ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2017 թվականի N 662-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հայաստանի Հանրապետության | Կ. Կարապետյան | 
| 
 2017 թ. հունիսի 20 Երևան | 
 
 | 
| Հավելված  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
(ՏԳՏԴ ԾԱԾԿԱԳԻՐ` 46.75.2, 47.76.2)
____ ___________20 թ.
| ______________________________ (ստորաբաժանման անվանումը) | _____________ (գտնվելու վայրը) | ___________________________________ (հեռախոսահամարը (ֆաքսը), էլ. հասցեն) | |||||||||
| 
 | ___________________ (անձնական ծածկագիրը) | _____________ (պաշտոնը) | __________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) | ||||||||
| 
 | 
 | 
 | |||||||||
| 
 | __________________ (անձնական ծածկագիրը) | _____________ (պաշտոնը) | __________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) | ||||||||
| 
 | __________________ (անձնական ծածկագիրը) | _____________ (պաշտոնը) | __________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) | ||||||||
| Ստուգման սկիզբը _________________ (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) | ավարտը ___________________________________ (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) | ||||||||||
| Ստուգման հիմքը __________________________________________________________ (ստուգման տարեկան ծրագիրը, դիմում-բողոքը և այլն) | |||||||||||
| _____________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի անվանումը) |  | ||||||||||
| (ՀՎՀՀ) | |||||||||||
| _______________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները) | ____________________________________ (հեռախոսահամարը (ֆաքսը), էլ. հասցեն) | ||||||||||
| _______________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը,  | ____________________________________ (հեռախոսահամարը (ֆաքսը), էլ. հասցեն) | ||||||||||
| ________________________________________________ (ստուգվող օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները) | ___________________________________ (հեռախոսահամարը (ֆաքսը), էլ. հասցեն) | ||||||||||
| _______________________________________________ | _________________________________ | ||||||||||
| Ստուգման հրամանի համարը __________ ամսաթիվը _____________________________________ Ստուգման նպատակը (ընդգրկված հարցերի համարները) ___________________________________ | |||||||||||
Աղյուսակ N 1
| Վերահսկողական բնույթի հարցեր | ||||||||
| NN | Հարցերը | Այո | Ոչ | Չ/Պ | Կշիռը | Ստուգման եղանակը | Նորմատիվ-իրավական ակտը | Մեկնաբանու-թյուններ | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 
| 1. | ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ | |||||||
| 1.1 | Պեստիցիդների ու ագրոքիմիկատների պահեստներում առկա չեն սննդամթերք, ֆուրաժ, զանազան տնտեսական և կենցաղային նշանակության իրեր | 2 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 10-րդ հոդված, 2-րդ մաս, 3-րդ կետ, ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի  | ||||
| 1.2 | Հեղուկ պեստիցիդներով ու ագրոքիմիկատներով լցված տարաները պահեստավորված են խցանները դեպի վեր դիրքով | 2 | ակնադիտական զննում | ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1195-Ն որոշման հավելվածի 44-րդ կետ | ||||
| 1.3 | Պեստիցիդների և ագրոքիմիկատների վնասազերծման համար կազմակերպությունն ապահովված է վնասազերծող (դեզակտիվացնող) միջոցներով՝ քլորակիր, կալցիումացված սոդա և այդ նպատակի համար նախատեսված նյութեր | 2 | ակնադիտական զննում | ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1195-Ն որոշման հավելվածի 39-րդ կետ | ||||
| 1.4 | Պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանման վայրերում տեղադրված է տեղեկատվություն՝ նշված միջոցների պահպանման առանձնահատկությունների, անվտանգության, այդ թվում՝ վթարային իրավիճակում իրականացվող միջոցառումների մասին | 2 | ակնադիտական զննում | ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1195-Ն որոշման հավելվածի 47-րդ կետ | ||||
| 2. | ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ | 
 | ||||||
| 2.1 | Պեստիցիդների ու ագրոքիմիկատների և սննդամթերքի միաժամանակյա փոխադրում փոխադրամիջոցներով չի իրականացվում | 2 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 10-րդ հոդված, 2-րդ մաս, 3-րդ կետ | ||||
| 2.2 | Տրանսպորտային միջոցն ապահովված է առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված դեղատուփով, կրակմարիչով և մաքրման պարագաներով | 2 | ակնադիտական զննում | ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի  | ||||
| 3. | ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄԱԿՆՇՈՒՄԸ | 
 | ||||||
| 3.1 | Պեստիցիդները և ագրոքիմիկատները փաթեթավորված են և ցրված վիճակում չեն | 2 | ակնադիտական զննում | ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի  | ||||
| 3.2 | Պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանման ու տեղափոխման համար նախատեսված տարաները համապատասխանորեն մակնշված են | 2 | ակնադիտական զննում | ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի  | ||||
| 3.3 | Պեստիցիդների և ագրոքիմիկատների սպառողական փաթեթավորման յուրաքանչյուր միավոր ուղեկցվում է պիտակով, որի վրա նշվում է անվանումը, քաշը | 7 | փաստաթղթային և ակնադիտական զննում | ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի | ||||
| 3.4 | Պեստիցիդների և ագրոքիմիկատների մակնշումը զետեղված է անմիջապես տարայի և (կամ) տարայի պահպանումն ապահովող փաթեթվածքին ամրացված պիտակի վրա: | 2 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 2-րդ մաս | ||||
| 3.5 | Չափածրարված պեստիցիդների և ագրոքիմիկատների վրա առկա է հայերեն մակնշում | 10 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 1-ին մաս | ||||
| 3.6 | Մակնշումը հստակ է և ընթեռնելի | 5 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 5-րդ և 6-րդ մասեր | ||||
| 3.7 | Մակնշումը ներառում է պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը և նշանակությունը | 2 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 1-ին կետ | ||||
| 3.8 | Մակնշումը ներառում է տարայի ծավալը և (կամ) զտաքաշը, ազդող նյութի անվանումը, պարունակությունը | 2 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 2-րդ և 5-րդ կետեր | ||||
| 3.9 | Մակնշումը ներառում է արտադրողի անվանումը և գտնվելու վայրը (երկիրը, իրավաբանական հասցեն) | 2 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված 3-րդ մաս, 3-րդ կետ | ||||
| 3.10 | Մակնշումը ներառում է պեստիցիդների և ագրոքիմիկատների ֆիզիկական վիճակը (պատրաստուկային ձևը) | 2 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 4-րդ կետ | ||||
| 3.11 | Մակնշումը ներառում է մանիպուլյացիոն նշանները | 2 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 7-րդ կետ | ||||
| 3.12 | Մակնշումը ներառում է տեղեկատվություն կիրառման վերաբերյալ (մշակվող մշակաբույսերը կամ օբյեկտը, ծախսի նորմաները, մշակումների առավելագույն քանակը, պարբերականությունը, վնասակար օրգանիզմը, սպասման ֆիկսացիայի ժամկետները) | 4 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 8-րդ կետ | ||||
| 3.13 | Մակնշումը ներառում է պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման վկայականի համարը | 2 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 9-րդ կետ | ||||
| 3.14 | Մակնշումը ներառում է պիտանիության ժամկետը | 2 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 12-րդ կետ | ||||
| 3.15 | Մակնշումը ներառում է պահման պայմանները | 2 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 11-րդ կետ | ||||
| 3.16 | Մակնշումը ներառում է նույնականացման կոդը (շտրիխը) | 2 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 13-րդ կետ | ||||
| 3.17 | Մակնշումը ներառում է կիրառման սահմանափակումները (այլ պեստիցիդների և ագրոքիմիկատների հետ համատեղելիություն, բուսաթունունակություն (ֆիտոտոքսիկություն) | 2 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 14-րդ կետ | ||||
| 3.18 | Մակնշումը ներառում է անվտանգության մասին տեղեկատվություն՝ աշխատելիս, տեղափոխելիս և պահպանելիս | 3 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 6-րդ և 15-րդ կետեր | ||||
| 3.19 | Մակնշումը ներառում է թափված պեստիցիդների և ագրոքիմիկատների վնասազերծման և դատարկ տարաների վնասազերծման և (կամ) ոչնչացման եղանակները | 3 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, 3-րդ մաս, 16-րդ և 17-րդ կետեր | ||||
| 4. | ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ | 
 | ||||||
| 4.1 | Իրացվում են միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված պեստիցիդներ և ագրոքիմիկատներ | 20 | փաստաթղթային և ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 10-րդ հոդված, 2-րդ մաս, 1-ին կետ | ||||
| 4.2 | Ժամկետանց պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացում չի իրականացվում | 10 | ակնադիտական զննում | «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք, 10-րդ հոդված, 2-րդ մաս, 1-ին կետ | ||||
| 1. | «Այո»` առկա է, համապատասխանում է, բավարարում է | V | ||
| 2. | «Ոչ»` ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում | V | ||
| 3. | «Չ/Պ»՝ չի պահանջվում, չի վերաբերում | V | 
Աղյուսակ N 2
| Ամփոփ | 
| «Այո» պատասխանների քանակը __________ | 
| Հայաստանի Հանրապետության | Վ. Ստեփանյան | 
 
                