«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10515376
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 20 օգոստոսի 2015 թ. ք. Երևան | N 244-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 342-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանի վերնագրում, տեքստում և հավելվածի վերնագրում «արտադրության» բառը փոխարինել «արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման)» բառերով.
2) հրամանի հավելվածի ցանկում՝
ա. «34000000 00 00 0» ծածկագրի «Թափոնների անվանումը» սյունակում «Արդյունահանման թափոններ» բառերը փոխարինել «Օգտակար հանածոների արդյունահանման թափոններ» բառերով.
բ. «34500000 00 00 0» և «34700000 00 00 0» ծածկագրերի տողերը հանել.
գ. «34000000 00 00 0» ծածկագրի տողից հետո ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
| «34000100 01 00 0 | Բաց եղանակով օգտակար հանածոների արդյունահանումից առաջացած մակաբացման ապարներ | |
| 34000110 01 99 5 | Ժայռային մակաբացման ապարներ | |
| 34000120 01 99 5 | Փխրուն մակաբացման ապարներ | |
| 34000130 01 99 5 | Կավային մակաբացման ապարներ»: | 
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Նախարար | Ա. Գրիգորյան | 
 
                