ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 609-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 573-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 09423966) «Մաքս Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02662703) 2026 թվականի օգոստոսի 17-ին կնքված՝ N ԿԲՀ-ԶԿՀ-ԳՀԱՊՁԲ-26/04 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «ռեգուլյար» բենզինի ձեռքբերում՝ 2,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի սեպտեմբերի 7-ի «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 573-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
24.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |