ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 743-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-317-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
24.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 743-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
|
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական աղբյուրը |
Իրավական հիմքը |
|
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 152-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2026 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
2026 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-317-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մաս |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
24.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |