ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 924-Ա
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին 2026 թվականի սեպտեմբերի 28-30-ը գործուղել Կատարի Պետություն (Դոհա)՝ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կառավարիչների խորհրդի 11-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վահե Հովհաննիսյանի՝ Կատարի Պետություն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Կատարի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
18.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |