ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 516-Ա
ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՔԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԵԹՈՎՊԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն և կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումները՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին 2026 թվականի հունիսի 16-25-ը ներառյալ գործուղել Քենիայի Հանրապետություն (Նայրոբի՝ հունիսի 17-18-ը), Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (Ադիս Աբեբա՝ հունիսի 18-22-ը) և Հունաստանի Հանրապետություն (Աթենք՝ հունիսի 22-25-ը)՝ Քենիայի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարության սփյուռքի պետական դեպարտամենտի և Եթովպական սփյուռքի հարցերով ծառայության հետ սփյուռքի ոլորտում համագործակցության հուշագրերի ստորագրման, ինչպես նաև տարբեր պաշտոնատար անձանց մասնակցությամբ աշխատանքային հանդիպումներ ունենալու և երկկողմ համագործակցության հետագա զարգացման ուղղությունները քննարկելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի և Կարեն Ավանեսյանի՝ Քենիայի Հանրապետություն, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը (հունիսի 16-ին տարանցիկ վայր` Ստամբուլ) կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
15.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |