ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 423-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 322-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 02269952) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի հունիսի 4-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերականգնման բաժնի վերանորոգում և վերազինում» ծրագրի մասին» N 322-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Էլա Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 08423013) 2026 թվականի հունիսի 16-ին կնքված՝ N ՎԸ-009/2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 43,444,289 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Բաբար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 06959545) 2026 թվականի մայիսի 18-ին կնքված՝ N ՎԸ-013/2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարության տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացում` 625,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
13.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |