Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
18 դեկտեմբերի 2014 թվականի N 53
22. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ KFW ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՏԵՂՎԱԾ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ 1-ԻՆ ՓՈՒԼ» 50 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ 2 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերի նախագծերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ստորագրել «Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 18 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի նիստի N 53 |
Վարկային համաձայնագիր
Ամսաթիվ` _______________
Մայնի Ֆրանկֆուրտ, KfW-ի
(«KfW»)
և
Հայաստանի Հանրապետության
(«Վարկառու»)
միջև, որը`
սույն Վարկային համաձայնագրի կնքման համար ներկայացված է Ֆինանսների նախարարությամբ
(«Ֆիննախ»)
և սույն Վարկային համաձայնագրի իրականացման համար ներկայացված է Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեով
(«ՋՏՊԿ»)
50,000,000 եվրո
Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում / Ախուրյան գետ, 1-ին
BMZ-Nr.: 2014 67 950
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Վարկ....................................................................................................................................... 2
2. Մասհանում....................................................................................................... ......................2
3. Վճարներ................................................................................................................................. 5
4. Տոկոս....................................................................................................................................... 5
5. Մարում և վաղաժամկետ մարում.................................................................... .........................6
6. Հաշվարկներ և վճարումներ ընդհանուր առմամբ...................................................................... 9
7. Գերմանիայի Դաշնային Հանրապետության երաշխիքը.............................. .............................10
8. Ծախսեր և պետական գանձումներ.......................................................................................... 10
9. Հատուկ պարտավորություններ...................................................................... ..........................11
10. Վարկի հեռ առնչվող տեղեկատվության հրապարակում և փոխանցում..... .............................16
11. Համաձայնագրի դադարեցումը.................................................................................. ............18
12. Ներկայացնելը և հայտարարություններ.................................................................................. 20
13. Ընդհանուր դրույթներ............................................................................................................. 21
Առդիր 1 Մասհանման ժամանակացույց....................................................................................... 23
Առդիր 2 Վարկառուի(Պետություն) իրավախորհրդատուի իրավաբանական եզրակացության........ 24
ՆԵՐԱԾԱԿԱՆ
KfW-ի և Վարկառուի միջև սույն Վարկային համաձայնագրի հիմքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև դեռ կնքվելիք Ֆինանսական համագործակցության (ՖՀ) մասին համաձայնագիրն է («Միջկառավարական համաձայնագիր»):
KfW-ն կվերաֆինանսավորի սույն Համաձայնագրի պայմաններով տոկոսային սուբսիդիաներով Վարկը, որը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը տրամադրում է ցածր տոկոսային բյուջետային միջոցներից զարգացման քաղաքականության իրավասության չափանիշներին համապատասխանող ծրագրերին: Վարկի պայմանները և դրույթները համապատասխանում են Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ կիրառելի ՏՀԶԿ պահանջներին, և այն ճանաչվում է որպես Զարգացման պաշտոնական աջակցության (ԶՊԱ):
Դրա հիման վրա, և պայմանով, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կտա Վարկի երաշխավորություն, KfW-ն կտրամադրի վարկ սույն Վարկային համաձայնագրի պայմանների և դրույթների համաձայն:
1. Վարկ
1.1 Գումարը. KfW-ն Վարկառուին կտրամադրի 50,000,000 եվրո չգերազանցող գումարի Վարկ («Վարկ»):
1.2 Նպատակը: Վարկառուն կօգտագործի Վարկը բացառապես հետևյալ ներդրումները ֆինանսավորելու համար. (ա) ոռոգելի գյուղատնտեսության նպատակով Ախուրյան գետի վրա 25 միլիոն մ3 ծավալով Կապսի ջրամբարը վերականգնելու և ավարտելու համար, (բ) գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու համար և (գ) առնչվող խորհրդատվական ծառայությունների համար (օրինակ` ձևավորում, ինժեներություն, շինարարական հսկողություն, մրցույթ, որակի ապահովում) («Ծրագիր»): Այս առումով, Վարկառուն` ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի («ՋՏՊԿ»), գործելով որպես Ծրագրի իրականացման գրասենյակ («Ծրագրի իրականացման գրասենյակ»), և KfW-ն` առանձին համաձայնագրով («Առանձին համաձայնագիր») կորոշեն Վարկից ֆինանսավորվելիք Ծրագրի, ինչպես նաև մատակարարումների և ծառայությունների մանրամասները:
1.3 Հարկեր, գանձումներ, մաքսատուրքեր: Վարկառուի կողմից կիրառվող հարկերը և այլ պետական գանձումները, ինչպես նաև մաքսատուրքերը չեն ֆինանսավորվելու Վարկի միջոցներից:
2. Մասհանում
2.1 Մասհանման հայտ ներկայացնելը: Հենց որ կատարվեն սույն Համաձայնագրի 2.3 հոդվածով նախատեսված մասհանման նախապայմանները, KfW-ն կիրականացնի մասհանումներ Վարկից ըստ Ծրագրի առաջընթացի` Վարկառուի պահանջով: Մասհանումները կիրականացվեն սույն Վարկային համաձայնագրի Ներդիր 1-ի վճարման ժամանակացույցի համաձայն: KfW-ն կիրականացնի մասհանումները միայն մինչև յուրաքանչյուր կիսամյակի համար որոշված առավելագույն գումարի չափով: Այն չափով, որքանով յուրաքանչյուր կիսամյակում Վարկառուն կպահանջի մասհանել ավելի փոքր գումար, չմասհանված գումարները կարող են պահանջվել որևէ հաջորդ կիսամյակի ընթացքում: Բացառությամբ վերջին մասհանման, KfW-ն չի պարտավորվում անել 100,000 եվրոյից պակաս մասհանում:
2.2 Մասհանման հայտ ներկայացնելու վերջնաժամկետ: KfW-ն իրավունք ունի մերժել վճարումները 2019 թ. դեկտեմբերի 30-ից հետո:
2.3 Մասհանման նախապայմանները: KfW-ն պարտավորվում է մասհանումներ անել սույն Համաձայնագրի շրջանակներում միայն այն դեպքում,եթեկատարվել են հետևյալ նախապայմանները` KfW-ի համար գոհացուցիչ ձևով և ըստ էության:
(ա) Վարկառուն` ներկայացնելով իրավաբանական կարծիք, որի բովանդակությունն, ըստ էության, համապատասխանում է Առդիր 2-ի նմուշին, ինչպես նաև ներկայացնելով այդ Իրավաբանական կարծիքին վերաբերող բոլոր փաստաթղթերի վավերացված պատճենները (յուրաքանչյուրը թարգմանած սույն Համաձայնագրի պաշտոնական լեզվով), KfW-ի համար գոհացուցիչ կերպով ցույց է տվել, որ Վարկային համաձայնագիրն իրավաբանորեն գործում է և կիրարկելի, մասնավորապես.
(աա) |
Վարկառուն կատարել է իր սահմանադրության իրավունքի և այլ կիրառվող իրավական դրույթները` սույն Համաձայնագրով իր բոլոր պարտավորությունները հիմնավոր կերպով ընդունելու համար, |
(աբ) |
KfW-ն` Վարկը շնորհելիս, ազատված կլինի բոլոր տոկոսային եկամուտներից գանձվող հարկերից, ինչպես նաև բոլոր տուրքերից, միջնորդավճարներից և Հայաստանում նման ծախսերից, |
(բ) KfW-ի տրամադրության տակ կա սույն Համաձայնագրի բնօրինակը` իրավական ուժ ունեցող ստորագրությամբ,
(գ) առկա են 12.1 հոդվածում նշված ստորագրությունների նմուշները,
(դ) 7 հոդվածում նշված Գերմանիայի Դաշնային Հանրապետության երաշխավորությունն ուժի մեջ է և գործում է առանց որևէ սահմանափակումների,
(ե) Վարկառուն վճարել է 3.2 հոդվածով սահմանված Կառավարման վճարը,
(զ) տեղի չի ունեցել ոչ դադարեցման պատճառ, ոչ էլ այնպիսի իրադարձություն, որը հիմք կհանդիսանար ծանուցմամբ, ժամկետի լրացմամբ, հանգամանքների պարզաբանմամբ, կամ որևէ պայմանի չկատարման հետևանքով դադարեցնելու համար (դադարեցման պոտենցիալ պատճառ),
(է) ի հայտ չեն եկել այնպիսի արտասովոր հանգամանքներ, որոնք խոչընդոտում կամ լրջորեն վտանգում են Ծրագրի իրականացումը, շահագործումը կամ նպատակը, կամ վճարման պայմանների կատարումը, որոնք ստանձնել է Վարկառուն սույն Համաձայնագրով:
KfW-ն իրավասու է` Վարկից որևէ վճարում անելուց առաջ, պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և ապացույցներ, որոնք նա կհամարի անհրաժեշտ իր հայեցողությամբ, սույն բաժնում սահմանված մասհանման նախապայմանների կատարումը հավաստելու համար:
2.4 Մասհանման ընթացակարգի մանրամասները: Վարկառուն և KfW-ն առանձին համաձայնագրով կորոշեն մասհանման մանրամասները, այդ թվում մասհանման հատուկ նախապայմանները, մասնավորապես այն ապացույցները, որ պետք է ներկայացնի Վարկառուն` փաստաթղթերով հիմնավորելու, որ Վարկի պահանջված գումարներն օգտագործվում են համաձայնեցված նպատակով:
2.5 Մասհանումները կասեցնելու իրավունք: Վարկառուն` պայմանով, որ կատարել է 9 հոդվածով նախատեսված իր պարտավորությունները, կարող է` նախապես ստանալով KfW-ի համաձայնությունը, հրաժարվել Վարկի չվճարված մասի մասհանումից` 2.6 հոդվածով նախատեսված և դրանով սահմանված «Չընդունելու փոխհատուցման» վճարման դիմաց:
2.6 Չընդունելու փոխհատուցում: Եթե Վարկառուն կասեցնում է Վարկի վճարումը 2.5 հոդվածի համաձայն, կամ Վարկի գումարն ընդհանրապես չի մասհանվում, կամ չի մասհանվում մինչև 2.2 կետում նշված վերջնաժամկետն այնպիսի պատճառով, որի համար KfW-ն ենթահաշվետու չէ, Վարկառուն` KfW-ի պահանջով, անմիջապես նրան կվճարի այնպիսի գումար, որն անհրաժեշտ կլինի KfW-ին բոլոր կրած կորուստները կամ ծախսերը փոխհատուցելու համար` «Չընդունելու փոխհատուցում»: KfW-ն կհաշվարկի Չընդունելու փոխհատուցման գումարը և կհաղորդի Վարկառուին:
3. Վճարներ
3.1 Պարտավորության վճար` Վարկառուն կվճարի չվերադարձվող պարտավորության վճար («Պարտավորության վճար») տարեկան 0.25% չափով` հաշվարկված Վարկի չմասհանված գումարից:
Պարտավորության վճարը ենթակա է վճարման կիսամյակային մուծումներով յուրաքանչյուր տարվա մարտի 30-ին և սեպտեմբերի 30-ին` առաջին անգամ 2015 թ. սեպտեմբերի 30-ին, սակայն` 13.10 հոդվածի համաձայն սույն Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու և վավեր դառնալու ամսաթվից ոչ վաղ:
Պարտավորության վճարը`եթե կիրառելի է ռետրոակտիվ կերպով, կգանձվի սույն Համաձայնագրի ստորագրումից սկսած վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում և կշարունակվի գանձվել մինչև Վարկի լրիվ մասհանումը կամ,եթեկիրառելի է` մինչև Վարկից մասհանումների վերջնական դադարեցման ամսաթիվը:
3.2 Կառավարման վճար` Վարկառուն KfW-ին կվճարի մեկանգամյա չվերադարձվող կառավարման վճար` 1.1 հոդվածում նշված Վարկի գումարի 1% չափով («Կառավարման վճար»):
Կառավարման վճարը պետք է վճարվի հետևյալ երկու ժամկետներից ավել վաղ ամսաթվին. (i) նախքան առաջին մասնահանումը կամ (ii) KfW-ի կողմից սույն Վարկային համաձայնագրի ստորագրումից հետո եռամսյա ժամկետի ավարտը կամ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց և վավեր դառնալուց հետո մեկամսյա ժամկետում (կախված նրանց թե(ii)-ում նշված ժամկետներից որն է տեղի ավելի ուշ): Կառավարման վճարը պետք է վճարվի սույն Համաձայնագիրը ստորագրելուն պես` անկախ նրանից, թե արդյո՞ք Վարկը մասհանվել է ամբողջությամբ,թե ոչ, թե ընդհանրապես չի մասհանվել:
4. Տոկոս
Վարկառուն KfW-ին կվճարի տոկոս հետևյալ կերպ.
4.1 Տոկոս (հաստատված տոկոսադրույք՝ սահմանված Վարկային պարտավորության նկատմամբ)՝ Վարկառուն Վարկի մասով տոկոսը կվճարի տարեկան --- %-ի չափով («Հաստատված տոկոսադրույք») մինչև վերջին մարման ստանալը՝ համաձայն Մարման ժամանակացույցի, ինչպես սահմանված է 5.1 հոդվածում:
4.2 Տոկոսի հաշվարկ: Մասհանված Վարկից կգանձվի տոկոսադրույքը սկսած այն ամսաթվից (այդ օրը հանած), երբ Վարկառուի համար KfW-ում պահվող Վարկային հաշվեհամարից կմասհանվի համապատասխան Վարկի գումար մինչև այն ամսաթիվը (ներառյալ), երբ համապատասխան մարումները կկրեդիտագրվեն 6.3 հոդվածում նշված KfW-ի հաշվեհամարին: Տոկոսը կհաշվարկի համաձայն 6.1 հոդվածի (Հաշվարկ):
4.3 Վճարման ամսաթվեր: Տոկոսը ենթակա է վճարման ստորև նշված ամսաթվերին (յուրաքանչյուրը` «Վճարման ամսաթիվ»).
(ա) |
մինչև առաջին մարման մուծումի ժամկետը` յուրաքանչյուր տարվա մարտի 30-ին և սեպտեմբերի 30-ին, առաջին անգամ 2015 թ. մարտի 30-ին, սակայն ոչ մինչև սույն Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու և վավեր դառնալու օրվանից հետո եկող Վճարման ամսաթիվը` 13.10 հոդվածի համաձայն |
(բ) |
առաջին մարման ժամկետի օրը` 5.1 կետի համաձայն, այդ մուծումի հետ միասին; |
(գ) |
այնուհետև` մարման ժամկետների օրերին` 5.1 կետի համաձայն: |
5. Մարում և վաղաժամկետ մարում
5.1 Մարման ժամանակացույց. Վարկառուն կմարի վարկը հետևյալ կերպ.
Վճարում |
Ամսաթիվ |
Գումար |
||
1 |
Մարտի 30, |
2020 |
2.500,00 |
EUR |
2 |
Սեպտեմբերի 30, |
2020 |
2.500,00 |
EUR |
3 |
Մարտի 30, |
2021 |
2.500,00 |
EUR |
4 |
Սեպտեմբերի 30, |
2021 |
2.500,00 |
EUR |
5 |
Մարտի 30, |
2022 |
2.500,00 |
EUR |
6 |
Սեպտեմբերի 30, |
2022 |
2.500,00 |
EUR |
7 |
Մարտի 30, |
2023 |
2.500,00 |
EUR |
8 |
Սեպտեմբերի 30, |
2023 |
2.500,00 |
EUR |
9 |
Մարտի 30, |
2024 |
2.500,00 |
EUR |
10 |
Սեպտեմբերի 30, |
2024 |
2.500,00 |
EUR |
11 |
Մարտի 30, |
2025 |
2.500,00 |
EUR |
12 |
Սեպտեմբերի 30, |
2025 |
2.500,00 |
EUR |
13 |
Մարտի 30, |
2026 |
2.500,00 |
EUR |
14 |
Սեպտեմբերի 30, |
2026 |
2.500,00 |
EUR |
15 |
Մարտի 30, |
2027 |
2.500,00 |
EUR |
16 |
Սեպտեմբերի 30, |
2027 |
2.500,00 |
EUR |
17 |
Մարտի 30, |
2028 |
2.500,00 |
EUR |
18 |
Սեպտեմբերի 30, |
2028 |
2.500,00 |
EUR |
19 |
Մարտի 30, |
2029 |
2.500,00 |
EUR |
20 |
Սեպտեմբերի 30, |
2029 |
2.500,00 |
EUR |
5.2 Չմասհանված վարկային գումարներ` Չմասհանված վարկային գումարները կհաշվանցվեն համապատասխան վերջին մարման մասնաբաժնի պարտավորության դիմաց, ըստ 5.1 հոդվածով սահմանված մարման ժամանակացույցի,եթեKfW-ն իր հայեցողությամբ չընտրի մեկ այլ հաշվանցման այլընտրանք առանձին դեպքերում:
5.3 Մարում ոչ լրիվ մասհանման դեպքում: Եթե մարման մուծումը ենթակա է վճարման մինչև Վարկը լրիվ մասհանած է լինում, դա չի ազդում 5.1 հոդվածի համաձայն մարման ժամանակացույցի վրա, քանի դեռ մարման ժամանակացույցի համաձայն մարման ենթակա գումարն ավելի փոքր է, քան արդեն մասհանած, սակայն դեռ չվերադարձված Վարկի գումարը («Վարկի չմարված գումար»): Եթե 5.1 հոդվածի համաձայն մարման ենթակա մուծումը գերազանցում է Վարկի չմարված գումարը, այդ մարման մուծումը կնվազեցվի մինչև Վարկի չմարված գումարը և տարբերությունը հավասարաչափ կբաշխվի դեռ չվճարված մարման մուծումների միջև: Վարկի չմարված գումարը հաշվարկելիս KfW-ն իրավունք է վերապահում իրեն հետաձգել Վարկից այն մասնահանումների դիտարկումը, որոնք կատարվում են Վճարման ամսաթվից 45 օր կամ պակաս ժամանակաշրջանում, որպեսզի որոշի Վարկի չմարված գումարը միայն հաջորդ Վճարման ամսաթվի համար:
5.4 Վաղաժամկետ մարում: Վաղաժամկետ մարման նկատմամբ կիրառվում են հետևյալ դրույթները.
(ա) Վաղաժամկետ մարում կատարելու իրավունք: Ներքոնշյալ 5.4(բ)-ից 5.4 (ե) պարբերությունների պայմանով` Վարկառուն իրավունք ունի իրականացնել Վարկի գումարների վաղաժամկետ մարում,եթե այն լինի առնվազն 1,000,000 Եվրո (տառերով` մեկ միլիոն Եվրո):
(բ) Ծանուցում: 5.4(ա) հոդվածի համաձայն Վարկի գումարի վաղաժամկետ մարման մասին Վարկառուն պետք է ծանուցի KfW-ին ոչ ուշ, քան մինչ նախատեսված Վաղաժամկետ մարման ամսաթվից տասնհինգերորդ Բանկային օրը (ըստ 12.1 հոդվածի սահմանման): Այդ ծանուցումը չի կարող հետ կանչվել, այն պետք է նշի վաղաժամկետ մարման ամսաթիվը և գումարը և պարտավորեցնում է Վարկառուին վճարել KfW-ին նշված գումարը նշված ամսաթվին:
(գ) Վաղաժամկետ մարման դիմաց փոխհատուցում: ԵթեՎարկառուն կատարում է ֆիքսած տոկոսադրույքով վարկի վաղաժամկետ մարում, նա պետք է KfW-ի պահանջով վերջինիս անմիջապես վճարի այնպիսի գումար, որը բավարար կլինի փոխհատուցելու որևէ կորուստ կամ ծախս, որը կկրի KfW-ն այդ վաղաժամկետ մարման արդյունքում: KfW-ն կորոշի վաղաժամկետ մարման փոխհատուցման գումարը և կհաղորդի Վարկառուին: Վարկառուի խնդրանքով` KfW-ն Վարկառուին կտրամադրի տվյալներ կանխավճարի վարձի գումարի մասին, մինչև պահանջվող անհետկանչելի ծանուցումը, որը պահանջվում է 5.4 բ) հոդվածի համաձայն:
(դ) Վճարման ենթակա գումարներ: Վարկառուն կվճարի հետևյալ գումարները Վաղաժամկետ մարման հետ միասին՝ համաձայն 5.4 ա) հոդվածի:
(աա) Վաղաժամկետ մարման արդյունքում առաջացած ծախսերի փոխհատուցում՝ համաձայն Հոդված 5.4 գ)-ի և
(աբ) Վարկի վաղաժամկետ մարված գումարի վրա բոլոր հաշվեգրված տոկոսները, ինչպես նաև սույն Համաձայնագրի շրջանակներում չվճարված մնացած ցանկացած այլ գումարներ, որոնք հաշվեգրվել են մինչև վաղաժամկետ մարման ամսաթիվ:
(ե) Հաշվանցում: Վաղաժամկետ մարման հաշվանցման նկատմամբ 5.2 հոդվածը կկիրառվի համապատասխան փոփոխություններով:
5.5 Մարման վերանայված ժամանակացույց: 5.3 և 5.4 հոդվածները կիրառելու դեպքում KfW-ն Վարկառուին կուղարկի վերանայված մարման ժամանակացույց, որը կդառնա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և կփոխարինի մարման ժամանակացույցը, որը վավեր կլինի մինչ այդ ամսաթիվը:
6. Հաշվարկներ և վճարումներ ընդհանուր առմամբ
6.1 Հաշվարկ: Տոկոսը, Պարտավորության վճարը, ժամկետանց տոկոսը համաձայն 6.5 հոդվածի, միանվագ փոխհատուցումը ժամկետանց գումարների համար համաձայն 6.6 հոդվածի, Վարկի չօգտագործման հետ կապված փոխհատուցումը և վաղաժամկետ մարման հետ կապված փոխհատուցումը կհաշվարկվեն հիմք ընդունելով 360 օրով տարին և 30 օրով ամիսը:
6.2 Վճարման ամսաթիվ: Եթե Համաձայնագրի շրջանակներում կատարվելիք վճարման ամսաթիվը ոչ Բանկային օր է, Վարկառուն պետք է կատարի այդ վճարումը հաջորդ Բանկային օրը, եթե հաջորդ Բանկային օրն ընկնում է հաջորդ օրացուցային ամսվա վրա, համապատասխան վճարումն իրականացվում է ընթացիկ օրացուցային ամսվա վերջին Բանկային օրը:
6.3 Հաշվեհամար, վարկավորման ժամանակ: Վարկառուն կազատվի սույն Համաձայնագրի մասով իր վճարման պարտավորություններից,եթեև այն չափով, որքանով համապատասխան գումարները կկրեդիտագրվեն KfW-ի ազատ տնօրինմանը եվրոյով` առանց որևէ նվազեցման, և ոչ ուշ, քան առավոտյան ժամը 10:00 Մայնի Ֆրանկֆուրտի KfW-ի IBAN DE 98 50020400 31 10131698 հաշվեհամարին, անելով լրացուցիչ հղում` («Հղում ՏԱՐԻ ԱՄԻՍ ՕՐ»):
6.4 Վարկառուի հակընդդեմ հայցերը: Վարկառուն իրավունք չունի պահանջել պահելու կամ հաշվանցելու որևէ իրավունք, կամ որևէ այլ նման իրավունք վճարման պարտավորությունների հանդեպ սույն Համաձայնագրի շրջանակներում, քանի դեռ այդ իրավունքները չեն ճանաչվել վերջնական դատավճռով և վիճարկվում են KfW-ի կողմից:
6.5 Տոկոս ժամկետանց վճարման համար: Եթե 5.4 հոդվածի համաձայն մարման որևէ մասնաբաժին կամ վաղաժամկետ մարում KfW-ին չեն կատարվել սահմանված ժամկետներում, KfW-ն կարող է` առանց նախնական հիշեցման, գանձել տոկոս ժամկետանց վճարի համար` 4.1 հոդվածում սահմանված տարեկան տոկոսադրույքից 300 բազային միավոր դրույքաչափով ավել տոկոսով այն ժամանակաշրջանի ընթացքում, որը սկսվում է սահմանված վճարման ամսաթվից և ավարտվում վճարները կրեդիտագրելու ամսաթվով` 6.3 հոդվածում նշված KfW-ի հաշվեհամարին: Այդ ժամկետանց վճարի տոկոսը պետք է վճարվի անմիջապես` KfW-ի առաջին իսկ պահանջով:
6.6 Միանվագ փոխհատուցում: Ժամկետանց գումարների մասով (բացառությամբ 6.5 հոդվածում նշված մարման մասնաբաժինների և վաղաժամկետ մարման) KfW-ն կարող է` առանց նախնական հիշեցման, պահանջել տոկոս ժամկետանց վճարի համար` 4.1 հոդվածում սահմանված Ֆիքսված տոկոսադրույքից տարեկան 300 բազային միավոր դրույքաչափով ավել տոկոսով` սկսած սահմանված վճարման ամսաթվից մինչև վճարումն իրականացնելու ամսաթիվը: Միանվագ փոխհատուցումը պետք է վճարվի KfW-ի առաջին պահանջով: Վարկառուն իրավունք ունի ապացուցել, որ ոչ մի վնաս չի եղել, կամ վնասները եղել ավելի փոքր, քան միանվագ փոխհատուցումը:
6.7 Հաշվանցում: KfW-ն իրավունք ունի ստացված վճարները հաշվանցել սույն Համաձայնագրով կամ KfW-ի և Վարկառուի միջև կնքված այլ վարկային համաձայնագրով հասանելիք վճարումներով:
6.8 KfW-ի կողմից կատարված հաշվարկներ: Բացառությամբ այն դեպքերի, երբ տեղի են ունեցել բացահայտ սխալներ, KfW-ի կողմից կատարված գումարների հաշվարկները համարվում են բավարար ապացույց:
7. Գերմանիայի Դաշնային Հանրապետության երաշխիքը
KfW-ն կունենա վճարման պահանջներ սույն Համաձայնագրի շրջանակներում, որը երաշխավորված կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից նախքան առաջին վճարումը:
8. Ծախսեր և պետական գանձումներ
8.1 Պահումների կամ նվազեցումների բացառում: Վարկառուն` սույն Համաձայնագրի շրջանակում վճարումները կկատարի առանց հարկերի, այլ պետական գանձումների կամ ծախսերի գծով որևէ նվազեցման: Եթե Վարկառուն պարտավոր է` օրենքով կամ այլ պատճառներով, իրականացնել որևէ նման նվազեցում կամ պահում վճարումներից, Վարկառուի կողմից արվող վճարումները կավելացվեն այն չափով, որն անհրաժեշտ կլինի, որպեսզի հարկերի և գանձումների նվազեցումից հետո KfW-ն ամբողջությամբ ստանա սույն Համաձայնագրով հասանելիք գումարը:
8.2 Ծախսեր: Վարկառուն կհոգա Վարկի մասհանման և մարման առնչությամբ բոլոր ավելացված արժեքները և ծախսերը, մասնավորապես` փոխանցված գումարի և փոխանցման ծախսերը (ներառյալ փոխարկման վճարները), ինչպես նաև սույն Համաձայնագրի պահպանման և կիրարկման հետ կապված և սույն Համաձայնագրի հետ առնչվող ցանկացած այլ փաստաթղթի, ինչպես նաև սույն Համաձայնագրից բխող բոլոր իրավունքների հետ առնչվող բոլոր գոյացող արժեքները և ծախսերը:
8.3 Հարկեր և այլ գանձումներ: Վարկառուն կհոգա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս սույն Համաձայնագրի կնքման և իրականացման առնչությամբ գոյացող հարկերը և այլ պետական գանձումները: Եթե KfW-ն նախապես վճարում է այդ հարկերը կամ գանձումները, Վարկառուն` KfW-ի պահանջով, առանց ուշացման, կփոխանցի այդ գումարները 6.3 հոդվածում նշված KfW-ի հաշվեհամարին, կամ KfW-ի կողմից նշված այլ հաշվեհամարին:
8.4 Ավելացած ծախսեր: Վարկառուն` KfW-ի պահանջով, անմիջապես KfW-ին ամբողջ ծավալով կվերադարձնի ցանկացած Ավելացած ծախս (ըստ ստորև բերված սահմանման), որը կառաջանա Վարկի առնչությամբ հետևյալ պատճառներով.
(ա) |
իրավաբանական պահանջների ցանկացած փոփոխություն սույն Համաձայնագրի կնքումից հետո, որին պետք է հետևի KfW-ն, կամ այդ պահանջների մեկնաբանում կամ իրականացում, |
(բ) |
կենտրոնական բանկի, բանկային ոլորտի կամ կապիտալի շուկայի վերահսկող մարմնի, այլ ֆինանսական կամ այլ իշխանության կողմից ներկայացվող պահանջների բավարարում, որոնք ուժի մեջ են մտել սույն Համաձայնագրի կնքումից հետո: |
«Ավելացած ծախսեր» են.
(ա) |
KfW-ի լրացուցիչ կամ ավելացած ծախսերը, |
(բ) |
KfW-ի սեփական կապիտալի եկամտաբերության պակասումը կամ |
(գ) |
Վարկառուի կողմից KfW-ին հասանելիք գումարի պակասումը, |
պայմանով, որ այդ ծախսերը և պակասումը գոյացել են Վարկի առնչությամբ: KfW-ի եկամտից կամ վաստակից Գերմանիայում գանձվող հարկերը հաշվի չեն առնվում Ավելացած ծախսերը որոշելիս:
KfW-ն կտեղեկացնի Վարկառուին Ավելացած ծախսերի գումարի և պատճառների մասին և Վարկառուի խնդրանքով կներկայացնի վերադարձվելիք գումարի հաշվարկ` ողջամիտ մանրամասներով:
9. Հատուկ պարտավորություններ
9.1 Ծրագրի իրականացում և հատուկ տեղեկատվություն: Վարկառուն`
(ա) | կպատրաստեն, կիրականացնեն, կշահագործեն և կպահպանեն Ծրագիրը պատշաճ ֆինանսական և տեխնիկական պրակտիկային համապատասխան և էապես` Վարկառուի և KfW-ի միջև համաձայնեցված Ծրագրի հայեցակարգի համաձայն, |
(բ) | կհանձնարարի Ծրագրի պատրաստումը և շինարարության վերահսկողությունն անկախ, որակավորված խորհրդատու ճարտարագետներին կամ խորհրդատուներին, իսկ ծրագրի իրականացումը` որակավորված ընկերություններին |
(գ) | կշնորհի Վարկից ֆինանսավորվելիք ապրանքների և ծառայությունների պայմանագրերի գնումը (9.1(բ) հոդված) նախապես անցկացված հանրային մրցակցային մրցույթի միջոցով` բացառությամբ սույն Վարկային համաձայնագրի Առանձին համաձայնագրով (9.2 հոդված) սահմանվածների, |
(դ) | կապահովի Ծրագրի ամբողջական ֆինանսավորումը և KfW-ին` վերջինիս պահանջով, կներկայացնի ապացույցներ, որ ոչ սույն Վարկից վճարվող ծախսերը ծածկվել են, |
(ե) | կվարի հաշվապահական գրքեր և գրանցումներ, կամ կունենա հաշվապահական գրքեր և գրանցումներ, որոնք միանշանակ ցույց կտան Ծրագրի համար պահանջվող բոլոր ապրանքների ու ծառայությունների ծախսերը և հստակորեն կսահմանեն այս Վարկից ֆինանսավորվող ապրանքները և ծառայությունները, |
(զ) | հնարավորություն կտա KfW-ին և նրա գործակալներին ցանկացած պահի ստուգել այդ գրքերը և գրանցումները, Ծրագրի իրականացման և շահագործման հետ առնչվող ցանկացած փաստաթուղթ, ինչպես նաև այցելել Ծրագիրը և դրա բոլոր շինությունները, |
(է) | KfW-ին կտրամադրի ցանկացած և ողջ տեղեկատվությունը և գրանցումները Ծրագրի և դրա հետագա առաջընթացի վերաբերյալ` KfW-ի պահանջով, |
(ը) |
անմիջապես` իր նախաձեռնությամբ` (աա) կուղարկի KfW-ին ՏՀԶԿ կամ դրա անդամներից ստացված ցանկացած հարցում այսպես կոչված «Զարգացման պաշտոնական աջակցության (ԶՊԱ) միասնական վարկերի թափանցիկության» (Agreement for Untied ODA Credits Transparency)» շրջանակներում` Վարկից ֆինանսավորվող մատակարարումների և ծառայությունների համար պայմանագրերի շնորհումից հետո և կհամաձայնեցնի այդ հարցումներին արվող որևէ պատասխան KfW-ի հետ, և (աբ) կծանուցի KfW-ին ցանկացած և բոլոր այն հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում կամ լրջորեն վտանգում են Ծրագրի իրականացումը, շահագործումը կամ նպատակը, |
(թ) |
ծրագրի միջոցառումների նախապատրաստման, պլանավորման, շինարարության և շահագործման ցանկացած պահի կպահպանի համապատասխան միջազգային չափանիշները, առաջարկությունները և միջազգային ստանդարտները` տվյալ պահին գործող տարբերակներին համապատասխան: Դրանք, ի թիվս այլոց, ներառում են հետևյալը` (աա) Պատվարների համաշխարհային հանձնաժողովի շրջանակը և առաջարկությունները («Պատվարներ և զարգացում` նոր շրջանակ որոշում կայացնելու համար», 2010 թ. նոյեմբեր), (աբ) Համաշխարհային բանկի անվտանգության քաղաքականությունները, (ագ) Համաշխարհային բանկի խմբի բնապահպանական. առողջապահական և անվտանգության ուղեցույցները, (ադ) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ստանդարտները և ուղեցույցները, (աե) Մեծ պատվարների միջազգային հանձնաժողովի ստանդարտները և ուղեցույցները (ՄՊՄՀ), |
(ժ) |
ստորև նշված պահին` KfW-ի համար գոհացուցիչ կերպով, կներկայացնի առնվազն հետևյալ գործողությունների ապացույցներ. (աա) Մինչև առաջին շինարարական պայմանագրի կնքումը` |
- Ծրագրի բնապահպանական անվտանգության որոշում ըստ Հայաստանի օրենքների` Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքում,
- Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) արդյունքում Ծրագրի բնապահպանական և սոցիալական անվտանգության որոշում ըստ միջազգային չափանիշների (հատկապես Համաշխարհային բանկի և ՊՀՀ-ի) բնապահպանական «Ա» կատեգորիայի ծրագրերի համար, այսինքն` ծրագրեր, որոնք կարող են ունենալ բացասական բնապահպանական և սոցիալական ազդեցություն,
- Շահագրգռ կողմերի ներգրավվածության պլան և շահագործողների ֆորումի պաշտոնական ստեղծում` ըստ ՊՀՀ-ի առաջարկությունների,
- Հողի ձեռքբերման և վերաբնակեցման պլանի պատրաստում
- Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) պատրաստում շինարարության և շահագործման փուլի համար,
- ՊՀՀ-ի առաջարկություններին համապատասխանելու մասին հաշվետվության կազմում անկախ միջազգային խորհրդատուի կողմից («ՊՀՀ-ին համապատասխանության հաշվետվություն»),
- Հայաստանում Ախուրյան գետի ավազանի նվազագույն ծախսերի հաշվարկ և սահմանում Ախուրյանի ջրամբարից վերև՝ միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան, հաշվի առնելով գետի բնապահպանական կարիքները, ինչպես նաև այլ բնապահպանական և տեղին խնդիրները: Հայաստանի համապատասխան իշխանությունների կողմից պետք է ներկայացվեն հաստատված ծախսերի [գետերի ծախսերի] ապացույցներ, ինչպես նաև Արփիի ջրամբարի նվազագույն և առավելագույն ջրի մակարդակները: Բացի դրանից, պետք է ներկայացվեն տվյալ հատվածում Արփիի ջրամբարի, Կապսի ջրամբարի և բոլոր փոքր ՀԷԿ-երի համար բոլոր պահանջվող լիցենզիաների թողարկման ապացույցներ:
- ներդրումային միջոցառումների հիմնավոր մանրամասն պլանավորում՝ վավերացված անկախ, միջազգայնորեն հավատարմագրված ճարտարագետի կողմից, որը մասնագիտացած կլինի մեխանիկայի, բնահողի մեխանիկայի, հիմնատակի ճարտարագիտության և հիդրոտեխնիկայի ոլորտներում և
- անկախ, միջազգայնորեն հավատարմագրված, Հայաստանից դուրս գտնվող փորձագետի, ինչպես նաև միջազգային լաբորատոր ստանդարտներին համապատասխան փորձարկման լաբորատորիայի նշանակում` շինարարության և ընդունման փուլի արտաքին վերահսկման համար, հատկապես շինարարական նյութերի կանոնավոր նմուշարկում իրականացնելու և տոփանման որակը հավաստելու համար:
(աբ) Շահագործման հանձնելուց առաջ.
- Ներկայացնել անկախ, միջազգայնորեն հավատարմագրված փորձագետի և փորձարկման լաբորատորիայի բոլոր փորձագիտական եզրակացությունների և փորձարկման արդյունքների ապացույցներ:
- Թարմացնել ՊՀՀ-ի համապատասխանության հաշվետվությունն անկախ, միջազգային փորձագետի կողմից:
- Պատրաստել ավարտման հաշվետվություն՝ Համաշխարհային բանկի OP 4.12-ի համաձայն:
- Պատրաստել գնահատման հաշվետվություն՝ տեղեկացնելով բոլոր կազմված պլանների կատարման մասին:
- Ստեղծել սիստեմատիկ մոնիթորինգի գործընթաց գետավազանի Հայաստանի հատվածում Ախուրյանի ջրամբարից վերև՝ SCADA (Դիսպետչերային կառավարում - տվյալների ստացում) համակարգի հիման վրա, որը կընդգրկի փոքր ՀԷԿ-երը և ջրամբարները: Հավաքած տվյալները պետք է մշտապես մատչելի լինեն հանրությանը ինտերնետի միջոցով:
(ագ) Շահագործման ժամանակ.
- Վարկառուն գրավոր կտեղեկացնի KfW-ին գետավազանի Հայաստանի հատվածում Ախուրյանի ջրամբարից վերև Ախուրյանի կառավարման պլանով և Ջրի կառավարման ռեժիմներով սահմանված դրույթների ցանկացած խախտումի մասին՝ դրա տեղի ունենալուց ամենաուշը 10 օրվա ընթացքում:
- Հետագայում, Կապսի ջրամբարի մեծացման, բարելավման և/կամ վերականգնման դեպքում, Վարկառուն՝ ի դեմս ՋՏՊԿ-ի, ներդրումային միջոցառում պատրաստելիս, պլանավորելիս, ինչպես նաև շինարարության և շահագործման ընթացքում, մշտապես կկիրառի և կպահպանի նույն տեղին միջազգային ստանդարտները և ուղեցույցները:
9.2 Ծրագրի իրականացման մանրամասներ: Վարկառուն, որն այս առումով ներկայացված կլինի Ծրագրի իրականացման գրասենյակով, ինչպես նաև KfW-ն, կսահմանեն 9.1 հոդվածի մանրամասներն Առանձին համաձայնագրով.
9.3 Համապատասխանություն: Վարկառուն կապահովի, որ այն անձինք, ում վստահված է Ծրագրի պատրաստումը և իրականացումը, ինչպես նաև Վարկի գումարներից ֆինանսավորվելիք մատակարարման կամ ծառայությունների շնորհումը, չպահանջեն, չընդունեն, չանեն, չտան, չխոստանան կամ չընդունեն անօրինական վճարումների խոստումեր կամ այլ առավելություններ այդ առաջադրանքների առնչությամբ:
9.4 Մատակարարումների փոխադրումը: Միջկառավարական համաձայնագրով սահմանված այն դրույթները, որոնք հայտնի են Վարկառուին, կկիրառվեն Վարկից ֆինանսավորվող մատակարարումների փոխադրման նկատմամբ:
9.5 Համարժեք դասակարգում - Pari passu: Վարկառուն երաշխավորում է, որ սույն Համաձայնագրով իր պարտավորությունները կսպասարկվեն մյուս այլ չապահովված և ոչ սուբորդինացված պարտավորություններին առնվազն համարժեք, և Վարկառուն` օրենքով թույլատրված սահմաններում, կապահովի այդ համարժեքությունը նաև բոլոր հետագա չապահովված և ոչ սուբորդինացված պարտավորությունների համեմատ:
9.6 Գանձումներ: Վարկառուն չի ստեղծի կամ թույլ չի որևէ գանձումներ Ծրագրի միջոցների նկատմամբ` առանց KfW-ի նախնական համաձայնության: Գանձում է համարվում օգտագործման, իրացման ցանկացած իրական իրավունք, կամ այլ իրավունք դեբիտորական պարտքն ապահովելու համար, կամ համեմատելի գրավի իրավունքներ:
Այս պարտավորությունը չի վերաբերում`
(ա) գոյություն ունեցող գանձումներին կամ այն գանձումներին, որոնք արդեն համաձայնեցվել էին սույն Համաձայնագրի ստորագրման պահին և բացահայտվել KfW-ին մինչև Համաձայնագրի ստորագրումը,
(բ) գանձումներին, որոնք իրականացվում են բիզնեսի սովորական ընթացքում իրավաբանական կամ սովորույթ դարձած պայմանագրային կարգավորման մեջ պարտավորությունն ապահովելու համար (բացառությամբ վարկի գծով պարտավորությունների) և կիրառվում մատակարարների կամ այլ ծառայություններ մատակարարողների նկատմամբ (օրինակ` տիտղոսի իրավունքի պահպանում արդյունաբերությունում և վարկատուի իրավունք փոխառուի սեփականության նկատմամբ),
(գ) գանձումներին, որոնք արդեն գոյություն ունեին ակտիվի ձեռքբերման պահին` պայմանով, որ այդ գանձումները կհանվեն ձեռքբերումից հետո երեք ամսվա ընթացքում կամ ...:
9.7 Եթե Վարկառուն որևէ երրորդ կողմին շնորհում է ապահովություն կամ այլ իրավունք, որը հնարավորություն է տալիս այդ երրորդ կողմին պահանջել Վարկառուի ակտիվների, գույքի կամ հասույթների նկատմամբ պահանջի արտոնյալ բավարարում, ապա KfW-ն կարող է իր համաձայնությունը պայմանավորել նրանով, և Վարկառուն KfW-ին նույնպես տա (լրացուցիչ) նույն մակարդակի ապահովություն, որը հավասարաչափ և համարժեքորեն կապահովի KfW-ի պահանջները Վարկառուի նկատմամբ սույն Վարկային համաձայնագրով:
9.8 Ակտիվի վաճառք: Վարկառուն չի կարող վաճառել Ծրագրի որևէ ակտիվ առանց նախապես ստանալու KfW-ի համաձայնությունը:
10. Վարկի հեռ առնչվող տեղեկատվության հրապարակում և փոխանցում
10.1 Զարգացման համագործակցության մեջ առավելագույն թափանցիկության և արդյունավետության միջազգայնորեն ընդունելի սկզբունքներին համապատասխանելու համար, նախապայմանագրային բանակցությունների ընթացքում KfW-ն հրապարակում է ընտրովի տեղեկատվություն (այդ թվում գնահատման հաշվետվություններ) Վարկի մասին, իսկ Ծրագրի հետ առնչվող համաձայնագրի (-երի) իրականացման ժամանակ և հետ-պայմանագրային փուլում (այսուհետ հիշատակվում է որպես «Ողջ ժամանակաշրջան»)` հրապարակում է տեղեկատվություն նաև Վարկի օգտագործման մասին:
Տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է KfW-ի կայքում` «KfW զարգացման բանկի» գործունեության տարածքներ`
(http://transparenz.kfw-entwicklungsbank.de/).
Տեղեկատվության հրապարակումը (KfW-ի կամ երրորդ անձանց կողմից 10.3 հոդվածի համաձայն) Վարկի և դրա օգտագործման մասին չի ներառում որևէ պայմանագրային կամ այլ ֆինանսապես զգայուն կամ բիզնեսի հետ առնչվող մանրամասն տեղեկատվություն Վարկին մասնակցող կողմերի կամ դրա օգտագործման մասին, ինչպես օրինակ`
(ա) |
ներքին ֆինանսական տվյալներ, |
(բ) |
բիզնեսի ռազմավարություն, |
(գ) |
ներքին կորպորատիվ ուղեցույցներ և հաշվետվություններ, |
(դ) |
անձնական տվյալներ ֆիզիկական անձանց մասին, |
(ե) |
կողմերի ֆինանսական վիճակի մասին KfW-ի ներքին դասակարգումը: |
10.2 KfW-ն տրամադրում է ընտրովի տեղեկատվություն Վարկի և դրա օգտագործման մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում ստորև նշված կազմակերպություններին` մասնավորապես թափանցիկությունը և արդյունավետությունը ապահովելու համար:
(ա) KfW-ի դուստր ընկերություններ,
(բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և նրա իրավասու մարմինները, իշխանությունները, հիմնարկները, գործակալությունները կամ կազմակերպությունները,
(գ) այլ իրականացնող կազմակերպություններ, որոնք ներգրավված են Գերմանիայի երկկողմանի զարգացման ծրագրերում, հատկապես Deutsche Gesellschaft for Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH-ն,
(դ) միջազգային կազմակերպություններ, որոնք հավաքում են վիճակագրական տվյալներ, ինչպես նաև դրանց անդամները, հատկապես Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) և դրա անդամները:
10.3 Բացի դրանից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը խնդրել է KfW-ին տրամադրել ընտրովի տեղեկատվություն Վարկի և դրա օգտագործման մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում ստորև նշված կազմակերպություններին, որոնք հրապարակում են բաժիններ ըստ իրենց նպատակների.
(ա) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` «Միջազգային օգնության թափանցիկության նախաձեռնության» նպատակների համար` (http://www.bmz.de/de/was_wir_machen/wege/transparenz-fuer-mehr-Wirksamkeit/index.html),
(բ) «Գերմանիայի առևտրի և ներդրումներե-ին (GTAI)` շուկայական տեղեկատվության նպատակներով
(http://www.gtai.de/GTAI/Navigation/DE/trade.FOO),
(գ) ՏՀԶԿ-ին` զարգացման շրջանակներում ֆինանսական հոսքերի մասին հաշվետվողականության նպատակների համար` (http://stats.oecd.org/),
(դ) Զարգացման էվոլյուցիայի գերմանական ինստիտուտին (DEval)` գերմանական զարգացման համագործակցությունն ընդհանրապես գնահատելու և թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովելու համար (http://www.deval.org/de/):
10.4 KfW-ն իրեն իրավունք է վերապահում փոխանցել տեղեկատվություն Վարկի և դրա օգտագործման մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում այլ երրորդ կողմերին (այդ թվում հրապարակման նպատակով)` օրինական շահերը պաշտպանելու համար:
KfW-ն չի փոխանցի տեղեկատվությունը երրորդ կողմերին,եթետեղեկատվությունը չփոխանցելու Վարկառուի օրինական շահերն ավելի բարձր են, քան KfW-ի շահերը փոխանցելու դեպքում: Վարկառուի օրինական շահերը ներառում են, մասնավորապես, 8.1 հոդվածում նշված զգայուն տեղեկատվության գաղտնիությունը, որը հանվում է հրապարակումից:
Բացի դրանից, KfW-ն իրավունք ունի փոխանցել տեղեկատվությունը երրորդ կողմերին,եթեդա օրենսդրական պահանջ է, կամ անհրաժեշտ է հաստատելու կամ պաշտպանելու պահանջը կամ այլ օրինական իրավունքները դատական կամ վարչական ընթացակարգերում:
11. Համաձայնագրի դադարեցումը
11.1 Դադարեցման պատճառներ: KfW-ն կարող է իրագործել 11.2 հոդվածով սահմանված իր իրավունքները (Դադարեցման հիմքեր առաջանալու իրավական հետևանքներ) հիմնավոր հիմք հանդիսացող ցանկացած իրադարձության առաջանալու դեպքում: Մասնավորապես, այդպիսի իրադարձություններ են.
(ա) Վարկառուն ժամանակին չի կատարում KfW-ի հանդեպ իր վճարային պարտավորությունները,
(բ) խախտվում են սույն Համաձայնագրով կամ Առանձին համաձայնագրով, ինչպես նաև սույն Համաձայնագրի ցանկացած իրավաբանորեն պարտադիր լրացուցիչ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները,
(գ) սույն Վարկային համաձայնագիրը կամ դրա որևէ մասն այլևս պարտադիր չէ Վարկառուի համար կամ չի կարող կիրարկվել Վարկառու հանդեպ,
(դ) ցանկացած հայտարարագիր, հավաստում, տեղեկատվություն, ներկայացում կամ երաշխիք, որը KfW-ն համարում է էական վարկը տրամադրելու և վարելու համար, կեղծ է, ապակողմնորոշող կամ ոչ ամբողջական,
(ե) տեղի են ունենում այլ արտակարգ իրադարձություններ, որոնք հետաձգում կամ խոչընդոտում են սույն Համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարումը,
(զ) Վարկառուն չի կարողանում ապացուցել, որ Վարկի միջոցներն օգտագործվել են սահմանված նպատակների իրականացման համար,
(է) Վարկառուն դադարում է իր վճարումները վարկատուներին, անվճարունակ է կամ սկսում է բանակցություններ իր մեկ կամ մի քանի վարկատուների հետ չվճարված պարտքի ներման, վճարման հետաձգման, դադարեցման կամ մարման շուրջ:
11.2 Դադարեցման հիմքեր առաջանալու իրավական հետևանքները: 11.1 հոդվածում նշված իրադարձություններից որևէ մեկի տեղի ունենալու դեպքում KfW-ն կարող է անմիջապես դադարեցնել մասհանումները սույն Համաձայնագրի շրջանակներում:եթեայդ իրադարձությունը չի կարգավորվում հինգ օրվա ընթացքում (12.1(ա) հոդվածի դեպքում), կամ` 12.1 հոդվածով սահմանված մնացած բոլոր իրադարձությունների դեպքում, KfW-ի կողմից սահմանված ժամկետներում, որն, այնուամենայնիվ, պետք լինի առնվազն 30 օր, KfW-ն կարող է ամբողջությամբ կամ մասամբ դադարեցնել սույն Համաձայնագիրը, ինչի հետևանքով KfW-ի պարտավորությունները սույն պայմանագրով կասեցվում են, և նա կարող է պահանջել Վարկի չմարված գումարն ամբողջությամբ կամ մասամբ` սույն Համաձայնագրի շրջանակներում կուտակված տոկոսների և մնացած հասանելիք գումարի հետ: Արագացված գումարների նկատմամբ 6.5 և 6.6 հոդվածները կիրառվում են համապատասխան փոփոխություններով:
11.3 Փոխհատուցում պատճառած վնասների համար: Սույն Համաձայնագիրը մասամբ կամ ամբողջությամբ դադարեցվելու դեպքում Վարկառուն վճարում է վարկը չընդունելու փոխհատուցում` համաձայն 2.6 հոդվածի և/կամ վաղաժամկետ մարման փոխհատուցում 5.4 (գ) հոդվածի համաձայն:
12. Ներկայացնելը և հայտարարություններ
12.1 Վարկառուին ներկայացնելը: Սույն Համաձայնագրի կնքման ժամանակ Վարկառուին ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը և նրա կողմից KfW-ին ներկայացվող անձինք` իրենց լիազորված ստորագրությունների նմուշներով, որոնք հաստատված են նախարարի կողմից: Ծրագրի և սույն Համաձայնագրի իրականացման ժամանակ Վարկառուին ներկայացնելու են Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը և նրա կողմից KfW-ին ներկայացվող անձինք` իրենց լիազորված ստորագրությունների նմուշներով, որոնք հաստատված են կոմիտեի նախագահի կողմից: Ներկայացուցչական լիազորությունը չի դադարեցվի մինչև KfW-ն չստանա ներկայացնելը չեղյալ համարելու մասին հստակ ծանուցում լիազորված ներկայացուցչի կողմից:
12.2 Հասցեներ: Սույն Համաձայնագրի հետ կապված ծանուցումները կամ հայտարարությունները պետք է արվեն գրավոր: Դրանք պետք է ուղարկվեն բնագրով, բացառությամբ մասհանման հայտերի, որոնք կարող են ուղարկվել ֆաքսով: Համաձայնագրի հետ կապված ցանկացած ծանուցում կամ հայտարարություն պետք է ուղարկվի հետևյալ հասցեներով.
KfW-ին՝ |
KfW 60046 Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա Ֆաքս՝ +49 69 7431-2944 |
Վարկառուին՝ |
Ֆինանսների նախարարություն Հանրապետության հրապարակ Երևան 375010, Հայաստանի Հանրապետություն Ֆաքս. +374 10 524282 |
Ջրային տնտեսության պետական կոմիտ» Վարդանանց 13ա Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն Ֆաքս. +374 10 540909 |
13. Ընդհանուր դրույթներ
13.1 Բանկային օր: Սույն Համաձայնագրում «Բանկային օր» հղումը նշանակում է ցանկացած օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, երբ Ֆրանկֆուրտի առևտրային բանկերը բաց են ընդհանուր գործարար գործունեություն ծավալելու համար:
13.2 Գործունեության իրականացման վայր: Սույն Համաձայնագրով սահմանված բոլոր պարտականությունների կատարման վայր է հանդիսանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքը:
13.3 Մասնակի անվավերություն և բացթողումներ: Եթե սույն Համաձայնագրի դրույթները դառնում են անվավեր, կամ սույն Համաձայնագրում կան բացթողումներ, ապա դա չի անդրադառնում սույն Համաձայնագրի մյուս դրույթների վրա: Սույն Համաձայնագրի կողմերը պետք է փոխարինեն ցանկացած անվավեր դրույթ իրավաբանորեն վավեր դրույթով, որն իր հոգով և նպատակով հնարավորինս մոտ է անվավեր դրույթին: Կողմերը պետք է լրացնեն դրույթներում առկա ցանկացած բացթողում իրավաբանորեն վավեր դրույթով, որն իր հոգով և նպատակով հնարավորինս մոտ է անվավեր դրույթին:
13.4 Գրավոր ձև: Սույն Համաձայնագրի ցանկացած փոփոխություն և լրացում պետք է կատարվի գրավոր: Գրավոր համաձայնեցման պահանջի ցանկացած հրաժարական պետք է կատարվի կողմերի կողմից գրավոր:
13.5 Փոխանցում: Վարկառուն չի կարող փոխանցել, զիջել կամ գրավադրել սույն Համաձայնագրի հետ կապված որևէ պահանջ:
13.6 Կիրառվող օրենք: Սույն Համաձայնագիրը ղեկավարվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքներով:
13.7 Վաղեմության ժամկետ: KfW-ի սույն Համաձայնագրի շրջանակներում KfW-ի բոլոր պահանջների ժամկետն ավարտվում է հինգ տարի հետո` սկսած այն տարվա ավարտից, երբ ներկայացվել է նման պահանջը և երբ KfW-ին հայտնի է դարձել նման պահանջի հանգամանքները կամ կարող էր հայտնի դառնալ առանց կոպիտ զանցառության:
13.8 Հրաժարում անձեռնմխելիությունից: Այնքանով, որքանով Վարկառուն կարող է այժմ կամ հետագայում պահանջել իր ակտիվների անձեռնմխելիությունը դատական կարգով հետապնդումից, դատական որոշումերի իրականացումից, կալանքից և այլ իրավական գործընթացներից և այնքանով, որքանով նման անձեռնմխելիությունը կարող է վերաբերվել իրեն կամ իր ակտիվներին, Վարկառուն սույնով համաձայնվում է չհայցել և հրաժարվում է անձեռնմխելիությունից, այնքանով, որքանով, դա թույլատրվում է տվյալ ընդդատության օրենքներով:
13.9 Իրավական վեճեր
ա) Արբիտրաժ: Սույն Վարկային համաձայնագրից բխող կամ դրա հետ կապված ցանկացած վեճ պետք է բացառապես և վերջնականորեն լուծվի արբիտրաժային դատարանի կողմից, որի դեպքում.
աա) Արբիտրաժային դատարանը պետք է բաղկացած լինի մեկ կամ երեք դատավորներից, որոնք պետք է նշանակվեն և գործեն Առևտրի միջազգային պալատի արբիտրաժային դատարանի կանոնների համաձայն, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխության ենթարկվել,
աբ) Արբիտրաժային դատավարությունը պետք է տեղի ունենա Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում: Արբիտրաժային դատավարության լեզուն անգլերենն է:
13.10 Ուժի մեջ մտնելը: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ չի մտնի և չի գործի, քանի դեռ ուժի մեջ չի մտել և չի գործում Միջկառավարական համաձայնագրի, որի վրա նա հիմված է:
Կազմվել է երեք բնօրինակով՝ անգլերեն լեզվով:
|
Առդիր 1
Մասհանման ժամանակացույց
Մասհանումների ամենաարագ հնարավոր ժամանակացույցը
Մինչև յուրաքանչյուր մասհանման ժամանակահատվածի ավարտը («Ժամանակահատվածի ավարտի ուժի մեջ մտնելու օրը») Վարկառուն կարող է մասհանումներ պահանջել միայն մինչև այն գումարի չափով, որը չի գերազանցում հետևյալ աղյուսակով սահմանված մասհանումների կուտակային գումարը:
Ժամանակահատված |
Ժամանակահատվածի ավարտի ուժի մեջ մտնելու օրը |
Առավելագույն գումարը, որը կարող է վճարվել մինչև մասհանման ժամանակահատվածի վերջը (կուտակային) |
1 |
30.12.2014 |
2,500,000.00 |
2 |
30.06.2015 |
7,500,000.00 |
3 |
30.12.2015 |
15,00,000.00 |
4 |
30.06.2016 |
22,500,000.00 |
5 |
30.12.2016 |
32,500,000.00 |
6 |
30.06.2017 |
42,500,000.00 |
7 |
30.12.2017 |
50,000,000.00 |
Առդիր 2
Վարկառուի(Կառավարության) իրավախորհրդատուի իրավաբանական եզրակացության ձև
[Իրավախորհրդատուի ձևաթերթ]
KfW-ին |
(ամսաթիվ) |
Բաժին LEd4
Ուղղված՝ [Պրն. Արն» Գոս Mr Arne Goos ]
60325 Մայնի Ֆրանկֆուրտ
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Վարկային համաձայնագիր՝ կնքված KfW-ի և Հայաստանի Հանրապետության («Վարկառուի») միջև --------ամսաթիվ, __.000.000 եվրո չգերազանցող ընդհանուր գումարով
Հարգելի պարոնայք,
Ես՝ լինելով Հայաստանի Հանրապետության [արդարադատության նախարար] [իրավախորհրդատ] [_______ (խնդրում ենք նշել նախարարությունը կամ այլ իրավասու մարմինը) իրավաբանական բաժնի պետ], գործել եմ այդ լիազորությունների շրջանակներում ----թ-ին կնքված Վարկային համաձայնագրի առնչությամբ, որը կնքվել է Վարկառուի և Ձեր միջև՝ Ձեր կողմից Վարկառուին 50.000.000 եվրո ընդհանուր գումարը չգերազանցող վարկ տրամադրելու կապակցությամբ:
1. Ստուգված փաստաթղթեր
Իմ կողմից ստուգվել են՝
1.1 Վարկային համաձայնագրի ստորագրված բնօրինակները,
1.2 Վարկառուի կանոնադրական փաստաթղթերը, մասնավորապես՝
(ա) |
Պետության սահմանադրությունը, որն ընդունվել է ……թ-ին և տպագրվել է ………., համար………, էջ…….. ՝ կատարված փոփոխություններով: |
(բ) |
. …… Օրենք(ներ) No. . . ընդունված . . . . . . . . . . . .-ին ., հրապարակված . . . . .ում, No. . . . . . . . . ., էջ. . . . . ՝ իր փոփոխություններով [նշել օրենքները,եթեկան այդպիսիք (օրինակ՝ բյուջեի վերաբերյալ օրենքներ), որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության կողմից կատարած փոխառություններին], |
(գ) |
. . . . . . . . . . . . [նշել այլ փաստաթղթեր, օրինակ՝ Հայաստանի պետական կամ վարչական մարմինների կողմից ընդունված որոշումներ, որոնք, ընդհանուր առմամբ, վերաբերում են Հայաստանի կողմից կնքած վարկային համաձայնագրերին կամ սույն Վարկային համաձայնագրին], և |
(դ) |
Ֆինանսական համագործակցության համաձայնագիրը կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ……թ-ին («Համագործակցության համաձայնագիր») |
և նման այլ օրենքներ, կանոնակարգեր, ակտեր, գրառումներ, գրանցումներ և փաստաթղթեր, որոնք իմ կողմից համարվել են ուսումնասիրության համար անհրաժեշտ կամ ցանկալի՝ սույն իրավաբանական կարծիքը հայտնելու համար:
2. Կարծիք
Վարկային համաձայնագրի …. հոդվածի նպատակով, Հայաստանի Հանրապետության գործող օրենքների համաձայն, հայտնում եմ հետևյալ իրավաբանական կարծիքը.
2.1 Համաձայն սահմանադրության հոդված ----ի դրույթների/-------օրենքի դրույթների . . . . [նշել համապատասխան օրենքները], Վարկառուն իրավունք ունի կնքել սույն Վարկային համաձայնագիրը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Վարկային համաձայնագրի կնքումը, հանձնումն ու իրականացումը թույլ տալու համար, մասնավորապես համաձայն.
(ա) |
Օրենքի (ների) No…….՝ ընդունված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից . . . . . . .թ-ին « որը վավերացնում/ հաստատում է Վարկառուի կողմից [նշել անվանումը] Վարկային համաձայնագրի ստորագրումը, հանձնումն ու իրականացումը: |
(բ) |
Որոշման (ների) No . . . . . . . . ընդունված կառավարության / պետության վարկային հանձնաժողովի կողմից …….թ-ին [նշել Հայաստանի համապատասխան կառավարման կամ վարչական մարմինների անվանումները], |
(գ) |
. . . . . . . . . . [նշել այլ որոշումներ, հրահանգներ և այլն]: |
2.2 Տկն./պրն. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . (և տկն./պրն. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .) պատշաճ ձևով լիազորված է (են) . . . . . . . . . . . . . . . . կողմից [օրենքով՝ ելնելով իր զբաղեցրած պաշտոնից (որպես . …-ի նախարար / որպես . . ), կառավարության ……..որոշմամբ, ………-ին տրված լիազորագրի հիման և այլն] Վարկառուի անունից միանձնյա / համատեղ ստորագրել Վարկային համաձայնագիրը: Տկն./պրն. . . . . . . . . . . . . . . . . . . (և տկն./պրն.. . . . . . . . . . . . . .) կողմից ստորագրված Վարկային համաձայնագիրը պատշաճ ձևով իրականացվել է Վարկառուի կողմից և հանդիսանում են Վարկառուի համար իրավաբանորեն պարտադիր պարտավորություն, որի իրականացումը պետք է ապահովվի համաձայն օրենքի դրույթների:
[Այլընտրանք 1՝ բաժին 2.3-ի համար, որը կիրառվում է, եթե՝ ի լրումն բաժին 2.1 և բաժին 2.2-ում սահմանված փաստաթղթերի, անհրաժեշտ է ձեռք բերել որոշ պաշտոնական թույլտվություններ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների]:
2.3 Վարկառուի կողմից` Վարկային համաձայնագրի կնքման և իրականացման համար ձեռք են բերվել հետևյալ պաշտոնական, հաստատումները, թույլտվությունները, լիցենզիաները, գրանցումները և/կամ համաձայնությունները, որոնք ամբողջությամբ ուժի մեջ են և շարունակաբար գործում են, ներառյալ ստացման ենթակա գումարների ձեռքբերումը և փոխանցումը KfW-ին՝ սույն Համաձայնագրով սահմանված արժույթով:
(ա) |
[Կենտրոնական Բանկի/Ազգային Բանկի ] . . . . . . . հաստատումը. . . . . . .. . . . . . . . . . . ամսաթիվ . . . . . . . . . . . . . . .,համար . . . . . . . . . . . . . .; |
(բ) |
[Նախարարի /. . . . . . . . . .նախարարության ] համաձայնությունը . . . . . . . . . . . . ամսաթիվ. . . . . . . . ., համար. . . . . . . . . ., և |
(գ) |
. . . . . . . . . . . . . . [նշել այլ պաշտոնական թույլտվություններ, լիցենզիաներ և/կամ համաձայնություններ]: |
Պետական իշխանությունների կամ հաստատությունների կողմից, (այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական/ազգային բանկի) կամ դատարանի կողմից տրված այլ պաշտոնական թույլտվություններ, գրանցումներ և/կամ հաստատումներ, համաձայնություններ, լիցենզիաներ չեն պահանջվում կամ նպատակահարմար չեն (ներառյալ` առանց սահմանափակման ստացման ենթակա գումարների ձեռքբերումը և փոխանցումը KfW-ին՝ սահմանված արժույթով) կապված Վարկառուի կողմից Վարկային համաձայնագրի կնքման ու իրականացման և Վարկառուի համար իրավաբանորեն պարտադիր պարտականությունների հետ, որոնց իրականացումը պետք ապահովվի օրենքի համաձայն:
[Այլընտրանք 2 բաժին 2.3-ի համար, որը կիրառվում է, եթե՝ ի լրումն բաժին 2.1 և բաժին 2.2-ում սահմանված փաստաթղթերի, ոչ մի այլ պաշտոնական թույլտվություն չպետք է ձեռք բերվի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների]:
2.3 Պետական իշխանությունների կամ հաստատությունների կողմից, (այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական/ազգային բանկի) կամ դատարանի կողմից տրված ոչ մի պաշտոնական թույլտվություն, գրանցումներ և/կամ հաստատումներ, համաձայնություններ, լիցենզիաներ չեն պահանջվում կամ նպատակահարմար չեն (ներառյալ` առանց սահմանափակման ստացման ենթակա գումարների ձեռքբերումը և փոխանցումը KfW-ին՝ սահմանված արժույթով) կապված Վարկառուի կողմից Վարկային համաձայնագրի կնքման ու իրականացման և Վարկառուի համար իրավաբանորեն պարտադիր պարտավորությունների հետ, որոնց իրականացումը պետք ապահովվի օրենքի համաձայն:
2,4 Վարկային համաձայնագրի վավերականության կամ իրականացման ապահովման հետ կապված դրոշմանիշային կամ նման այլ հարկի կամ տուրքի վճարում չի պահանջվում:
2.5 Գերմանիայի օրենքի ընտրությունը սույն Վարկային համաձայնագրի ___ հոդվածի դրույթների համաձայն Վարկային համաձայնագրի կառավարման և արբիտրաժային դատարանին հանձնված վեճերի լուծման համար հիմնավոր է: Վարկառուի նկատմամբ Արբիտրաժային դատարանի կայացրած վճիռը պետք է ճանաչվի և կիրարկվի Հայաստանի Հանրապետությունում համաձայն հետևյալ կանոնների . . . . . [նշել կիրառվող համաձայնագիրը (եթե կա այդպիսին), օրինակ՝ 1958 թ-ի Նյու Յորքի կոնվենցիան և/կամ այն հիմնարար սկզբունքները, որոնք կապված են Հայաստանի Հանրապետությունում արբիտրաժային դատարանի վճռի ճանաչման և իրականացման հետ]:
2.6 Հայաստանի Հանրապետության դատական ատյանները կարող են իրենց ընտրությամբ վճիռը կայացնել Վարկային համաձայնագրով սահմանված արժույթով կամ արժույթներով:
2.7 Վարկային համաձայնագրի համաձայն Վարկառուի փոխառությունը և Վարկային համաձայնագրի կնքումն ու իրականացումը Վարկառուի կողմից կատարված մասնավոր և առևտրային գործողություն է, այլ ոչ թե կառավարության կամ պետական իշխանությունների կողմից իրականացված գործողություն: Ոչ Վարկառուն, ոչ էլ նրա որևէ սեփականություն չեն կարող ազատվել արբիտրաժային, հայցի ներկայացման, կալանքի, արգելանքի և այլ իրավական գործընթացների կիրառումից:
2.8 Համագործակցության համաձայնագիրն ուժի մեջ է մտնում և գործում է համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների: [Համաձայն Համագործակցության համաձայնագրի 3 հոդվածի դրույթների] [եթե Համագործակցության համաձայնագիրն ուժի մեջ չի մտել, սակայն գոյություն ունի կրկնակի հարկման համաձայնագիր], համաձայն ………………………….. [նշել համապատասխան համաձայնագիրը կամ գործող օրենքներն ու կանոնակարգերը] / Վարկառուից չի պահանջվում կատարել որևէ նվազեցում կամ պահում Վարկառուի որևէ վճարումից, որը Վարկառուն պետք է կատարի համաձայն Վարկային համաձայնագրի, իսկ նման նվազեցման կամ պահման հետագա պարտադրման դեպքում, գործում են Վարկային համաձայնագրի ___ հոդվածի դրույթները, որոնց իրականացումը պահանջվում է Վարկառուից` KfW-ին համապատասխան փոխհատուցում տալու համար:
2.9 KfW չի հանդիսանում և չպետք է համարվի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ, իրավաբանական հասցե ունեցող, գործունեություն ծավալող կամ հարկման ենթակա՝ սոսկ Վարկային համաձայնագիրը կնքելու, իրականացնելու կամ կիրարկելու պատճառով: KfW-ից չի պահանջվում կամ նպատակահարմար չէ պահանջել որևէ լիցենզավորում, որակավորում կամ այլ իրավունքների ձեռք բերում՝ գործարար գործունեություն ծավալելու համար կամ KfW-ի կողմից գործակալների կամ ներկայացուցիչների նշանակում Հայաստանի Հանրապետությունում:
Հետևաբար, Վարկային համաձայնագրով սահմանված Վարկառուի պարտականություններն անմիջական և անվերապահ, իրավական, վավեր և պարտադիր պարտավորություններ են, որոնց կատարումը պետք է ապահովվի Վարկառուի կողմից՝ համաձայն համապատասխան պայմանների:
Սույն իրավաբանական կարծիքը կազմված է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների:
. . . . . . . . . . . . . . . . . . . . ., . . . . . . . . . . . . . . . . .
(վայր) |
(ամսաթիվ) |
[Ստորագրություն]
Անուն, ազգանուն
Կից ներկայացված փաստաթղթեր՝
Ծանոթագրություն. Խնդրում ենք կցել վերը հիշատակված փաստաթղթերի և իրավական ակտերի հաստատված ֆոտոպատճենները (երկար օրենքների կամ Հայաստանի Սահմանադրության դեպքում բավարար են համապատասխան դրույթների պատճենները): Բացի այդ, KfW-ին պետք է ներկայացվի վերոնշյալ բոլոր փաստաթղթերի անգլերեն կամ գերմաներեն լեզուներով պաշտոնական թարգմանությունները`եթե այդ փաստաթղթերը չեն կազմվել անգլերեն կամ գերմաներեն լեզուներով որպես պաշտոնական լեզու, և KfW-ն չի նշել, որ այլ լեզուն կլինի բավարար:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի նիստի N 53 |
Ֆինանսավորման համաձայնագիր
__________ 2014 թ.
KfW-ի, Մայնի Ֆրանկֆուրտ
("KfW")
և
Հայաստանի Հանրապետության
(«Ստացող»)
միջև,
որը` սույն Ֆինանսավորման համաձայնագիրը կնքելու համար ներկայացված է
Ֆինանսների նախարարությամբ (Ֆիննախ),
և սույն Ֆինանսավորման համաձայնագրի իրականացման համար ներկայացված է
Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեով (ՋՏՊԿ)
2,000,000 եվրո
,Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում (ՋՌՀԿ) / Ախուրյան գետ ծրագրի
ուղեկցող միջոցառումների համար
(BMZ ID: 2014 70 202)
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև դեռ կնքվելիք Ֆինանսական համագործակցության համաձայնագրի (Միջկառավարական համաձայնագիր) հիման վրա Ստացողը և KfW-ն սույնով կնքում են հետևյալ Ֆինանսավորման համաձայնագիրը.
Հոդված 1
Ֆինանսական օժանդակության գումարը և նպատակը
1.1. KfW-ն Ստացողին կտրամադրի 2,000,0000 եվրո գումարը չգերազանցող ֆինանսական օժանդակություն`
EUR 2,000,000.00.
Այս ֆինանսական օժանդակությունը ենթակա չէ վերադարձման` բացառությամբ 3.2 հոդվածով սահմանված դեպքերի:
1.2. Ստացողը պարտավոր է օգտագործել ֆինանսական օժանդակությունը բացառապես խորհրդատվական ծառայությունների համար` օգնելու ՋՏԾԻԳ-ին (որպես ՋՏՊԿ-ի ծրագրի իրականացման գրասենյակ), ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերին «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում (ՋՌՀԿ) / Ախուրյան գետ» ծրագրի շրջանակներում տարբեր ուսուցումներ պլանավորելու և անցկացնելու, ինստիտուցիոնալ աջակցության, ցուցադրական տարածքներն արդյունավետ ոռոգման համակարգերով կահավորելու, տեղեկատվական և զգայունության կամպանիաներ անցկացնելու հարցում («Փորձագիտական ծառայություններ») և, հիմնականում, վճարելու օտարերկրյա փոխանակման ծախսերը: Ստացողը և KfW-ն առանձին համաձայնագրով կորոշեն ֆինանսական օժանդակությամբ ֆինանսավորվելիք Փորձագիտական ծառայությունների շրջանակը:
1.3. Ստացողը և KfW-ն առանձին համաձայնագրով մանրամասն կորոշեն Ստացողի կողմից տրամադրվող համաֆինանսավորումը: Ստացողը պարտավոր է ամբողջովին և ժամանակին վճարել իր համաֆինանսավորումը: Ստացողը պարտավոր է KfW-ի պահանջով ներկայացնել այս նպատակով համապատասխան միջոցառումների իրականացման ապացույցներ:
1.4. Ստացողի վճարվելիք հարկերը և այլ պետական գանձումները, ինչպես նաև ներմուծման տուրքերը չպետք է ֆինանսավորվեն սույն ֆինանսական օժանդակության միջոցներից:
Հոդված 2
Մասհանումներ
2.1 Ստացողի պահանջով` KfW-ն մասհանումներ կիրականացնի ֆինանսական օժանդակության գումարներից ըստ Փորձագիտական ծառայության առաջընթացի: Ստացողը և KfW-ն` առանձին համաձայնագրով, կորոշեն մասհանման ընթացակարգը, մասնավորապես` մասհանված միջոցների սահմանված նպատակային օգտագործման ապացույցները:
2.2 KfW-ն իրավունք ունի հրաժարվել մասհանումներ կատարելուց 2019 թ-ի դեկտեմբերի 30-ից հետո:
Հոդված 3
Վճարումների և մասհանումների կասեցում
3.1 KfW-ն կարող է կասեցնել վճարումները միայն այն դեպքում, եթե`
(ա) |
Ստացողը չի կատարում իր պարտավորությունները KfW-ի հանդեպ ժամանակին վճարումներ անելու մասով, |
(բ) |
խախտվել են սույն Համաձայնագրով կամ սույն Համաձայնագրի հետ առնչվող այլ առանձին համաձայնագրերով նախատեսված պարտավորությունները, |
(գ) |
Ստացողը չի կարողանում ապացուցել, որ ֆինանսական օժանդակությունն օգտագործվել է սահմանված նպատակի համար, |
(դ) |
ի հայտ են եկել արտակարգ հանգամանքներ, որոնք խանգարում կամ լրջորեն վտանգում են Փորձագիտական ծառայությունների նպատակի իրականացումը: |
3.2 KfW-ն կարող է պահանջել անհապաղ հետ վերադարձնել վճարված գումարները,եթեառկա է հոդված 3.1-ի (բ) կամ (գ) կետերում նշված որևէ իրավիճակ, և այն չի շտկվել KfW-ի կողմից սահմանված ժամանակահատվածում, որը, այնուամենայնիվ, կլինի առնվազն 30 օր: Հոդված 3.1-ի (գ) կետի պարագայում հետ վերադարձնելը կսահմանափակվի այն գումարով, որի մասով Ստացողը չի կարողանա ապացուցել նպատակային օգտագործումը:
Հոդված 4
Ծախսեր և պետական գանձումներ
Ստացողը պարտավոր է վճարել սույն Համաձայնագրի կնքման ու իրականացման հետ առնչվող բոլոր հարկերը և գանձումները, որոնք կգոյանան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս, ինչպես նաև ֆինանսական օժանդակության մասհանման հետ կապված գումարի փոխանցման և փոխանակման բոլոր հաշվեգրվող ծախսերը:
Հոդված 5
Պայմանագրային դրույթներ և ներկայացուցչական լիազորություն
5.1. Սույն Համաձայնագրի կնքման ժամանակ Ստացողին ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը և նրա կողմից KfW-ին ներկայացվող անձինք` իրենց լիազորված ստորագրությունների նմուշներով, որոնք հաստատված են նախարարի կողմից: Սույն համաձայնագրի իրականացման առանձին համաձայնագրի կատարման, իրականացման և ծրագրի համար փորձագիտական ծառայությունների իրականացման ընթացքում Ստոցողին ներկայացնում է նրա կողմից KFW-ին նշանակված և ստորագրությունների նմուշներով լիազորված Ջրային Տնտեսության Պետական Կոմիտեի նախագահը և նմանատիպ անձիք: Ներկայացուցչական լիազորությունը չի դադարեցվի մինչև KfW-ն չստանա ներկայացնելը չեղյալ համարելու մասին հստակ ծանուցում լիազորված ներկայացուցչի կողմից:
5.2 Սույն Համաձայնագրի փոփոխությունները կամ լրացումները, ինչպես նաև սույն Համաձայնագրի շրջանակներում պայմանագրային կողմերի բոլոր ծանուցումները և հայտարարությունները պետք է ներկայացվեն գրավոր: Ցանկացած այդպիսի ծանուցում կամ հայտարարություն կհամարվի ստացված,եթե հասել է կողմերի ներքոնշյալ հասցեով, կամ մեկ այլ հասցեով, որի մասին պայմանագրի համապատասխան կողմը ծանուցել է մյուս պայմանագրային կողմին:
KfW-ին՝ |
KfW |
Ստացողին՝ |
Ֆինանսների նախարարություն |
Ջրային տնտեսության պետական կոմիտ» |
Հոդված 6
Փորձագիտական ծառայություններ
6.1 Ստացողը պարտավոր է.
(ա) |
պատրաստել և իրականացնել Փորձագիտական ծառայությունները հիմնավոր ֆինանսական և ճարտարագիտական պրակտիկայի համաձայն և էապես Ստացողի և KfW-ի միջև Փորձագիտական ծառայությունների համար համաձայնեցրած հայեցակարգի համաձայն, և այդ նպատակով պետք է օգտվի անկախ, որակավորված խորհրդատու ճարտարագետների ծառայություններից, |
(բ) |
ապահովել Փորձագիտական ծառայությունների ամբողջական ֆինանսավորում և KfW-ի պահանջով վերջինիս տրամադրել ապացույց, որ վճարվել են բոլոր այն ծախսերը, որոնք չպետք է վճարվեն ֆինանսական օժանդակությունից, |
(գ) |
պահել, կամ պահանջել, որպեսզի պահվեն, գրանցամատյաններ և գրանցումներ, որոնք միանշանակ ցույց կտան Փորձագիտական ծառայությունների համար կրած բոլոր ծախսերը` հստակորեն տարանջատելով ֆինանսական օժանդակության միջոցներից ֆինանսավորվող ծառայությունները, |
(դ) |
հնարավորություն տալ KfW-ի ներկայացուցիչներին ցանկացած պահի ստուգել վերոհիշյալ գրանցամատյանները, գրանցումները և Փորձագիտական ծառայությունների իրականացման հետ առնչվող ցանկացած փաստաթուղթ, |
(ե) |
KfW-ի պահանջով վերջինիս տրամադրել Փորձագիտական ծառայություններին կամ նրանց հետագա ընթացքին առնչվող ցանկացած տեղեկատվություն և հաշվետվություն, |
(զ) |
սեփական նախաձեռնությամբ անմիջապես տեղեկացնել KfW-ին ցանկացած այնպիսի հանգամանքի մասին, որը կխոչընդոտի կամ լրջորեն կվտանգի Փորձագիտական ծառայությունների իրականացումը կամ նպատակը: |
6.2 Ստացողը և KfW-ն կորոշեն 6.1 հոդվածին վերաբերող մանրամասներն առանձին համաձայնագրով:
Հոդված 7
Փորձագիտական ծառայությունների հետ առնչվող տեղեկատվության փոխանցումը
7.1 Զարգացման համագործակցության մեջ առավելագույն թափանցիկության և արդյունավետության միջազգայնորեն ընդունելի սկզբունքներին համապատասխանելու համար, նախապայմանագրային բանակցությունների ժամանակ KfW-ն հրապարակում է ընտրովի տեղեկատվություն (այդ թվում գնահատման հաշվետվություններ) Փորձագիտական ծառայությունների և դրանց ֆինանսավորման մասին, իսկ և հետ-պայմանագրային փուլում (այսուհետ հիշատակվում է որպես «Ողջ ժամանակաշրջան»)՝ Փորձագիտական ծառայությունների հետ առնչվող համաձայնագրի (-երի) իրականացման մասին:
Տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է KfW-ի կայքում` «KfW զարգացման բանկի» գործունեության տարածքներ`
(http://transparenz.kfw-entwicklungsbank.de/).
Տեղեկատվության հրապարակումը (KfW-ի կամ երրորդ անձանց կողմից 8.3 հոդվածի համաձայն) Փորձագիտական ծառայությունների մասին չի ներառում որևէ պայմանագրային կամ այլ ֆինանսապես զգայուն կամ բիզնեսի հետ առնչվող մանրամասն տեղեկատվություն Ծրագրին մասնակցող կողմերի կամ դրա ֆինանսավորման մասին, ինչպես օրինակ`
(ա) |
ներքին ֆինանսական տվյալներ, |
(բ) |
բիզնեսի ռազմավարություն, |
(գ) |
ներքին կորպորատիվ ուղեցույցներ և հաշվետվություններ, |
(դ) |
անձնական տվյալներ ֆիզիկական անձանց մասին, |
(ե) |
կողմերի ֆինանսական վիճակի մասին KfW-ի ներքին դասակարգումը: |
7.2 KfW-ն տրամադրում է ընտրովի տեղեկատվություն Փորձագիտական ծառայությունների և դրանց ֆինանսավորման մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում ստորև նշված կազմակերպություններին` մասնավորապես թափանցիկությունը և արդյունավետությունը ապահովելու համար:
(ա) |
KfW-ի դուստր ընկերություններ, |
(բ) |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և նրա իրավասու մարմինները, իշխանությունները, հիմնարկները, գործակալությունները կամ կազմակերպությունները, |
(գ) |
այլ իրականացնող կազմակերպություններ, որոնք ներգրավված են Գերմանիայի երկկողմանի զարգացման ծրագրերում, հատկապես Deutsche Gesellschaft for Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH-ն, |
(դ) |
միջազգային կազմակերպություններ, որոնք հավաքում են վիճակագրական տվյալներ, ինչպես նաև դրանց անդամները, հատկապես Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) և դրա անդամները: |
7.3 Բացի դրանից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը խնդրել է KfW-ին տրամադրել ընտրովի տեղեկատվություն Փորձագիտական ծառայությունների Ողջ ժամանակաշրջանի ընթացքում ստորև նշված կազմակերպություններին, որոնք հրապարակում են բաժիններ ըստ իրենց նպատակների.
(ա) |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` «Միջազգային օգնության թափանցիկության նախաձեռնության» նպատակների համար` (http://www.bmz.de/de/was_wir_machen/wege/transparenz-fuer-mehr-Wirksamkeit/index.html), |
(բ) |
«Գերմանիայի առևտրի և ներդրումներ»-ին (GTAI)` շուկայական տեղեկատվության նպատակներով |
(գ) |
ՏՀԶԿ-ին` զարգացման շրջանակներում ֆինանսական հոսքերի մասին հաշվետվողականության նպատակների համար` (http://stats.oecd.org/), |
(դ) |
Զարգացման էվոլյուցիայի գերմանական ինստիտուտին (DEval)` գերմանական զարգացման համագործակցությունն ընդհանրապես գնահատելու և թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովելու համար (http://www.deval.org/de/): |
7.4 KfW-ն իրեն իրավունք է վերապահում փոխանցել տեղեկատվություն Փորձագիտական ծառայությունների մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում այլ երրորդ կողմերին (այդ թվում հրապարակման նպատակով)` օրինական շահերը պաշտպանելու համար:
KfW-ն չի փոխանցի տեղեկատվությունը երրորդ կողմերին,եթետեղեկատվությունը չփոխանցելու Ստացողի օրինական շահերն ավելի բարձր են, քան KfW-ի շահերը փոխանցելու դեպքում: Ստացողի օրինական շահերը ներառում են, մասնավորապես, 8.1 հոդվածում նշված զգայուն տեղեկատվության գաղտնիությունը, որը հանվում է հրապարակումից:
Բացի դրանից, KfW-ն իրավունք ունի փոխանցել տեղեկատվությունը երրորդ կողմերին,եթե դա օրենսդրական պահանջ է, կամ անհրաժեշտ է հաստատելու կամ պաշտպանելու պահանջը կամ այլ օրինական իրավունքները դատական կամ վարչական ընթացակարգերում:
Հոդված 8
Տարբեր դրույթներ
8.1 Ստացողը պարտավոր է ապահովել, որ այն անձինք, ում նա վստահել է Փորձագիտական ծառայությունների պատրաստումը և իրականացումը, Փորձագիտական ծառայությունների համար պայմանագրերի շնորհումը, ինչպես նաև ֆինանսական օժանդակության գումարներից մասհանումներ պահանջելը` չպահանջեն, չընդունեն, չանեն, չտան, չխոստանան կամ չընդունեն անօրինական վճարումների խոստումեր կամ այլ առավելություններ այդ առաջադրանքների առնչությամբ:
8.2 եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթ դառնում է անվավեր, դա չի անդրադառնում մյուս դրույթների վրա: Դրա հետևանքով ցանկացած բացթողում պետք է լրացվի սույն Համաձայնագրին համատեղելի դրույթով:
8.3 Ստացողը չի կարող փոխանցել, զիջել կամ գրավադրել սույն Համաձայնագրի հետ կապված որևէ պահանջ:
8.4 Սույն Համաձայնագիրը ղեկավարվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքներով: Կատարման տեղը Մայնի Ֆրանկֆուրտն է:
8.5 KfW-ի և Ստացողի միջև իրավական հարաբերությունները հաստատվում են սույն Համաձայնագրով և պետք է դադարեն վերջնական մասհանումից վեց տարի հետո:
8.6 Սույն Ֆինանսավորման համաձայնագիրը չի մտնի ուժի մեջ, քանի դեռ ուժի մեջ չի մտել Միջկառավարական համաձայնագիրը, որի վրա նա հիմնված է:
