ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
27 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մինսկ |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16–րդ հոդվածին համապատասխան՝
1. Ի գիտություն ընդունել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի նախագծի (այսուհետ՝ Համաձայնագրի նախագիծ) հետ կապված աշխատանքի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ շարունակել Համաձայնագրի նախագծի հետ կապված աշխատանքը՝ ելնելով մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը այն ներպետական համաձայնեցման ուղարկելու անհրաժեշտությունից:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
