«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 փետրվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 32016069
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
| 
 10 փետրվարի 2016 թ.  | 
 N 28-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 25-ի «Բժշկական զննման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում բժշկական սերտիֆիկատների հատկացման մասին» N 65-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) 2-րդ կետում «Եվրամիության «Դաս 3» ավիաբժշկական վկայագրման ուղեցույցի» բառերը փոխարինել «ԵԱԱԳ Փարթ ԷյԹիՍիՕ Մեդի (EASA Part ATCO Med)» բառերով.
2) Հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Առաջին, երկրորդ և երրորդ դասերի բժշկական սերտիֆիկատները կազմվում են սպիտակ գույնի թղթից և բաղկացած են 4 էջից, յուրաքանչյուրը Ա 7 (105x74 մմ - ISO 216 միջազգային ստանդարտ) չափի թղթից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ մնացած 3-ը լրացման համար են: 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերի ներքևի ձախ անկյունում դրվում է վկայականի համարը, իսկ աջ անկյունում` էջի հերթական համարը: Վկայականը լրացվում է հայերեն և անգլերեն լեզուներով:».
3) Հավելվածի 8-րդ կետում.
ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. «Դաս 1» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը նվազեցվում է մինչև 6 ամիս, երբ դիմողը աշխատում է եզակի-օդաչուի կարգավիճակով և դիմողի տարիքը 40 տարի և ավելի է:».
բ. 1-ին ենթակետը լրացնել նոր «բ» պարբերությամբ.
«բ. «Դաս 1» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը նվազեցվում է մինչև 6 ամիս, երբ դիմողի տարիքը 60 տարի և ավելի է:».
4) Հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի օդանավերի անձնակազմերի անդամները, բորտուղեկցորդները, օդային երթևեկության կառավարման կարգավարները և թռիչքների ղեկավարները յուրաքանչյուր թռիչքից կամ հերթափոխից առաջ անցնում են նախաթռիչքային կամ նախահերթափոխային բժշկական զննում Ավիացիոն բժշկական կենտրոնի օդանավակայանային կայանում:
Աերոդրոմի տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցների վարորդները նախահերթափոխային բժշկական զննում են անցնում ընտրանքային կարգով, հերթափոխի վարորդների ընդհանուր թվի մեկ քառորդի քանակից ելնելով յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ մեկ հերթափոխի կտրվածքով` Ավիացիոն բժշկական կենտրոնի օդանավակայանային կայանում:».
5) Հավելվածի 26-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այն դեպքերում, երբ ավիացիոն մասնագետի առողջական տվյալները լիովին չեն համապատասխանում Չիկագոյի Կոնվենցիայի հավելված 1-ով և Դոկ 8984-ով սահմանված պահանջներին, բժշկական սերտիֆիկատի հատկացումը հետաձգվում է և ավիացիոն մասնագետը 2 (երկու) աշխատանքային օրյա ժամկետում ուղեգրվում է Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուի մոտ: Հաշվի առնելով բժշկական սերտիֆիկատի շնորհիվ ընձեռվող արտոնությունները և դրանց իրականացման համար ավիացիոն մասնագետի աշխատանքային պայմանները` Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուն կարող է հատկացնել Բժշկական սերտիֆիկատ սահմանափակումներով` ԵԱԱԳ Փառթ-Մեդ և Փառթ-ԷյԹիՍիՕ փաստաթղթերին համապատասխան: Տվյալ բժշկական սերտիֆիկատը հատկացվում է Կարգի 31-րդ կետում նշված ժամկետում: Սահմանափակումների կիրառմամբ բժշկական սերտիֆիկատի թողարկումը Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուն իր խորհրդատվության հիման վրա կարող է պատվիրակել Ավիացիոն բժշկական կենտրոնին:».
6) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 30.1-րդ կետով.
«30.1. Բժշկական զննման արդյունքում Ավիացիոն բժշկական կենտրոնի բժիշկ-փորձագետի կողմից կազմվում է Ավիաբժշկական փորձագետի հաշվետվություն` համաձայն Ձև 4-ի:».
7) Հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Բժշկական զննման արդյունքները և բժշկական սերտիֆիկատի տրամադրման վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է հաշվետվական ամփոփ ձևով (Ձև 4) և ստորագրվում է հետազոտություն իրականացնող բժշկի կողմից: Այն դեպքերում, երբ բժշկական զննումն իրականացրել են Ավիացիոն բժշկական կենտրոնի մեկից ավելի բժիշկ-փորձագետներ, հաշվետվական ձևը վերջնական ստորագրում է վերջին հետազոտություն իրականացրած բժիշկ-փորձագետը:
Տրամադրված Բժշկական սերտիֆիկատի պատճենը, Հայտատուի անձնական բժշկական գործը, բժշկական զննման բոլոր փաստաթղթերը պահպանվում են Ավիացիոն բժշկության կենտրոնում:».
8) Հավելվածի Ձև 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.
9) Հավելվածը լրացնել նոր Ձև 4-ով` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 Գլխավոր վարչության պետ  | 
 Ա. Մովսեսյան  | 
| 
 Հավելված 1 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2016 թվականի փետրվարի 10-ի թիվ 28-Ն հրամանի  | 
«Ձև 3
  | 
»: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 
 Հավելված 2 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2016 թվականի փետրվարի 10-ի թիվ 28-Ն հրամանի  | 
«Ձև 4
Ավիաբժշկական փորձագետի հաշվետվական ձև
համապատասխան EASA Part-Med և ICAO Doc 8984 պահանջների
| 
 (201). Հետազոտության տեսակ  | 
 (202)  | 
  (203)   | 
 (204)  | 
 (205)  | 
 (206) ԶՃ` նստած  | 
 (207) պուլսը` հանգստի պայմ.  | |
| 
 Սիստ.  | 
 Դիաստ.  | 
 Հաճախությունը`  | |||||
| 
 Ռիթմը`  | |||||||
Կլինիկական հետազոտություն. նշել բոլոր կետերի վերաբերյալ
| 
 Նորմալ  | 
 Ոչ նորմալ  | 
 Նորմալ  | 
 Ոչ նորմալ  | ||
| 
 (208) Գլուխ, դեմք, վիզ, պարանոց, գանգամաշկ  | 
 (218) Որովայն, ճողվածք, լյարդ, փայծաղ  | 
||||
| 
 (209) բերան, կոկորդ, ատամներ  | 
 (219) հետանցք, հաստ աղի  | 
||||
| 
 (210) քիթ, հարքթային սինուսներ  | 
 (220) միզասեռական համակարգ  | 
||||
| 
 (211) ականջներ, թմբկաթաղանթ, թմբկաթաղանթի շարժունակություն  | 
 (221) էնդոկրին համակարգ  | 
||||
| 
 (212) աչքեր - ակնագունդ և հավելումներ, տեսադաշտեր  | 
 (222) վերին և ստորին ծայրանդամներ, հոդեր  | 
||||
| 
 (213) աչքեր - բիբ և աչքի հատակ  | 
 (223) ողնաշար, այլ հենաշարժական  | 
||||
| 
 (214) աչքեր - ակնագնդերի շարժողություն, նիստագմ  | 
 (224) նյարդաբանական, ռեֆլեքսներ, ևն  | 
||||
| 
 (215) թոքեր, կրծքավանդակ, կուրծք  | 
 (225) Հոգեբուժական  | 
||||
| 
 (216) սիրտ  | 
 (226) մաշկ, ախտանշաններ, լիմֆատիկ հանգույցներ  | 
||||
| 
 (217) անոթային համակարգ  | 
 (227) ընդհանուր համակարգային  | 
||||
| 
 (228) Նշում. Նկարագրել բոլորը, ինչի վերաբերյալ «ոչ նորմալ» նշում է կատարվել  | 
|||||
Տեսողության սրություն
| 
 (229) Հեռու տեսողություն - 5մ  | 
 (230) Միջանկյալ տեսողություն  | |||||||||
| 
 Առանց կոռեկցիայի  | 
 Ակնոցներ  | 
 Կոնտակտա-յին լինզաներ  | 
 Առանց կոռեկցիայի  | 
 Տեսողական կոռեկցիայով  | ||||||
| 
 Այո  | 
 ոչ  | 
 այո  | 
 ոչ  | |||||||
| 
 Աջ աչք  | 
 Շտկումը մինչև  | 
 Աջ աչք  | 
||||||||
| 
 Ձախ աչք  | 
 Շտկումը մինչև  | 
 Ձախ աչք  | 
||||||||
| 
 Բինօկուլյար  | 
 Շտկումը մինչև  | 
 Բինօկուլյար  | 
||||||||
| 
 231. Մոտիկ տեսողություն.  | 
 (232) Ակնոցներ  | 
 (233) կոնտակտային լինզա  | |||||||||
| 
 Առանց կոռեկցիայի  | 
 կոռեկցիայով  | 
||||||||||
| 
 Այո  | 
 ոչ  | 
 այո  | 
 ոչ  | 
 Ռեֆրակցիայի խանգարում  | 
 Սֆերիկ  | 
 Գլանաձև  | 
 առանցք  | 
 լրացուցիչ  | |||
| 
 Աջ աչք  | 
 Աջ աչք  | 
||||||||||
| 
 Ձախ աչք  | 
 Ձախ աչք  | 
||||||||||
| 
 Բինօկուլյար  | 
 (313) Գունազգացողություն  | ||||||||||
(234) Լսողություն (եթե չի իրականացվել 239/241)
| 
 Խոսակցական թեստ` 2 մետր հեռ.,  | 
 Աուդիոմետրիա  | |||||
| 
 Աջ ականջ  | 
 Ձախ ականջ  | 
 Հց  | 
 500  | 
 1000  | 
 2000  | 
 3000  | 
| 
 Այո □ ոչ □  | 
 Այո □ ոչ □  | 
 Աջ  | 
||||
| 
 Ձախ  | 
||||||
| 
 (235) Մեզի քննություն Նորմալ □ ոչ նորմալ □  | |||
| 
 Գլյուկոզ  | 
 սպիտ  | 
 արյուն  | 
 Այլ ախտ. Էլ.  | 
| 
 (236) Շնչառական ֆունկցիա` ԱԱԾ1/ԹԿՏ________%  | 
 (237) հեմոգլոբին ______________ _____միավոր  | ||
Ուղեկցող հաշվետվական ձևեր, քանակը`
| 
 Չի իրականացվել  | 
 նորմալ  | 
 Ոչ նորմալ/բացատր.  | |
| 
 (238) ԷԿԳ  | 
|||
| 
 (239) Աուդիոգրամմա  | 
|||
| 
 (240) Ակնաբանական  | 
|||
| 
 (241) ՔԿԱ  | 
|||
| 
 (242) Արյան լիպիդային կազմ  | 
|||
| 
 (243) Շնչառական ֆունկցիա  | 
|||
| 
 (244) Այլ (նշել)  | 
  | 
»: | ||||||||