ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 471-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 217-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 05514397) «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00930412) 2026 թվականի հունիսի 12-ին կնքված՝ N 552/BHC/25/02/03 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնային խնամքի ծառայությունների ֆինանսական գնահատման և մեկ շահառուի սպասարկման արժեքի հաշվարկի ծառայությունների մատուցում՝ 2,625,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի ապրիլի 7-ի «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագրի մասին» N 217-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
05.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |