ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2026 թվականի N 1014-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 953-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 953-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 1-ին կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) տրամադրված վարկերի մարման և տոկոսագումարների վճարման համար ընկերության էլեկտրաէներգիայի սակագնի 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածի համար նախատեսվածից 2,285,138,664.6 դրամի չափով պարտավորությունների վճարումները տեղափոխել 2027 թվականի հունիսի 25-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատված, մասնավորապես՝
ա. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և ընկերության միջև 2021 թվականի հունիսի 17-ին կնքված N 9/2021 վարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություններ և հետաձգել ընկերությանը տրամադրված բյուջետային վարկի գծով 2026 թվականի հունիսի 25-ին վճարման ենթակա 1,190,476,190.5 դրամ հիմնական գումարը և 801,369,863.0 դրամ տոկոսագումարի մարումները՝ նախատեսելով այդ գումարների մարումը 10 (տասը) հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ վարկային պայմանագրով սահմանված մարման ժամանակացույցի շրջանակում՝ 2027 թվականի հունիսի 25-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում,
բ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և ընկերության միջև 2024 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված N 3/2024 վարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություններ և հետաձգել ընկերությանը տրամադրված բյուջետային վարկի գծով 2026 թվականի հունիսի 25-ին վճարման ենթակա 293,292,611.1 դրամ տոկոսագումարի մարումը՝ նախատեսելով այդ գումարի մարումը 10 (տասը) հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ վարկային պայմանագրով սահմանված մարման ժամանակացույցի շրջանակում՝ 2027 թվականի հունիսի 25-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում:»:
2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի փետրվարի 5-ին կնքված համաձայնագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և ընկերության միջև 2015 թվականի հունիսի 22-ին կնքված N 6/2015 ենթավարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություններ և հետաձգել ընկերությանը տրամադրված ենթավարկի գծով 2026 թվականի հուլիսի 10-ին վճարման ենթակա 9,434,143.2 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և 533,814,820.0 դրամ (այդ թվում` 8,533,181.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը և 482,835,444.3 դրամը՝ հիմնական գումար, իսկ 900,961.7 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը և 50,979,375.7 դրամը՝ տոկոսագումար) գումարների մարումները՝ նախատեսելով այդ գումարների մարումը 5 (հինգ) հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ ենթավարկային պայմանագրով սահմանված մարման ժամանակացույցի շրջանակում՝ 2027 թվականի հուլիսի 10-ից մինչև 2029 թվականի հուլիսի 10-ը ընկած ժամանակահատվածում:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի հունիսի 24-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2026 թվական: