ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2018 թվականի N 348-Ա
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետը`
Հաստատել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2018 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-104-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Կ. Կարապետյան | 
| 
 2018 թ. ապրիլի 6 Երևան | 
|  Հավելված | 
Ց Ա Ն Կ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| NN | Միջոցառման անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը | Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական | Իրավական հիմքը | 
| 1. | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի  | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2018 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի | 
| 2. | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2018 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի  | 
| 3. | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N 1343-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2018 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում: | «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի  | 
| Հայաստանի Հանրապետության | Վ. Ստեփանյան | 
 
                