ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՎԴ/9235/05/17 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ 31.10.2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՈՐՈՇՈՒՄԻՑ ՔԱՂՎԱԾՔ
Վարչական դատարանը որոշեց.
1. Դավիթ Մակարյանի դիմումն ընդդեմ ՀՀ կառավարության՝ «Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Սպիտակ քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» 01.06.2006 թվականի թիվ 1054-Ն որոշման 6-րդ հավելվածի 351-011 ծածկագրով հողամասին վերաբերող կետը անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել.
2. անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 01.06.2006 թվականի թիվ 1054-Ն որոշման 6-րդ հավելվածի 351-011 ծածկագրով հողամասին վերաբերող կետը։
Նախագահող դատավոր |
Դատավոր |
Դատավոր |
Կ. Զարիկյան |
Ա. Հարությունյան |
Ս. Հովակիմյան |
|
|
|
Դատավոր |
|
Դատավոր |
Ա. Ավագյան |
|
Գ. Առաքելյան |
Քաղվածքը կատարված է Վարչական դատարանի 31.10.2018 թվականին հրապարակված որոշումից, որոշումը մտել է օրինական ուժի մեջ 03.12.2018 թվականին։
Նախագահող դատավոր
Կ. Զարիկյան
