ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 343-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 444-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00861992)՝ «ՔՐՈՈՒ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02618043) 2026 թվականի ապրիլի 30-ին կնքված՝ թիվ 513705 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 8,400 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի հուլիսի 7-ի «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի մասին» N 444-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
12.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |