«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2003 թվականի N 1290-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 242 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի «Հեռակա ձևով մասնագիտական միջին և բարձրագույն կրթության, ինչպես նաև դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցանվող մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 242 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
որոշմամբ հաստատված՝ դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցանվող մասնագիտությունների ցանկը լրացնել՝
| 
 «0719  | 
 Տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր  | 
 դիպլոմավորված  | 
 6 տարի»,  | 
| 
 «0902  | 
 Օգտակար հանածոների ստորգետնյա մշակումներ  | 
 դիպլոմավորված  | 
 6 տարի»,  | 
| 
 «1102  | 
 Գունավոր մետաղների մետաղագործություն  | 
 դիպլոմավորված  | 
 6 տարի»,  | 
| 
 «1201  | 
 Մեքենաշինության տեխնոլոգիա  | 
 դիպլոմավորված  | 
 6 տարի»,  | 
| 
 «1202  | 
 Մետաղահատ հաստոցներ և գործիքներ  | 
 դիպլոմավորված  | 
 6 տարի»,  | 
| 
 «2007  | 
 Ռադիոտեխնիկա  | 
 դիպլոմավորված  | 
 6 տարի»,  | 
| 
 «2501  | 
 Օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա  | 
 դիպլոմավորված  | 
 6 տարի»  | 
տողերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| 
 
  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  |