ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
25 մայիսի 2015 թվականի |
թիվ 49 |
քաղ. Մոսկվա |
«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՑԵՄԵՆՏԻ ԵՎ ԱՊԱԿՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Շինարարական նյութերի արտադրության, այդ թվում՝ ցեմենտի և ապակու արտադրության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հանձնարարականի նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
25 մայիսի 2015 թվականի |
թիվ 49 |
քաղ. Մոսկվա |
«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՑԵՄԵՆՏԻ ԵՎ ԱՊԱԿՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան,
հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) շինարարական նյութերի արտադրության ոլորտում տիրող վիճակի վերլուծության վերաբերյալ տեղեկությունը,
արդյունաբերական կոոպերացիայի խորացման և անդամ պետությունների շինարարական նյութերի շուկայում պահանջարկի և առաջարկի կանխատեսումների նկատմամբ միասնական մոտեցումների մշակման նպատակներով,
գիտակցելով արդյունաբերական արտադրության, անդամ պետությունների շինարարական նյութերի շուկայում արտադրանքի մրցունակության բարձրացման և բարեխիղճ մրցակցության զարգացման համար պայմանների ստեղծման կարևորությունը,
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2013 թվականի մայիսի 31-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային արդյունաբերական քաղաքականությունների համակարգման հիմնական ուղղությունների մասին» թիվ 40 որոշման 2-րդ կետին համապատասխան, շինարարական նյութերի արտադրության, այդ թվում՝ ցեմենտի և ապակու արտադրության ոլորտում անդամ պետությունների փոխգործակցության համակարգման անհրաժեշտության առնչությամբ՝
հանձնարարում է անդամ պետություններին սույն Հանձնարարականի պաշտոնական հրապարակման օրվանից՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ իրականացնել համագործակցություն՝ շինարարական նյութերի արտադրության, այդ թվում՝ ցեմենտի և ապակու արտադրության ոլորտում՝ հետևյալ ուղղություններով.
արդյունաբերական ձեռնարկությունների կայուն զարգացումը, կոոպերացիայի զարգացումը և Եվրասիական տնտեսական միության շուկայում շինարարական նյութերի պահանջարկի ու առաջարկի հավասարակշռությունը սահմանելու նպատակով շինարարական նյութերի (հաշվի առնելով դրանց կիրառությունը՝ բնակարանային շինարարության ծրագրերն ու ենթակառուցվածքային ծրագրերն իրականացնելիս) արտադրության զարգացումը գնահատելու և կանխատեսելու մեթոդաբանության մշակում և կիրառում անդամ պետություններում,
ներմուծման ռացիոնալ փոխարինում իրականացնելու նպատակով անդամ պետություններում շինարարական նյութերի արտադրության ոլորտի համար նորարարական սարքավորումների արտադրության նոր ձեռնարկությունների ստեղծման և գործող ձեռնարկությունների վերանորոգման նպատակահարմարության վերլուծություն և գնահատում,
շինարարական նյութերի արտադրության ոլորտում անդամ պետությունների պետական մարմինների, գործարար համայնքի ներկայացուցիչների և գիտական կազմակերպությունների արդյունավետ փոխգործակցության համար միասնական հարթակի ստեղծում,
շինարարական նյութեր արտադրող հանդիսացող կազմակերպության ծախսերում տրանսպորտային բաղադրիչը նվազեցնելու և նրանց կողմից արտադրված շինարարական նյութերը երրորդ երկրներ արտահանելու ուղղությամբ շարժվելու նպատակներով անդամ պետություններում տրանսպորտային լոգիստիկ և իրացման կենտրոններ ստեղծելու հարցի մշակում։
2. Մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միություն ներկայացնել շինարարական նյութերի արտադրության, այդ թվում՝ ցեմենտի և ապակու արտադրության ոլորտում սույն Հանձնարարականի 1-ին կետում նշված ուղղություններով, այդ թվում՝ իրավական ակտերի նախագծերի պատրաստման ուղղությամբ համագործակցության իրականացման վերաբերյալ առաջարկություններ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Բ. Սագինտաեւ |
Ի. Շուվալով |
