«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2003 թվականի N 369-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության, երկրաբանական գործակալության, «Հայանտառ», «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն», «Սևան» ազգային պարկ», «Դիլիջան» ազգային պարկ», «Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Շիկահող» պետական արգելոց», «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ
NN ը/կ |
Զենքի տեսակը | Ձևը | Մոդելը | Քանակը |
1. | Քաղաքացիական | |||
ա/ որսորդական | երկար ողորկափող | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել |
240 միավոր | |
բ) որսորդական | ակոսափող | 50 միավոր | ||
գ) ազդանշանային | 26 միավոր | |||
2. | Ծառայողական | կարճ ակոսափող | 113 միավոր |
ԶԵՆՔԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Անվանումը |
Կարճ ակոսափող |
Որսորդական երկար ողորկափող |
Որսորդական ակոսափող |
Ազդանշանային |
1 |
2 |
3 |
4 |
5 |
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչություն | 30 | 30 | 10 | 3 |
ՀՀ բնապահպանության նախարարության երկրաբանական գործակալություն | 5 | 10 | - | - |
«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 45 | 100 | 20 | 5 |
«Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն | - | 10 | - | 5 |
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 10 | 20 | 5 | 5 |
«Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 5 | 20 | 5 | 2 |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 10 | 20 | 5 | 2 |
«Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 5 | 20 | 5 | 2 |
«Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 3 | 10 | - | 2 |
Ընդամենը | 113 | 240 | 50 | 26 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
