ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2016 թվականի N 110-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝
1) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 3-րդ աշխատանքային օրը համակատարողը միջոցառման համար պատասխանատու մարմին է ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին.
2) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է: Տեղեկատվությունում պետք է մանրամասն արտացոլվեն իրականացված կամ իրականացվող միջոցառումները և դրանց ազդեցությունը, մասնավորապես, միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման վրա:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2016 թ. փետրվարի 15 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 110-Ա որոշման | 
ծ ր ա գ ի ր
Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 ԹՎԱԿԱՆԻ միջոցառումների
| NN ը/կ | Միջոցառումը | Ակնկալվող արդյունքը | Կատարողը | Կատարման  | Ֆինանսավորման աղբյուրը | |||
| պատասխանատու մարմինը | համակատարողը | |||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | ||
| 1. Հարկերի վճարում | ||||||||
| 1) | Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորման նպատակով ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար՝ հարկային տեսչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար՝ վերադաս մաքսային մարմին համապատասխան դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորության ստեղծում 
 | ակնկալվում է կրճատել հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի կազմման ժամանակը | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | օրենսդրական  | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 2) | Հարկային վարչարարությանն առնչվող՝ ստորև նշված կետերի վիճակագրության եռամսյակային պարբերականությամբ ներկայացվող մոնիթորինգային ցուցանիշների հայերեն և անգլերեն տարբերակների տեղադրում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ ա. էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնողների թիվը և նրանց տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ, ինչպես նաև նրանց կողմից վճարված տարեկան հարկային մուտքերի տեսակարար կշիռը բ. էլեկտրոնային եղանակով ներկայացված հաշվետվությունների թիվը և նրանց տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ | ակնկալվում է իրականացնել հարկային բնագավառում կատարված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | շարունակական | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 3) | Բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորության ստեղծման նպատակով իրավական հիմքի ապահովում | ակնկալվում է կրճատել հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի կազմման ժամանակը | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | 30.12.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 4) | Բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման անհրաժեշտ կարողությունների ապահովում | ակնկալվում է կրճատել հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի կազմման ժամանակը | ՀՀ բնապահպանության նախարարություն | սույն կետի 3-րդ | օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | |||
| 5) | Ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման համակարգի ներդրում | ակնկալվում է իրականացնել էլեկտոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, ինչպես նաև չեղյալ ճանաչման և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման ծրագրային հարցերի կանոնակարգում | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | 01.07.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 6) | Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը | ակնկալվում է պարզեցնել և համախմբել հարկային օրենսդրությունը, ապահովել հարկային օրենսդրության և հարկային համակարգի կայունությունն ու կանխատեսելիությունը | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | 31.03.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 7) | Հորիզոնական մոնիթորինգի համակարգի ներդրման օրենսդրական հիմքի ապահովում | ակնկալվում է բարձրացնել հարկային հաշվետվությունների ներկայացման որակը՝ ապահովելով հարկ վճարողների հետ փոխշահավետ համագործակցություն | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | 30.12.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 8) | Մոնիթորինգային կենտրոնի գործարկման ուղղությամբ աշխատանքների իրականացում | ակնկալվում է ներդնել հարկ վճարողների սպասարկման կենտրոնների աշխատանքների գնահատման համակարգ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | 30.12.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 2. Արտաքին առևտուր | ||||||||
| 1) | մաքսային մարմնի պաշտոնական ինտերնետային կայք-էջում եռամսյակային պարբերականությամբ վիճակագրության տեղադրում, մասնավորապես, ընդհանուր հայտարարագրերում ինքնահայտարարագրման եղանակով ներկայացված հայտարարագրերի տեսակարար կշիռը | ակնկալվում է բարձրացնել հարկ վճարողների իրազեկվածությունը` հարկային և մաքսային ընթացակարգերի վերաբերյալ, զարգացնել դրանց կատարման հմտությունները | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | շարունակական | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 2) | ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2015-2017 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 1404-Ն որոշմամբ 2016 թվականի համար նախատեսված իրավական ակտերի նախագծերի մշակում | ակնկալվում է իրականացնել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված միջոցառումներ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | 30.12.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 3) | Տարանցման ընթացակարգով տեղափոխվող ապրանքների նկատմամբ հսկողության համակարգի ներդրում | ակնկալվում է իրականացնել մաքսային մարմինների կողմից կատարվող գործառնությունների ավտոմատացում, մաքսային ընթացակարգերի պարզեցում պետական և մասնավոր հատվածի համար | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | 01.06.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 4) | Ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների ուղևորային մաքսային հայտարարագրերի ներկայացման ենթահամակարգի ներդրում | ակնկալվում է իրականացնել մաքսային ձևակերպումների գործընթացի ավտոմատացում և պարզեցում | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | 01.10.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 3. Ընկերությունների հիմնում | ||||||||
| 1) | Համապատասխան իրավական ակտերում (նաև ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված) փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի մշակում և ընդունում` տնտեսավարողների կողմից փաստաթղթերը կնքված ներկայացնելու պահանջի վերացման նպատակով | ակնկալվում է կրճատել ընկերությունների գործունեության ընթացքում կնիքի հետ կապված ժամկետները և ծախսերը | պետական կառավարման մարմիններ ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | օրենքների համար`  ՀՀ կառավարության  մյուս բոլոր  | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 2) | Ընկերությունների գրանցման վերաբերյալ վիճակագրության՝ եռամսյակային պարբերականությամբ հրապարակում | ակնկալվում է իրականացնել ընկերությունների գրանցման բնագավառում կատարված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում | ՀՀ արդարադատության նախարարություն | շարունակական | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 3) | Բաժնետիրական ընկերությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացման հնարավորության ապահովում | ակնկալվում է կրճատել բաժնետիրական ընկերությունների գրանցման ժամանակը և գործընթացները | ՀՀ արդարադատության նախարարություն | 30.12.2016 թ. | միջազգային դոնոր կազմակերպույուններ | |||
| 4) | E-register համակարգի միջոցով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրության և այլ փոփոխությունների (վերակազմավորում, լուծարում և այլն) կատարման հնարավորության ստեղծում | ակնկալվում է նվազեցնել քաղաքացիների և պետական մարմինների միջև շփումներն ու փաստաթղթային պահանջը, կրճատել փոփոխությունների գրանցման ժամկետները և ծախսերը, պարզեցնել գործընթացները | ՀՀ արդարադատության նախարարություն | 30.12.2016 թ. | միջազգային դոնոր կազմակերպություններ | |||
| 4. Շինարարական թույլտվություններ | ||||||||
| 1) | «ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 855-Ն և 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը | ակնկալվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան բարձրացնել տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց որակավորման աստիճանը, սահմանել նրանց մասնագիտական գիտելիքների և կարողությունների գնահատման չափորոշիչներ` ըստ օբյեկտների ռիսկայնության աստիճանի | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 25.05.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 2) | «ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը | ակնկալվում է շինարարության ոլորտի ծախսերի պլանավորման և գնագոյացման` բարեփոխված մեթոդաբանության հիման վրա սահմանել օբյեկտների շինարարության արժեքի հաշվարկման կարգը` միջազգային չափանիշներին համապատասխան | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 25.10.2016 թ.  | օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | |||
| 3) | Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման գործընթացի իրականացման ընթացակարգերը (ըստ շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանի/կատեգորիայի) նկարագրող Կառուցապատողի ուղեցույցի ռուսերեն և անգլերեն թարգմանություն և ՀՀ քաղաքաշինության նախարարության էլեկտրոնային կայքում տեղադրում | ակնկալվում է բարձրացնել հանրապետությունում կառուցապատման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ իրազեկվածությունը, ապահովել իրավական ակտերի դրույթների պարզաբանման և մատչելի տեղեկատվության տրամադրման գործընթացը | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 15.12.2016 թ. | օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | |||
| 4) | ՀՀ քաղաքաշինության նախարարության էլեկտրոնային կայքում շինարարական թույլտվության ընթացակարգերի (ըստ` շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանի/կատեգորիայի) հստակ նկարագրություն, որը կներառի յուրաքանչյուր ընթացակարգի համար պահանջվող ժամանակը և գումարը | ակնկալվում է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ իրազեկվածությունը, ապահովել իրավական ակտերի դրույթների պարզաբանման և մատչելի տեղեկատվության տրամադրման գործընթացը | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 31.03.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 5) | Հայաստանում կիրառվող շինարարական նորմերի արդիականացում` ըստ առաջնահերթության | ակնկալվում է կատարելագործել շինարարական նորմերը` համապատասխանեցնելով արդի պահանջներին | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | շահագրգիռ պետական կառավարման մարմիններ | 30.11.2016 թ. | օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | ||
| 6) | Երևան քաղաքում շինարարական թույլտվությունների դիմումները կառուցապատողների կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ վիճակագրության տեղադրում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք-էջում | ակնկալվում է իրականացնել շինարարական թույլտվությունների ստացման բնագավառում կատարված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում | Երևանի քաղաքապետարան համաձայնությամբ) | եռամսյակային | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 7) | ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ նախատեսել կառուցապատողի կողմից շինարարական (քանդման, ապամոնտաժման) աշխատանքներն սկսելուց առաջ իրավասու մարմնին էլեկտրոնային եղանակով ծանուցելու հնարավորություն | ակնկալվում է կրճատել շինարարության իրականացման վարչարարական ընթացակարգերը | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 29.04.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 5. Էլեկտրականության միացում | ||||||||
| 1) | Նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու գործընթացի վերաբերյալ տվյալների մեջ սահմանված պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությամբ պայմանավորված համապատասխան ժամկետների խախտման յուրաքանչյուր դեպքի համար (մասնավորապես` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրամադրվող իրավունքների, թույլտվությունների, կամ այլ փաստաթղթերի տրամադրման հետաձգման կամ մերժման մասով) կոնկրետ պատճառների վերաբերյալ եռամսյակային պարբերականությամբ տեղեկատվության ներկայացում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ակնկալվում է իրականացնել էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման գործընթացի մոնիթորինգ | ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով(համաձայնությամբ) | շարունակական | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 2) | Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշմամբ սահմանված 6(10) կՎ լարմամբ էլեկտրական ցանցին միացման պայմանագրի և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի կնքման ընթացակարգերի բաղադրիչ մասերի (յուրաքանչյուր քայլի վրա ծախսվող ժամանակի) մանրամասն ուսումնասիրում և, ըստ անհրաժեշտության, համապատասխան ժամկետների կրճատման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում | ակնկալվում է կրճատել էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման ժամկետները | ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով(համաձայնությամբ) | 30.06.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 3) | Էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման գործընթացին առնչվող վիճակագրության եռամսյակային պարբերականությամբ հրապարակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի էլ. կայքում | ակնկալվում է իրականացնել էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման գործընթացի մոնիթորինգ | ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով(համաձայնությամբ) | Եռամսյակային  | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 6. Պայմանագրերի կիրարկում | ||||||||
| 1) | Առաջին ատյանի դատարաններում փոքր պահանջների (կախված գումարի չափից, վեճի բնույթից, հիմքերից) քննարկման` առանձնացված ընթացակարգերի սահմանման հնարավորության ուսումնասիրություն | ակնկալվում է կրճատել դատական գործընթացների ժամկետները | ՀՀ արդարադատության նախարարություն | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարարության աջակցման» գրասենյակ(համաձայնությամբ) | 30.06.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | ||
| 2) | Առաջին ատյանի դատարաններում դատական գործերի քննության հետաձգումների առավելագույն քանակի սահմանման նպատակահարմարության ուսումնասիրություն | ակնկալվում է կրճատել դատական գործընթացների ժամկետները | ՀՀ արդարադատության նախարարություն | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարարության աջակցման» գրասենյակ(համաձայնությամբ) | 30.06.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | ||
| 3) | Դատարանների կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրում, այդ թվում`  | ակնկալվում է կրճատել դատական գործընթացների ժամկետները | ՀՀ արդարադատության նախարարություն | ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) | «ՀՀ քաղաքացիական  | Ֆինանսավորում չի պահանջվում: | ||
| 4) | «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացում, որի համաձայն պարտապանի գույքի առկայության դեպքում կատարողական գործողությունների իրականացումը կսահմանվի 15 օր` չհաշված բացառությունները | ակնկալվում է կրճատել պայմանագրերի կիրարկման ժամկետները | ՀՀ արդարադատության նախարարություն | 30.06.2016թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 5) | ՀՀ դատական դեպարտամենտի էլ. կայքում էլեկտրոնային եղանակով ներկայացված դատական գործերի վերաբերյալ վիճակագրության արտացոլում | ակնկալվում է իրականացնել դատական համակարգում իրականացված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում | ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) | 30.06.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 6) | Արտոնագրված հաշտարարների պարբերաբար վերապատրաստումների իրականացում | ակնկալվում է իրականացնել մասնագիտական որակի բարձրացում, պրակտիկ փորձի փոխանակում, կնքվող հաշտության համաձայնության թվաքանակի ավելացման խթանում | ՀՀ արդարադատության նախարարություն | 01.12.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 7. Սեփականության գրանցում | ||||||||
| 1) | Առաջին ատյանի դատարաններում քննվող հողային վեճերի վերաբերյալ առանձնացված վիճակագրության վարում (առանձնացնելով Երևան քաղաքը) և կիսամյակային պարբերականությամբ տեղադրում ՀՀ դատական դեպարտամենտի պաշտոնական կայքում` հղումը տրամադրելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը | ակնկալվում է իրականացնել սեփականության գրանցման բնագավառում կատարված բարեփոխումների մոնիթորինգ և լուսաբանում | ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) | շարունակական | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 8. Վարկերի ստացում | ||||||||
| 1) | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 979-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում, մասնավորապես, որով կնախատեսվի ընդլայնել վարկային բյուրոյին տրամադրվող վարկային տեղեկատվության ցանկը, ինչպես նաև տրամադրվող տեղեկատվության ծավալը | ակնկալվում է կրճատել վարկերի տրամադրման ոլորտում վարչարարությունը և ժամանակատարությունը, բարձրացնել ընթացակարգերի կանոնակարգման արդյունավետությունը | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ՀՀ կենտրոնական բանկ(համաձայնությամբ) | 30.11.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում | ||
| 9. Սնանկության ճանաչում | ||||||||
| 1) | ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում դիտարկել անվճարունակության հատկանիշներ ունեցող պարտապանի նկատմամբ սնանկության վարույթ սկսելուց հետո վերջինիս համար վարկ ստանալու հնարավորության սահմանման մոտեցումը | ակնկալվում է իրակա-նացնել սնանկության գործընթացի բարելավում | ՀՀ արդարադատության նախարարություն | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարարության աջակցման» գրասենյակ(համաձայնությամբ) | 30.11.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | ||
| 2) | ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում սնանկության գործընթացում պարտապանի ակտիվների վաճառքի համար պարտատերերի կողմից գործարքի հաստատման պահանջի սահմանման նպատակահարմարության քննարկում | ակնկալվում է իրականացնել սնանկության գործընթացի բարելավում | ՀՀ արդարադատության նախարարություն | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարարության աջակցման» գրասենյակ(համաձայնությամբ) | 30.06.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | ||
| 3) | ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում դիտարկել պարտատիրոջ կողմից սնանկության կառավարչից տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանման հնարավորությունը | ակնկալվում է իրականացնել սնանկության գործընթացի բարելավում | ՀՀ արդարադատության նախարարություն | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գործարարության աջակցման» գրասենյակ(համաձայնությամբ) | 30.11.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | ||
| 4) | Մինչև սնանկության հայց ներկայացնելը սնանկության վտանգի դեպքում անհրաժեշտ իրավական պաշտպանության մեխանիզմների ներդրում | ակնկալվում է իրականացնել սնանկության գործընթացի բարելավում | ՀՀ արդարադատության նախարարություն | 30.11.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | |||
| 10. Փոքր ներդրողների (բաժնետերերի) պաշտպանություն | ||||||||
| 1) | «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացում, որի համաձայն կսահմանվեն բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի գումարման մասին ծանուցման ժամկետները (մասնավորապես, նախատեսելով ժողովի գումարման օրվանից առնվազն 30 օր առաջ) | ակնկալվում է իրականացնել ընկերություններում թափանցիկության մակարդակի, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության աստիճանի բարձրացում | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ՀՀ արդարադատության նախարարություն | 30.11.2016 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | ||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան | 
 
                