ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 558-Ա
ՎԱՉԵ ՔԱԼԱՇՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավար Վաչե Քալաշյանին 2026 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ OECD/SIGMA-ի և GIZ-ի կողմից կազմակերպվող «Քաղաքացիական ծառայության հզորացումը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներում» խորագրով աշխատաժողովին մասնակցելու նպատակով։
2. Գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ Աննա Ղարիբյանին 2026 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ OECD/SIGMA-ի և GIZ-ի կողմից կազմակերպվող «Քաղաքացիական ծառայության հզորացումը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներում» խորագրով աշխատաժողովին և OECD-ի գենդերային հավասարության ֆորումի շրջանակներում անցկացվող «Գլոբալ նորարարության կապը տարածաշրջանային գենդերային փոխակերպման բարեփոխումների հետ» խորագրի ներքո կազմակերպվող կին առաջնորդների ցանցի ղեկավար կոմիտեի և Արևելյան գործընկերության գենդերային բարեփոխումների գենդերային խորհուրդների համատեղ հանդիպմանը մասնակցելու նպատակով։
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերի հատուցումը (Աննա Ղարիբյանին՝ բացառությամբ հուլիսի 4-ի):
4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
5. Գրասենյակի ղեկավարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |