ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
8 սեպտեմբերի 2015 թվականի |
թիվ 17 |
քաղ. Գրոդնո |
ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) էկոնոմիկայի նախարարությունների, ֆինանսների նախարարությունների, կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարների միջ և` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ֆինանսական կայունության և տնտեսական աճի ապահովմանն ուղղված մոտեցումների քննարկման, մակրոտնտեսական և արժութաֆինանսական քաղաքականության ոլորտներում անդամ պետությունների համագործակցության խորացման նպատակով 2015 թվականի օգոստոսի 25-ին անցկացված խորհրդակցության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները.
1. Շարունակել` էկոնոմիկայի նախարարությունների, ֆինանսների նախարարությունների, կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարների և Հանձնաժողովի ներկայացուցիչների միջ և հանդիպումների անցկացման միջոցով մակրոտնտեսական և արժութաֆինանսական քաղաքականության ոլորտներում անդամ պետությունների համագործակցության խորացման հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակումը։
2. Հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների, կենտրոնական (ազգային) բանկերի հետ համատեղ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2015 թվականի մայիսի 29-ի «Մակրոտնտեսական և արժութաֆինանսական քաղաքականության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության խորացման մասին» թիվ 9 կարգադրության իրականացման նպատակներով անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված ինտեգրման միջոցների վերաբերյալ զեկույց նախապատրաստելիս՝ ուսումնասիրել մակրոտնտեսական և արժութաֆինանսական քաղաքականության ոլորտներում դրանց համագործակցության խորացման հնարավորությունը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:
