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 346-Ա որոշման |
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել բարդ առողջական խնդիրներ ունեցող մինչև 18 տարեկան երեխաների ընտանիքներին՝ վիրահատության և բուժման համար անհրաժեշտ դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման հարցում: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
«Ֆրիդենսդորֆ ինտերնացիոնալ» հասարակական կազմակերպություն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Օբեռհաուզեն, Լանտեռշթռասե 21, Դինսլակեն): |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպություն (քաղաք Երևան, Տիգրան Մեծի պողոտա 51 Ν 62, ՀՎՀՀ՝ 02507911) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն՝ առողջապահության բնագավառ |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
48,220,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Բարդ առողջական խնդիրներ ունեցող մինչև 18 տարեկան երեխաների ընտանիքներ, որոնց ընտրությունը իրականացվում է ըստ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, որի համար կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից տրված տեղեկանքը կամ «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացված զրույցի կամ ընտանիք այցի եզրակացությունը՝ համաձայն «Ֆրիդենսդորֆ ինտերնացիոնալ» հասարակական կազմակերպության և «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության պայմանավորվածության։ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2031 թվականի մայիսի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) երեխաների վիրահատության և բուժման համար անհրաժեշտ դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման կազմակերպում՝ 44,000,000 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2031 թվականի մայիսի 31-ը. 2) կազմակերպական միջոցառումներ՝ 4,220,000 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2031 թվականի մայիսի 31-ը: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) երեխաների վիրահատության և բուժման համար անհրաժեշտ դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերում կամ ներմուծում՝ 44,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 2) հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում՝ 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան 140,000. 3) հեռահաղորդակցման ծառայությունների ձեռքբերում՝ 720,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան 144,000 դրամ. 4) էլեկտրական էներգիայի ծառայությունների ձեռքբերում` 2,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան 480, 000 դրամ. 5) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերում՝ 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան 80,000 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը կազմելու են 4,220,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր բյուջեի 9,1 %-ը՝ 1) հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում՝ 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան 140,000. 2) հեռահաղորդակցման ծառայությունների ձեռքբերում՝ 720,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան 144,000 դրամ. 3) էլեկտրական էներգիայի ծառայությունների ձեռքբերում` 2,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան 480, 000 դրամ. 4) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերում՝ 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան 80,000 դրամ: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարութան և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան հետ:
|
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
|
|
12.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |