ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2017 թվականի N 390-Ն
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող արտաբյուջետային միջոցների հաշվին (այսուհետ` նաև պետական բյուջեի միջոցներ) կատարվելիք գնումների պլանի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված միջոցների հաշվին (այսուհետ` այլ միջոցներ) կատարվելիք գնումների պլանի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) գնումների պլանի լրացման, հաստատման և հրապարակման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) գնումների միասնական անվանացանկի (ԳՄԱ) կառուցվածքը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 25-ից:
| Հայաստանի Հանրապետության | Կ. Կարապետյան | 
| 
 2017 թ. ապրիլի 20 Երևան | 
| Հավելված N 1 ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 390-Ն որոշման | 
Ձ Ե Վ
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ
| Պատվիրատուն ----------------------------- | ||||||
| (ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման) | ||||||
| Ծրագիրը | ||||||
| Անվանումը ----------------------------------- | ||||||
| բաժին -- խումբ -- դաս – ծրագիր -- | ||||||
| (ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման) | ||||||
| Գնման առարկայի | Գնման ձևը | Չափի միավորը | Միավորի գինը | Քանակը | Գումարը | |
| միջանցիկ ծածկագիրը` ըստ ԳՄԱ | անվանումը | |||||
| ապրանքներ | ||||||
| -- | ||||||
| աշխատանքներ | ||||||
| -- | ||||||
| ծառայություններ | ||||||
| -- | ||||||
| ընդամենը | ||||||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան | 
| Հավելված N 2 ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 390-Ն որոշման | 
Ձ Ե Վ
ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ
| Պատվիրատուն ----------------------------- | ||||||
| Ծրագիրը | ||||||
| Անվանումը ----------------------------------- | ||||||
| Ֆինանսավորման աղբյուրը | ||||||
| Գնման առարկայի | Գնման ձևը | Չափի միավորը | Միավորի գինը | Քանակը | Գումարը | |
| միջանցիկ ծածկագիրը` ըստ ԳՄԱ | անվանումը | |||||
| ապրանքներ | ||||||
| -- | ||||||
| աշխատանքներ | ||||||
| -- | ||||||
| ծառայություններ | ||||||
| -- | ||||||
| ընդամենը | ||||||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան | 
| Հավելված N 3 ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 390-Ն որոշման | 
Կ Ա Ր Գ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են գնումների պլանի լրացման, հաստատման և հրապարակման հետ կապված հարաբերությունները:
II. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2. Գնումների պլանի`
1) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են գնումների միասնական անվանացանկով սահմանված (այսուհետ` անվանացանկ) միջանցիկ ծածկագիրը և անվանումը` անվանացանկի 4-րդ մակարդակին համապատասխան.
2) 3-րդ սյունակում լրացվում է գնման ձևը: Ընդ որում, գնման ձևը լրացնելիս հաշվի է առնվում, որ գնման գինն անվանացանկի 2-րդ մակարդակում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերի հանրագումարն է.
3) 4-րդ սյունակում լրացվում է`
ա. «հատ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու ըստ քանակի,
բ. «կգ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու ըստ կշռի,
գ. «լիտր» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու ըստ ծավալի,
դ. «մետր» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու մետրով,
ե. «տուփ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու տուփով,
զ. «լրակազմ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու լրակազմով,
է. «մ3» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու ըստ ծավալի և «լիտր» չափման միավորը կիրառելի չէ,
ը. «զույգ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու զույգով և «հատ» չափման միավորը կիրառելի չէ,
թ. «սրվակ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու սրվակով,
ժ. «դեղահատ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու դեղահատով,
ժա. «մ2» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու քառակուսի մետրով,
ժբ. «տոննա» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու տոննայով,
ժգ. «գրամ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու գրամով,
ժդ. «դոզա» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու դոզայով,
ժե. «կՎտ/ժ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու կիլովատտ/ժամով,
ժզ. «մլ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու միլիլիտրով,
ժէ. «մմ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու միլիմետրով,
ժը. «րոպե» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու րոպեով,
ժթ. «գծամետր» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու գծամետրով,
ի. «դրամ» բառը, եթե սույն ենթակետի «ա»-«ժթ» ենթակետերում նշված չափման միավորներից որևէ մեկը կիրառելի չէ.
4) 5-րդ սյունակում նշվում է գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մեկ միավորի գինը.
5) 6-րդ սյունակում նշվում է գնման ենթակա ապրանքի, աշխատանքի կամ ծառայության քանակը: Ընդ որում, եթե տվյալ տողի «Չափման միավորը» սյունակում նշված է «դրամ», ապա այդ տողի «Քանակը» սյունակում նշվում է «1» թիվը.
6) 7-րդ սյունակում նշվում է գնման ենթակա ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ընդհանուր գումարը` հազ. դրամով: Ընդ որում, եթե տվյալ տողի «Չափման միավորը» սյունակում նշված է «դրամ», ապա այդ տողի «Միավորի գինը» սյունակում նշված գումարը հավասար է 7-րդ սյունակում նշված գումարը բաժանած հազարի: Հակառակ դեպքում 7-րդ սյունակում նշվում է «Միավորի գինը» և «Քանակը» սյունակների արտադրյալը բաժանած հազարի:
3. Գնումների պլանում փոփոխությունները կատարվում են սույն կարգի 2-րդ կետով սահմանված պայմաններով լրացումներ կատարվելու ձևով:
III. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Պատվիրատուի ղեկավարի կողմից գնումների պլանը հաստատվում է մինչև տվյալ տարվա փետրվարի 1-ը՝ բացառությամբ սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի:
5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվելիք գնումների պլանը հաստատվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` առանձին հավելվածով:
6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների արտաբյուջետային միջոցների հաշվին կատարվելիք գնումների պլանները հաստատվում են արտաբյուջետային միջոցների նախահաշիվները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` առանձին հավելվածով՝ բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի:
7. Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի արտաբյուջետային միջոցների հաշվին կատարվելիք գնումների պլանը հաստատվում է պատվիրատուի ղեկավարի կողմից` պլանով նախատեսվող գնման ձևերը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
8. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև սույն կարգի 7-րդ կետում նշված միջոցների հաշվին կատարվելիք գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարվելու դեպքում պատվիրատուն` դրանցում ներառվող գնման ձևերը նախապես համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
IV. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Գնումների պլանը, ներառյալ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները, հաստատվելուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն սահմանված կարգով հրապարակում է տեղեկագրում: Ընդ որում, գնումների պլանում կատարված փոփոխությունները և լրացումները տեղեկագրում հրապարակվում են գնումների պլանի ամբողջական տեսքով:
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան | 
| Հավելված N 4 ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 390-Ն որոշման | 
Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք 
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ
1. Գնումների միասնական անվանացանկը կազմված է ութ նիշ ունեցող թվային ծածկագրից, որը փոխկապակցված է գնման առարկա հանդիսացող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության անվանման հետ: Թվային ծածկագիրն ունի չորս մակարդակ: Ընդ որում`
1) առաջին մակարդակը ցույց է տալիս այն բաժինը, որում պետք է ներառվի ապրանքի, աշխատանքի կամ ծառայության անվանախումբը (XX000000).
2) երկրորդ մակարդակը` խումբը, ցույց է տալիս բաժնում ապրանքի, աշխատանքի կամ ծառայության անվանախումբը (XXX00000).
3) երրորդ մակարդակը` դասը, ցույց է տալիս անվանախմբում ապրանքի, աշխատանքի կամ ծառայության անվանումը (XXXX0000).
4) չորրորդ մակարդակը` դասակարգիչը, ցույց է տալիս անվանման մեջ ներառվող` վերջնական սպառման ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը (XXXXX000):
2. Առաջին մակարդակը բաղկացած է հետևյալ բաժիններից`
| 03000000 | Գյուղատնտեսական, ֆերմերային տնտեսության, ձկնորսության, անտառային տնտեսության և դրանց հետ կապված արտադրանք | 
| 09000000 | Նավթամթերք, վառելիք, էլեկտրականություն և էներգիայի այլ աղբյուրներ | 
| 14000000 | Հանքարդյունաբերությանը վերաբերող արտադրանք, հիմնական մետաղներ և հարակից արտադրանք | 
| 15000000 | Սննդամթերք, ըմպելիք, ծխախոտ և հարակից արտադրանք | 
| 16000000 | Գյուղատնտեսական սարքավորումներ | 
| 18000000 | Հագուստ, կոշկեղեն, ուղեբեռի հետ կապված առարկաներ և պարագաներ | 
| 19000000 | Կաշի և կտորներ, պլաստմասսայե և կաուչուկից առարկաներ | 
| 22000000 | Տպագիր նյութեր և հարակից արտադրանք | 
| 24000000 | Քիմիական արտադրանք | 
| 30000000 | Գրասենյակային և համակարգչային մեքենաներ, սարքավորումներ և նյութեր` բացառությամբ կահույքի և ծրագրային ապահովման | 
| 31000000 | Էլեկտրական մեքենաներ, սարքավորումներ, սարքեր և սպառման առարկաներ, լուսավորություն | 
| 32000000 | Ռադիո, հեռուստացուցային, հաղորդակցության, հեռահաղորդակցության և հարակից սարքեր | 
| 33000000 | Բժշկական սարքեր, դեղեր և անձնական հիգիենայի պարագաներ | 
| 34000000 | Տրանսպորտային սարքեր և օժանդակ տրանսպորտային ապրանքներ | 
| 35000000 | Անվտանգության, հակահրդեհային, ոստիկանական և պաշտպանական սարքեր | 
| 37000000 | Երաժշտական գործիքներ, սպորտային ապրանքներ, խաղեր, խաղալիքներ, ձեռքի աշխատանքներ, կերպարվեստի նյութեր և պարագաներ | 
| 38000000 | Լաբորատորիայի, օպտիկական և ճշգրիտ սարքեր (բացառությամբ ապակյա իրերի) | 
| 39000000 | Կահույք (ներառյալ գրասենյակային կահույքը), կահավորանք, կենցաղային տեխնիկա (բացառությամբ լուսավորության) և մաքրման համար նախատեսված արտադրանք | 
| 41000000 | Հավաքած և զտված ջուր | 
| 42000000 | Արդյունաբերական սարքավորումներ | 
| 43000000 | Հանքարդյունաբերության, քարի արդյունահանման, շինարարական սարքեր | 
| 44000000 | Շինարարական կառույցներ և նյութեր, շինարարության օժանդակ արտադրանք (բացառությամբ էլեկտրական սարքավորումների) | 
| 45000000 | Շինարարական աշխատանքներ | 
| 48000000 | Համակարգչային ծրագրային փաթեթներ և տեղեկատվական համակարգեր | 
| 50000000 | Վերանորոգման և պահպանման ծառայություններ | 
| 51000000 | Տեղադրման ծառայություններ (բացառությամբ ծրագրային փաթեթների) | 
| 55000000 | Հյուրանոցային, ռեստորանային և մանրածախ առևտրի ծառայություններ | 
| 60000000 | Փոխադրման ծառայություններ (բացառությամբ թափոնների փոխադրման) | 
| 63000000 | Փոխադրման օժանդակ ծառայություններ, զբոսաշրջային գործակալությունների ծառայություններ | 
| 64000000 | Փոստային և հեռահաղորդակցման ծառայություններ | 
| 65000000 | Կոմունալ ծառայություններ | 
| 66000000 | Ֆինանսական և ապահովագրական ծառայություններ | 
| 70000000 | Անշարժ գույքի հետ կապված ծառայություններ | 
| 71000000 | Ճարտարապետական, շինարարական, ինժեներական և տեսչական ծառայություններ | 
| 72000000 | ՏՏ-ի ծառայություններ, խորհրդատվություն, ծրագրային փաթեթների մշակում, համացանց և օժանդակություն | 
| 73000000 | Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակման ծառայություններ և հարակից խորհրդատվական ծառայություններ | 
| 75000000 | Վարչական, պաշտպանության և սոցիալական անվտանգության ծառայություններ | 
| 76000000 | Նավթի և գազի արդյունաբերությանն առնչվող ծառայություններ | 
| 77000000 | Գյուղատնտեսական, անտառային տնտեսության, այգեգործական, ջրային կուլտուրաների և մեղվապահության ծառայություններ | 
| 79000000 | Գործարարության հետ կապված ծառայություններ, իրավաբանություն, շուկայաբանություն, խորհրդատվություն, աշխատողների համալրում, տպագրություն և անվտանգություն | 
| 80000000 | Կրթական և վերապատրաստման ծառայություններ | 
| 85000000 | Առողջապահության ոլորտում իրականացվող և սոցիալական ծառայություններ | 
| 90000000 | Կոյուղու հետ կապված, թափոնների, մաքրման և բնապահպանական ծառայություններ | 
| 92000000 | Ժամանցի, մշակութային և սպորտային ծառայություններ | 
| 98000000 | Այլ համայնքային, սոցիալական և անհատական ծառայություններ | 
| 99000000 | Գնում չհանդիսացող ծախսեր | 
3. Գնումների միասնական անվանացանկի բացվածքը, ըստ թվային ծածկագրի յուրաքանչյուր բաժնի խմբերի, դասերի և դասակարգիչների, սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան | 
 
                