ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2008 թվականի N 803-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 599 որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) | |
| Ռ. Ալավերդյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | |
| Ս. Պապյան | - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ | |
| Ս. Գալստյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ | |
| Գ. Գյուրջյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ | |
| Լ. Շահվերդյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ | |
| Ֆ. Բաշոյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ | |
| Ֆ. Եգորյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հողաշինարարության և հողային պետական տեսչության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»: | 
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Տ. Սարգսյան | 
| 
 2008 թ. հոկտեմբերի 14 Երևան | 
 
                