ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ-Ն ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ՝ ՀԱՏԿԱՊԵՍ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ» (ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.
1. Հաստատել 2018 թվականի նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 14-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2018 թ. դեկտեմբերի 25 Երևան ՆՀ-534-Ն |
