Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
24 նոյեմբերի 2016 թվականի N 47
11. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՎԱՐԿ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագծին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի նիստի N 47 |
ՎԱՐԿ ԹԻՎ [....]
Վարկային համաձայնագիր
(Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՎ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ
միջԵՎ
Թվագրված՝ , 201-ով
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ («Վարկառու») և ՎԵՐԱԿԱՌՈւՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ («Բանկ») միջև 201_ թ. ________________ կնքված համաձայնագիր՝ Ծրագրին (որը սահմանված է սույն Համաձայնագրի Հավելվածում) օժանդակելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով: Բանկը որոշել է սույն ֆինանսավորումը տրամադրել ի թիվս այլնի՝ (i) Վարկառուի կողմից Ծրագրի շրջանակում արդեն իրականացված՝ սույն Համաձայնագրի 1-ին Ներդիրի I Ա Բաժնում նկարագրված գործողությունների և (ii) Վարկառուի կողմից մակրոտնտեսական քաղաքականության համարժեք շրջանակի պահպանման հիման վրա: Հետևաբար, Վարկառուն և Բանկը սույնով համաձայնում են հետևյալի վերաբերյալ.
ՀՈԴՎԱԾ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1.01. Ընդհանուր պայմանները (ըստ սույն Համաձայնագրի Հավելվածի սահմանման) սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են:
1.02. Եթե համատեքստն այլ բան չի պահանջում, սույն Համաձայնագրում մեծատառով օգտագործված եզրույթները կրում են Ընդհանուր պայմաններում կամ սույն Համաձայնագրի Հավելվածում իրենց վերագրված իմաստները:
ՀՈԴՎԱԾ II . ՎԱՐԿ
2.01. Բանկը համաձայն է սույն Համաձայնագրում սահմանված կամ նշված պայմաններով Վարկառուին տրամադրել հիսուն միլիոն դոլար գումարով (50 000 000 ԱՄՆ դոլար) վարկ, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի Փոխարկման միջոցով` սույն Համաձայնագրի 2.08 Բաժնի դրույթների համաձայն («Վարկ»):
2.02. Վարկառուն կարող է առհանել Վարկի միջոցները Ծրագրին օժանդակելու համար` սույն Համաձայնագրի 1-ին Ներդիրի II Բաժնի համաձայն:
2.03. Վարկառուի կողմից վճարման ենթակա Սկզբնավճարը հավասար է Վարկի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%-ին):
2.04. Վարկառուի կողմից վճարման ենթակա Պարտավճարը հավասար է Վարկի Չառհանված մնացորդի տարեկան մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%):
2.05. Վարկառուի կողմից Տոկոսագումարի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարման ենթակա տոկոսագումարը հավասար է Վարկի Արժույթի համար սահմանված Ուղղորդիչ դրույքի[1] և Հաստատուն սպրեդի գումարին, սակայն պայմանով, որ վճարման ենթակա տոկոսագումարը ոչ մի դեպքում պակաս չլինի տարեկան զրո տոկոսից (0%) և բացի այդ նաև պայմանով, որ Վարկի ամբողջ մայր գումարի կամ դրա մի մասի Փոխարկման դեպքում Վարկառուի կողմից Փոխարկման ժամանակահատվածում այդ գումարի համար վճարման ենթակա տոկոսագումարը որոշվում է Ընդհանուր պայմանների IV Հոդվածի համապատասխան դրույթների համաձայն: Չնայած վերոշարադրյալին, եթե Վարկի Առհանված մնացորդի որևէ գումար ժամկետը լրանալիս չի վճարվում և վճարումը շարունակում է չկատարվել երեսուն օրվա ընթացքում, ապա Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսագումարըհաշվարկվում է Ընդհանուր պայմանների 3.02-րդ Բաժնի (ե) կետում նախատեսված կարգով:
2.06. Վճարման Ամսաթվերը յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը և նոյեմբերի 15-ն են:
2.07. Վարկի մայր գումարի վերադարձը կատարվում է սույն Համաձայնագրի 2-րդ Ներդիրում սահմանված [մարման ժամանակացույցի համաձայն:
2.08. (ա) Պարտքի շրջահայաց կառավարումը դյուրացնելու նպատակով` Վարկառուն կարող է ցանկացած պահի դիմել Վարկի պայմանների հետևյալ Փոխարկումներից ցանկացածը կատարելու խնդրանքով` (i) Վարկի մայր գումարի առհանված կամ չառհանված ամբողջ գումարի կամ դրա մի մասի Վարկի Արժույթի փոփոխություն՝ Հաստատված Արժույթի, (ii) տոկոսադրույքի բազայի փոփոխություն, որը կիրառվում է՝ (Ա) Վարկի մայր գումարի առհանված և չմարված ամբողջ գումարի կամ դրա մի մասի նկատմամբ՝ Փոփոխական Դրույքից Հաստատուն Դրույքի կամ հակառակը, կամ (Բ) Վարկի մայր գումարի առհանված և չմարված ամբողջ գումարի կամ դրա մի մասի նկատմամբ՝ Ուղղորդիչ Դրույքի վրա հիմնված Փոփոխական Դրույքից և Փոփոխական Սպրեդից Հաստատուն Ուղղորդիչ Դրույքի վրա հիմնված Փոփոխական Դրույքի և Փոփոխական Սպրեդի կամհակառակըկամ (Գ) Վարկի մայր գումարի առհանված և չմարված գումարն ամբողջությամբ՝ Փոփոխական Սպրեդի վրա հիմնված Փոփոխական Դրույքից Հաստատուն Սպրեդի վրա հիմնված Փոփոխական Դրույքի և (iii) Վարկի առհանված ամբողջ մայր գումարի և դրա մնացորդի կամ ցանկացած մասի նկատմամբ կիրառելի Փոփոխական դրույքի կամ Ուղղորդիչ դրույքի սահմանաչափերի սահմանումը փոփոխական դրույքի կամ Ուղղորդիչ դրույքի նկատմամբ Տոկոսադրույքի Քեփի (Interest Rate Cap) կամ Տոկոսադրույքի Քոլարի (Interest Rate Collar) սահմանման միջոցով:
(բ) Սույն բաժնի «ա» պարբերության համաձայն հայցած ցանկացած փոխարկում, որն ընդունվում է Բանկի կողմից, համարվում է «Փոխարկում»՝ ըստ Ընդհանուր պայմանների սահմանման և կատարվում է Ընդհանուր պայմանների IV հոդվածի և Փոխարկումների ուղեցույցի դրույթների համաձայն:
2.09. Առանց սույն Համաձայնագրի Բաժին 2.08-ի (ա) կետի դրույթների գործողության սահմանափակման և Վարկառուի կողմից Բանկին այլ բան չծանուցելու դեպքում՝ Փոխարկման ուղեցույցի դրույթների համաձայն, Տոկոսագումարի յուրաքանչյուր ժամանակահատվածում առհանված Վարկի ընդհանուր մայր գումարի նկատմամբ կիրառելի տոկոսադրույքի բազան, որն առհանվում է Տոկոսագումարի յուրաքանչյուր ժամանակահատվածում, փոխարկվում է սկզբնական Փոփոխական դրույքից Հաստատուն դրույքի՝ այդ գումարի ժամկետայնության ողջ ընթացքում՝ Ընդհանուր պայմանների IV Հոդվածի դրույթների և Փոխարկման ուղեցույցի համաձայն:
2.10 Առանց Ընդհանուր պայմանների 5.08-ի Բաժնի (նշված բաժինը վերահամարակալվել է սույն Համաձայնագրի Հավելվածի Բաժին II-ի 5-րդ կետին համապատասխան և վերաբերում է «Համագործակցությանը և խորհրդակցմանը») դրույթների գործողության սահմանափակման՝ Վարկառուն պետք է անհապաղ Բանկին տրամադրի սույն II հոդվածի դրույթներին առնչվող այն տեղեկությունները, որ Բանկը կարող է ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջել:
ՀՈԴՎԱԾ III.ԾՐԱԳԻՐԸ
3.01. Վարկառուն հայտարարում է Ծրագրին և դրա իրականացմանն իր հավատարմության մասին: Այս նպատակով և ի լրումն Ընդհանուր պայմանների 5.08 Բաժնի դրույթների՝
(ա) Վարկառուն և Բանկը պետք է ժամանակ առ ժամանակ, կողմերից որևէ մեկի խնդրանքով, տեսակետներ փոխանակենՎարկառուի մակրոտնտեսական քաղաքականության շրջանակի և Ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:
(բ) նախքան տեսակետների յուրաքանչյուր նման փոխանակումը՝ Վարկառուն Բանկի ուսումնասիրմանը և կարծիքին է ներկայացնում Ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվություն, այնպիսի մանրամասնությամբ, որ Բանկը ողջամտորեն կպահանջի և
(գ) առանց սույն Բաժնի (ա) և (բ) կետերի գործողության սահմանափակման՝ Վարկառուն անմիջապես պետք է Բանկին տեղեկացնի ցանկացած իրավիճակի մասին, որը կունենա Ծրագրի նպատակների կամ Ծրագրի շրջանակում ձեռնարկված որևէ գործողության, այդ թվում՝ սույն Համաձայնագրի 1-ին Ներդիրի I Բաժում նշված ցանկացած գործողության, ուղղությունը էականորեն շրջելու ազդեցություն:
ՀՈԴՎԱԾ IV. ԲԱՆԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
4.01. Կասեցման լրացուցիչ դեպքը բաղկացած է հետևյալից, մասնավորապես, որ ստեղծվել է իրավիճակ, որի հետևանքով անհավանական է դառնում Ծրագրի կամ դրա նշանակալի մասի իրականացումը:
4.02. Արագացման լրացուցիչ դեպքը ներառում է, մասնավորապես, այն իրավիճակները, երբ տեղի է ունենում սույն Համաձայնագրի Բաժին 4.01-ում սահմանված դեպքը, որը շարունակվում է իրավիճակի մասին Բանկի կողմից Վարկառուին տրված ծանուցման օրվան հաջորդող 60-օրյա ժամանակահատվածում:
ՀՈԴՎԱԾ V. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
5.01. Ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայմանը ներառում է, մասնավորապես, այն, որ Բանկին բավարարում է Ծրագրի իրականացման հարցում Վարկառուի ապահոված առաջընթացը և Վարկառուի մակրոտնտեսական քաղաքականության շրջանակի համարժեքությունը:
5.02. Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սույն Համաձայնագրի ամսաթվին հաջորդող իննսուներորդ (90) օրն է:
ՀՈԴՎԱԾ VI. ՆԵՐԿԱՅԱՑՈւՑԻՉ, ՀԱՍՑԵՆԵՐ
6.01. Վարկառուի ներկայացուցիչն իր Ֆինանսների նախարարն է:
6.02. Վարկառուի հասցեն է`
Ֆինանսների նախարարություն
Մելիք-Ադամյան փողոց 1
Երևան, 0010
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս՝
+ 374- 11-800132
6.03. Բանկի հասցեն է՝
International Bank for Reconstruction and Development
1818 H Street, N.W.
Washington, D.C.20433
United States of America
Տելեքս՝ Ֆաքս՝
248423(MCI) կամ 1-202-477-6391
64145(MCI)
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ Է վերոնշյալ առաջին ամսաթվի և տարեթվի դրությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝
_____________________________________
Լիազոր ներկայացուցիչ
Անուն, ազգանունը՝ __________________________
Պաշտոնը՝ __________________________
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ՝
_____________________________________
Լիազոր ներկայացուցիչ
Անուն, ազգանունը՝__________________________
Պաշտոնը՝ __________________________
ՆԵՐԴԻՐ 1
Ծրագրի գործողությունները, Վարկային միջոցների հասանելիությունը
Բաժին I. Ծրագրի շրջանակում գործողությունները
Ա. Ծրագրի շրջանակում գործողությունները: Վարկառուի կողմից Ծրագրի շրջանակում ձեռնարկված գործողությունները ներառում են հետևյալը: Այն՝
1. Ընդունել է Միասնական հարկային օրենսգիրքը, այդ թվում՝ եկամուտների ավելացման, հարկային համակարգի արդյունավետության, թափանցիկության և հավասարության և հարկային վարչարարության բարելավման միջոցառումներ, ինչի մասին է փաստումիր Ազգային Ժողովի կողմից 2016 թ. հոկտեմբերի 4-ին ընդունված և __________ ամսաթվի թիվ__ ____ պաշտոնական տեղեկագրում հրապարակված Հարկային օրենսգիրքը:
2. Հաստատել է «Հայաստանի ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավման ռազմավարությունը», այդ թվում՝ ոլորտում ծախսածածկման և ծառայությունների մատուցման կայուն բարելավման և պետական սուբսիդիաներից ոլորտի կախվածության նվազեցման միջոցառումները, ինչի մասին է փաստում 2016 թ. օգոստոսի 25-ի թիվ 33-18 որոշումը, որը հրապարակվել է https://www.e-gov.am/protocols/item/660/-ում՝թվագրված 2016 թ. օգոստոսի 25-ով:
3. Ընդունել է «Ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխությունները՝ «Թափոնների մասին» օրենքին համապատասխան (2015 թ.հունիսի 22-իթիվ 105 օրենք), որքանով, որ այն տարածվում է հանքարդյունաբերության ոլորտի վրա, ինչի մասին է փաստում իր Ազգային Ժողովի կողմից 2016 թ. հոկտեմբերի 18-ին ընդունված և__________ ամսաթվի թիվ__ ____ պաշտոնական տեղեկագրում հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
4. Հաստատել է կարգեր՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի իրականացումը դյուրացնելու համար՝ (2015 թ. նոյեմբերի 13-ի թիվ 120-Ն օրենք)՝ այդպիսով ցածր ռիսկային գործունեության 17 տեսակների համար լիցենզիաները փոխարինելով ծանուցման պարզ մեխանիզմով, ինչի մասին է փաստում իր Վարչապետի 2016 թ. ապրիլի 4-ի թիվ 258-Ա որոշումը մի շարք օրենքների կիրակումն ապահովող միջոցառումների ծրագրերը հաստատելու մասին, որը հրապարակվել է Վարկառուի պաշտոնական կայքում՝ Error! Hyperlink reference not valid.:
5. Հաստատել է կարգեր (i) քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման մեխանիզմը բարելավելու և (ii) պարգևատրումների վճարման և կատարողականի միջև կապ ստեղծելու համար՝ «Քաղաքացիական ծառայության մասին» (2001 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 272 օրենք) օրենքին համապատասխան, ինչի մասին է փաստում 2011 թ. հոկտեմբերի 20-ի թիվ 1510-Ն որոշման մեջ, 2011 թ. նոյեմբերի 9-ին հրապարակված և 2011 թ. նոյեմբերի 19-ին ուժի մեջ մտած, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2016 թ. սեպտեմբերի 22-ի թիվ 973-Ն որոշումը:
6. Ընդունել է 2006 թ. դեկտեմբերի 25-ի «Սնանկության մասին» օրենքի փոփոխությունները (ՀՕ-51-Նօրենք)՝ այդպիսով (i) բարելավելով անվճարունակության կառավարիչների նշանակման, որակավորման և վարձատրության կանոնները, (ii) բարելավելով վերականգնման դրույթները՝ միջազգային փորձին համահունչ և (iii) վերանայելով մորատորիումի դրույթները՝ անվճարունակ ընկերություններին վերականգնման հնարավորություն տալու համար, ինչի մասին է փաստում Ազգային Ժողովի կողմից 2016 թ. հունիսի 17-ին ընդունված և 2016 թ. հուլիսի 13-ին թիվ 54/1234 պաշտոնական տեղեկագրում հրապարակված՝ «Սնանկության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» թիվ 105-Ն օրենքը:
7. ՀՀ ԿԲ թիվ 157-Ն որոշմամբ հաստատել է համախմբված վերահսկողության կանոնակարգերի փաթեթ՝ Ֆինանսական կազմակերպությունների մասին օրենքներին համահունչ (2015 թ. նոյեմբերի 12-ի թիվ 133-Ն, 134-Ն, 135-Ն, 136-Ն, 137-Ն և 138-Ն օրենքներ), ինչի մասին է փաստում ՀՀ ԿԲ-ի կողմից 2016 թ. սեպտեմբերի 27-ին ընդունված թիվ 20/01 կանոնակարգը, որը հրապարակվել է _ https://www.cba.am/AM/pmessagesannouncements/Sep%20C%2027.09.2016.pdf.-ում:
8. ՀՀ ԿԲ թիվ 158-Ն, 159-Ն, 160-Ն որոշումներով հաստատել է կանոնակարգեր՝ ֆինանսական հաստատությունների և խմբերի իրական սեփականատերերի բացահայտումն ապահովելու համար, ինչի մասին են փաստում ՀՀ ԿԲ կողմից 2016 թ. սեպտեմբերի 27-ին ընդունված թիվ 20/02, 20/03, 20/04 կանոնակարգերը, թիվ 161-Ն որոշումը և 2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ ԿԲ կողմից ընդունված Կանոնակարգ 8/03-ի լրացումները, որոնք բոլորը հրապարակվել են https://www.cba.am/AM/pmessagesannouncements/Sep%20C%2027.09.2016.pdf-ում::
Բաժին II.Վարկի միջոցների հասանելիությունը
Ա. Ընդհանուր: Վարկառուն կարող է Վարկի միջոցներն առհանել ՝ սույն Բաժնի և այնպիսի լրացուցիչ ցուցումների դրույթների համաձայն, որ Բանկը կարող է սահմանել՝ ծանուցելով Վարկառուին:
Բ. Վարկի գումարների հատկացումը: Վարկը (բացառությամբ Սկզբնավճարի կատարման համար պահանջվող գումարների) հատկացվում է միասնական առհանման տրանշով, որից Վարկառուն կարող է կատարել միջոցների առհանումներ: Այս նպատակով Վարկի գումարների հատկացումը սահմանվում է ստորև՝ աղյուսակում.
Հատկացումներ |
Հատկացված Վարկի գումարը |
(1) Միասնական առհանման տրանշ |
49 875 000 |
(2)Սկզբնավճար |
125 000 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ |
50 000 000 |
Գ. Առհանման տրանշի բացթողնման պայմանները
Միասնական առհանման տրանշից առհանում կատարվում է բացառապես այն դեպքում, երբ Բանկը (ա) բավարար է համարում Վարկառուի կողմից Ծրագրի իրականացումը և (բ) Վարկառուի մակրոտնտեսական քաղաքականության շրջանակի համարժեքությունը:
Դ.Վարկի գումարների մուտքագրումներ. բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն այլ համաձայնության կգա.
1. Վարկի Հաշվից բոլոր առհանումները Բանկի կողմից մուտքագրվում են Վարկառուի կողմից նշված և Բանկի համար ընդունելի հաշվին.
2. Վարկառուն պետք է ապահովի, որ սույն Հաշվին Վարկի գումարի յուրաքանչյուր մուտքագրման դեպքում համարժեք գումար հաշվառվի Վարկառուի բյուջեի կառավարման համակարգում՝ Բանկի համար ընդունելի կարգով:
Ե. Բացառված ծախսեր: Վարկառուն պարտավորվում է Վարկի միջոցները չօգտագործել Բացառված ծախսերի ֆինանսավորման համար: Եթե Բանկը որևէ պահի պարզում է, որ Վարկի որևէ գումար օգտագործվել է Բացառված ծախսի դիմաց վճարում կատարելու համար, Վարկառուն պետք է Բանկից ծանուցում ստանալուց անմիջապես հետո Բանկին վերադարձնի նման վճարմանը հավասար գումար: Նման պահանջով Բանկին վերադարձված գումարները պետք է չեղարկվեն:
Զ. Փակման ամսաթիվ: Փակման ամսաթիվը 2017 թ. նոյեմբերի 30-ն է:
Ներդիր 2
Մարման ժամանակացույց
1. Հետևյալ աղյուսակում սահմանված են Վարկի Մայր գումարի Վճարման Ամսաթվերը և Վարկի ընդհանուր Մայր գումարի՝ Վճարման յուրաքանչյուր ամսաթվին վճարման ենթակա տոկոսը («Մասնավճարի բաժինը»): Եթե Վարկի միջոցներն ամբողջությամբ առհանվել են Վճարման առաջին ամսաթվի դրությամբ, ապա Վարկառուի կողմից Մայր գումարի Վճարման յուրաքանչյուր Ամսաթվին վերադարձման ենթակա Մայր գումարի չափը որոշվում է Բանկի կողմից` բազմապատկելով (ա) Մայր գումարի Վճարման առաջին ամսաթվի դրությամբ առհանված Վարկի Մնացորդը, (բ) Մայր գումարի Վճարման յուրաքանչյուր ամսաթվի համար սահմանված Մասնավճարի բաժնով, անհրաժեշտության դեպքում ճշգրտելով վերադարձման ենթակա տվյալ գումարը` նվազեցնելով սույն Ներդիրի 4-րդ կետում նշված այն գումարները, որոնց վրա տարածվում է Արժույթի փոխարկումը:
Մայր գումարի վճարման ամսաթիվ |
Մասնավճարի բաժին |
Յուրաքանչյուր մայիսի 15 –ին և նոյեմբերի 15 -ին |
4.76% |
2041 թ. նոյեմբերի 15-ին |
4.8% |
2. Եթե Մայր գումարի առաջին Վճարման Ամսաթվի դրությամբ Վարկի միջոցներն ամբողջությամբ չեն առհանվել, ապա Վարկառուի կողմից Մայր Գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին վերադարձման ենթակա գումարը որոշվում է հետևյալ կերպ.
(ա) Եթե Մայր գումարի առաջին Վճարման Ամսաթվի դրությամբ Վարկի միջոցներից որևէ գումար առհանվել է, ապա Վարկառուն վերադարձնում է Վարկի առհանված մնացորդն այդ ամսաթվի դրությամբ` սույն Ներդիրի 1-ին կետի համաձայն:
(բ) Մայր գումարի առաջին Վճարման Ամսաթվից հետո առհանված ցանկացած գումար վերադարձվում է Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին, որը հաջորդում է տվյալ առհանման օրվան, Բանկի կողմից որոշված գումարներով` յուրաքանչյուր այդպիսի առհանման գումարը բազմապատկելով կոտորակային թվով, որի համարիչը սկզբնական Մասնավճարի բաժինն է, ինչպես նշված է սույն Ներդիրի 1-ին կետի աղյուսակում Մայր գումարի Վճարման տվյալ Ամսաթվի համար («Սկզբնական մասնավճարի բաժին»), իսկ հայտարարը` այդ ամսաթվի դրությամբ կամ դրան հաջորդող Մայր գումարի Վճարման Ամսաթվերին վերադարձման ենթակա բոլոր մնացած Սկզբնական Մասնավճարների բաժինների հանրագումարն է. վերադարձման ենթակա այդ գումարներն անհրաժեշտության դեպքում ենթակա են ճշգրտման` սույն Ներդիրի 4-րդ կետում նշված այն գումարները նվազեցնելու համար, որոնց նկատմամբ կիրառվում է Արժույթի փոխարկումը:
3. (ա) Մայր գումարի վճարման ցանկացած ամսաթվին նախորդող երկու օրացուցային ամսվա ընթացքում Վարկի առհանված գումարները, ելնելով բացառապես Մայր գումարի վճարման ցանկացած ամսաթվին վճարման ենթակա գումարների չափը հաշվարկելու նպատակից, համարվում են առհանված և չմարված` առհանման ամսաթվին հաջորդող՝ Մայր գումարի երկրորդ Վճարման Ամսաթվի դրությամբ, և վերադարձվում են Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին` սկսած առհանման ամսաթվին հաջորդող Մայր գումարի երկրորդ Վճարման ամսաթվից:
(բ) Չնայած սույն կետի (ա) ենթակետի դրույթներին, եթե Բանկը ցանկացած ժամանակ ընդունի բիլինգային ժամկետայինհամակարգ, որի միջոցով հաշիվները դուրս են գրվելու Մայր գումարի վճարման համապատասխան ամսաթվի դրությամբ կամ դրանից հետո, այդ նշված ենթակետի դրույթներն այլևս չեն տարածվի նման բիլինգային համակարգի ներդրումից հետո կատարված առհանումների վրա:
4. Անկախ սույն Ներդիրի 1-ին և 2-րդ կետերի դրույթներից` Վարկի Առհանված ամբողջ մնացորդի կամ դրա որևէ մասի արժույթը Հաստատված արժույթի փոխարկելու դեպքում նման եղանակով Հաստատված արժույթի փոխարկված գումարը, որը ենթակա է վերադարձման Փոխարկման ժամանակահատվածում ներառվող` Մայր գումարի Վճարման ցանկացած Ամսաթվին, որոշվում Բանկի կողմից` անմիջապես նախքան փոխարկումը իր արտահայտած արժույթով այդ գումարը բազմապատկելով (i) այն փոխարժեքով, որն արտացոլում է Փոխարկմանը հետ կապված Արժույթի հեջավորման գործարքի շրջանակում Հաստատված արժույթով Բանկին վճարման ենթակա մայր գումարները կամ (ii) եթե Բանկն այդպես որոշի, Հաշվարկային դրույքաչափի (Screen Rate) փոխարժեքի բաղադրիչով, Փոխարկման ուղեցույցին համապատասխան:]
5. Եթե Առհանված Վարկի մնացորդն արտահայտված է Վարկի մեկից ավելի արժույթներով, ապա սույն Ներդիրի դրույթներն առանձին տարածվում են Վարկի յուրաքանչյուր Արժույթով արտահայտված գումարների վրա, որպեսզի յուրաքանչյուր այդպիսի գումարի համար կազմվի մարման առանձին ժամանակացույց:
ՀԱՎԵԼՎԱԾ
Բաժին I. Սահմանումներ
1. «ՀՀԿԲ» նշանակում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ, որը ստեղծվել է համաձայն 1996 թ. հունիսի 30-ի թիվ ՀՕ-68 օրենքի՝ հրապարակված 1996 թ. օգոստոսի 29-ի թիվ 1996/12 պաշտոնական տեղեկագրի:
2. «Բացառված ծախսերը» նշանակում է ցանկացած ծախս.
(ա) պայմանագրի հիման վրա մատակարարված այն ապրանքների ու ծառայությունների համար, որոնք ազգային կամ միջազգային ֆինանսավորող որևէ հաստատություն կամ գործակալություն, բացառությամբ Բանկի կամ Ընկերակցության, ֆինանսավորել է կամ համաձայնել է ֆինանսավորել, կամ որոնք Բանկը կամ Ընկերակցությունը ֆինանսավորել կամ համաձայնել են ֆինանսավորել մեկ այլ վարկի, փոխառության կամ դրամաշնորհի շրջանակում.
(բ) ՄԱԿ-ի կողմից հրապարակված Վիճակագրական փաստաթղթերում (Series M, Nօ. 34/Rev.3 (1986)) Միջազգային առևտրի ստանդարտ դասակարգման (վերանայված 3-րդ տարբերակ, «SITC», Rev.3) (այսուհետ՝ «SITC») հետևյալ խմբերում կամ ենթախմբերում կամ «SITC»-ի ապագա վերանայումների շրջանակում փոխարինող խմբերում կամ ենթախմբերում ներառված ապրանքների համար, որոնք Բանկի կողմից կնշվեն՝ ծանուցելով Վարկառուին.
Խումբ |
Ենթախումբ |
Ապրանքի նկարագրություն |
112 |
Ալկոհոլային խմիչքներ | |
121 |
Ծխախոտի հումք, ծխախոտի թափոն | |
122 |
Ծխախոտ` մշակված (անկախ ծխախոտին փոխարինող նյութեր պարունակելու հանգամանքից) | |
525 |
Ռադիոակտիվ և հարակից նյութեր | |
667 |
Մարգարիտներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր` մշակված կամ չմշակված | |
718 |
718.7 |
Միջուկային ռեակտորներ և դրանց մասեր, վառելիքի տարրեր (քարթրիջներ)` չճառագայթված, միջուկային ռեակտորների համար |
728 |
728.43 |
Ծխախոտի վերամշակման սարքեր |
897 |
897.3 |
Ոսկու, արծաթի կամ պլատինի խմբի մետաղյա զարդեր (բացի ձեռքի ժամացույցներից և ժամացույցի պատյաններից) և ոսկյա ու արծաթյա իրեր (այդ թվում` տեղադրված թանկարժեք քարեր) |
971 |
Ոչ դրամականոսկի (բացառությամբ ոսկու հանքանյութի և խտանյութերի) |
(գ) ռազմական կամ կիսառազմական նշանակության ապրանքների կամ սպառման շքեղ իրերի համար.
(դ) շրջակա միջավայրի համար վտանգավոր ապրանքների համար, որոնց արտադրությունը, օգտագործումը կամ ներմուծումն արգելված է Վարկառուի օրենքներով կամ միջազգային այն համաձայնագրերով, որոնց կողմ է հանդիսանում Վարկառու.
(ե) ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխի համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած որոշմամբ արգելված վճարումների համար և
(զ) որի առնչությամբ Բանկը պարզում է, որ Վարկառուի որևէ ներկայացուցիչ կամ Վարկի միջոցների որևէ այլ ստացող ներգրավվել է կոռումպացված, խարդախ գործողություններում, մասնակցել է որևէ գաղտնի համաձայնության կամ հարկադրանքի գործողություններում, իսկ Վարկառուն (կամ նման այլ ստացողը) Բանկի կողմից բավարար համարվող քայլեր ժամանակին չի ձեռնարկել նման գործելակերպերի տեղի ունենալու ընթացքում դրանց արձագանքելու ուղղությամբ:
3. «Ընդհանուր պայմանները» նշանակում է 2012թ. մարտի 12-ի «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկերի ընդհանուր պայմանները», ներառյալ սույն Հավելվածի Բաժին II-ում նշվող փոփոխությունները:
4. «Ծրագիր» նշանակում է գործողությունների, նպատակների և քաղաքականությունների ծրագիր, որը կոչված է աճի խթանմանը և աղքատության կայուն նվազեցումների ապահովմանը և սահմանված կամ հիշատակված է Վարկառուից Բանկին ուղղված՝ 2016 թ. նոյեմբերի 3–ով թվագրված նամակում, որով Վարկառուն հայտարարում է Ծրագիրն իրականացնելու իր հանձնառության մասին և իրականացման ընթացքում Ծրագրին օժանդակելու համար հայցում է Բանկի աջակցությունը:
5. «Միասնական առհանման տրանշը» նշանակում է սույն Համաձայնագրի 1-ին Ներդիրի II Բաժնի Բ Մասում նշված աղյուսակի «Միասնական առհանման տրանշ» վերնագրված խմբին հատկացված Վարկի գումարը:
Բաժին II. Ընդհանուր պայմանների փոփոխություններ
Սույնով Ընդհանուր Պայմանները փոխվում են հետևյալ ձևով.
1. Բովանդակության մեջ Բաժիններին, Բաժինների անվանումներին և Բաժինների համարներին կատարվող հղումները փոփոխվում են՝ ստորև ներկայացված փոփոխություններն արտացոլելու համար:
2. 2.03-րդ Բաժնի (ա) պարբերության վերջին նախադասությունը (կապված Առհանման հայտերի հետ) ամբողջությամբ հանվել է:
3. 2.04 (Հատուկ հաշիվներ) և 2.05 (Թույլատրելի ծախսեր) Բաժինները ամբողջությամբ հանվել են, իսկ II Հոդվածի մնացած Բաժինները համապատասխանաբար վերահամարակալել են:
4. Բաժին 3.01. (Սկզբնավճարը) փոխվում է հետևյալ բովանդակությամբ.
«Բաժին 3.01 Սկզբնավճար, պարտավճար
(ա) Վարկառուն Բանկին վճարում է Վարկի գումարի նկատմամբ սկզբնավճար՝ Վարկային համաձայնագրում նշված դրույքաչափով («Սկզբնավճար»):
(բ) Վարկառուն Բանկին Վարկի Չառհանված մնացորդի նկատմամբ վճարում է պարտավճար՝ Վարկային համաձայնագրում սահմանված դրույքաչափով («Պարտավճար»): Պարտավճարը հաշվեգրվում է Վարկային համ
աձայնագրի ամսաթվից վաթսուն օր հետո՝ մինչև համապատասխան ամսաթվերը, որոնց ժամանակ Վարկառուի կողմից Վարկային հաշվից գումարներն առհանվում կամ չեղարկվում են: Պարտավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր Վճարման Ամսաթվին՝ կիսամյակային կտրվածքով՝ ժամանակաշրջանի վերջում»:
5. 5.01 (Ծրագրի ընդհանուր իրականացում), և 5.09-ը (Ֆինանսական կառավարում, ֆինանսական հաշվետվություններ, աուդիտներ) Բաժիններն ամբողջությամբ հանվել են, իսկ Հոդված V-ի հաջորդ Բաժինները համապատասխանաբար վերահամարակալվել են:
6. 5.05 Բաժնի (ա) կետը (վերահամարակալվել է վերոնշյալ 5-րդ կետի համաձայն և վերաբերում է Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների օգտագործմանը) ամբողջությամբ հանվել է:
7. 5.06Բաժնի (գ) կետը (վերահամարակալվել է վերոնշյալ 5-րդ կետի համաձայն) վերաշարադրվել է հետևյալ բովանդակությամբ.
«Բաժին 5.06.Պլաններ, փաստաթղթեր, գրանցումներ
… (գ) Փակման ամսաթից հետո երկու տարվա ընթացքում Վարկառուն պահում է Վարկի շրջանակում կատարված ծախսերի մասին փաստող բոլոր գրանցումները (պայմանագրերը, հանձնարարականները, հաշիվ-ապանքագրերը, վճարման հաշիվները, ստացականները և այլ փաստաթղթերը): Վարկառուն պետք է Բանկի ներկայացուցիչներին տա այդ գրանցումներն ուսումնասիրելու հնարավորություն:»
8. 5.07 Բաժնի (գ) կետը (վերահամարակալվել է վերոնշյալ 5-րդ կետի համաձայն) վերաշարադրվել է հետևյալ բովանդակությամբ.
«Բաժին 5.07. Ծրագրի մոնիթորինգ և գնահատում
… (գ) Վարկառուն կազում է կամ ապահովում թ, որ կազմվի և Փակման ամսաթվից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում Բանկին ներկայացվի Ծրագրի կատարման, Իրավական պայմանագրերի շրջանակում Վարկի կողմերի և Բանկի համապատասխան պարտավորությունների կատարման և Վարկի նպատակների իրագործման մասին հաշվետվություն՝ այնպիսի շրջանակով և մանրամասնությամբ, որը Բանկը ողջամտորեն կպահանջի:»
9. Հավելվածում («Սահմանումներ») Բաժինների համարների և կետերի համապատասխան բոլոր հղումներն, ըստ անհրաժեշտության, փոխվում են՝ արտացոլելու վերոնշյալ փոփոխությունները:
10. Հավելվածը փոխվել է` լրացնելով նոր 19-րդ կետ «Պարտավճար»-ի հետևյալ սահմանմամբ և համապատասխանաբար հաջորդ կետերի վերահամարակալմամբ.
«19. «Պարտավճար» նշանակում է պարտավորության վճար, որը սահմանվում է Վարկային համաձայնագրում՝ 3.01(բ) Բաժնի նպատակով:»
11. Հավելվածի վերահամարակալված 37-րդ կետը (սկզբում՝ 36-րդ կետ) «Թույլատրելի ծախսեր») վերաշարադրվել է հետևյալ բովանդակությամբ.
«37. «Թույլատրելի ծախսերը» նշանակում է Ծրագրին օժանդակելու նպատակով Վարկի ցանկացած օգտագործում, բացառությամբ ըստ Վարկային համաձայնագրի բացառված ծախսերի ֆինանսավորման:»
12. Հավելվածի վերահամարակալված 44-րդ կետը (սկզբում 43-րդ կետ) «Ֆինանսական հաշվետվություններ») ամբողջությամբ հանվել է:
13. Հավելվածի 48-րդ կետում «Սկզբնավճար»-ի սահմանումը փոխվել է՝3.01-րդ Բաժնի հղումը փոխարինելով 3.01 (ա) Բաժնի հղումով:
14. Հավելվածի վերահամարակալված 67-րդ կետում «Վարկի վճարման» սահմանումը փոխվում է հետևյալ բովանդակությամբ.
«67. «Վարկի վճարում» նշանակում է ցանկացած գումար, որն Իրավական պայմանագրերի կամ սույն Ընդհանուր պայմանների համաձայն Վարկի Կողմ հադիսացողների կողմից ենթակա է վճարման Բանկին, ներառյալ՝ (սակայն չսահմանափակվելով) Վարկի Առհանված մնացորդի, տոկոսագումարի, Սկզբնավճարի, Պարտավճարի, Դեֆոլտի Տոկոսադրույքով տոկոսագումարի (եթե կա), կանխավճարի հավելավճարի ցանկացած գումարը, Փոխարկման կամ Փոխարկման վաղաժամկետ դադարեցման գործարքի վճարը, Փոփոխական սպերդի ֆիքսման վճարը (եթե կա), Տոկոսադրույքի Քեփի կամ Տոկոսադրույքի Քոլարի սահմանման դեպքում վճարման ենթակա պարգևավճարը, կամ սխալմամբ կատարված ֆինանսական գործարքից առաջացած Մասի Փոխհատուցումը, որը ենթակա է վճարման Վարկառուի կողմից:»
15. Հավելվածի 72-րդ կետում «Վճարման Ամսաթվի» սահմանումը փոխվում է՝ «տոկոսագումար» բառից հետո հանելով «է» բառը և լրացնելով «և Պարտավճարը են:»
16. Հավելվածի 75-րդ կետում «Նախագիծ»հասկացությունը փոխարինվել է«Ծրագիր» հասկացությամբ, և դրա սահմանումը փոփոխվել է հետևյալ խմբագրությամբ (և սույն Ընդհանուր պայմաններում «Նախագծին» կատարվող բոլոր հղումները համարվում են «Ծրագրին» կատարված հղումներ):
«75. «Ծրագիր» նշանակում է Վարկային համաձայնագրում նշվող ծրագիրը, որին աջակցելու նպատակով տրամադրվում է Վարկը:»
_______________________________
1 Եթե վարկի սկզբնական արժույթը ԱՄՆ դոլար, ճապոնական իեն կամ եվրո չէ, Հավելվածի 1 Բաժնում կպահանջվի «Ուղղորդիչ դրույքի» և «Ուղղորդիչ դրույքի վերահսկման ամսաթվի» լրացուցիչ սահմանում: Խնդրում ենք համապատասխան սահմանումների համար խորհրդակցել իրավաբանական վարչության (LEGFI) հետ
