ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2012 թվականի N 277-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ արտակարգ իրավիճակների նախարարության ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2318-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 25.12.14 N 1527-Ն, 15.04.16 N 384-Ն)
Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, այդ թվում՝ փրկարարական ծառայության հաստիքների հետևյալ թիվը`
| Ընդհա-նուր թիվը | Փրկարարական ծառայության  | Քաղաքա-ցիական ծառայողներ | Տեխնիկական սպասարկող  | ||
| Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայություն | 3544 | 3308, որից՝ գործուղված հաստիքներ են` | 60 | 176 | |
| Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա | 18 | ||||
| Աղետների բժշկության կենտրոն | 27 | ||||
| Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունում | 1 | ||||
| Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում, օտարերկրյա այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ | 5 | ||||
| Արտակարգ իրավիճակների օդանավակայան | 10 | ||||
(1-ին կետը փոփ., լրաց. 07.02.13 N 117-Ն, փոփ., խմբ. 25.12.14 N 1527-Ն, փոփ. 26.11.15 N 1395-Ն, 15.04.16 N 384-Ն)
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը սույն որոշման 1-ին կետի աղյուսակի 3-րդ սյունակի վերջին տողով նախատեսված՝ 5 հաստիքների պահպանման համար լրացուցիչ միջոցներ չեն հատկացվում:
(2-րդ կետը փոփ. 25.12.14 N 1527-Ն, 15.04.16 N 384-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության թվաքանակը սահմանելու մասին» N 2318-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2012 թ. մարտի 16 Երևան | 
 
                