ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2017 թվականի N 910-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
1. Հաստատել՝
1) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-97-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-98-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-115-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն N 4 հավելվածի։
| Հայաստանի Հանրապետության | Կ. Կարապետյան | 
| 
 2017 թ. օգոստոսի 11 Երևան | 
| Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2017 թ. օգոստոսի 11-ի N 910-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
| NN | Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնե-լու ժամկետը | Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը | Իրավական  | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 1. | «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների քանակը և հաստիքացուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | ՀՀ արդարադատության նախարարություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով | 2019 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ | Ֆինանսավորում չի պահանջվում։ | «Կոռուպցիայի կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի | 
| Հայաստանի Հանրապետության | Վ. Ստեփանյան | 
| Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2017 թ. օգոստոսի 11-ի N 910-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| NN | Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը | Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը | Իրավական | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 1. | «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման, ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | ՀՀ արդարադատության նախարարություն | 2017 թ. դեկտեմբերի | Ֆինանսավորում չի պահանջվում։ | «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի  | 
| 2. | «Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | ՀՀ արդարադատության նախարարություն | 2018 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում։ | «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի | 
| Հայաստանի Հանրապետության | Վ. Ստեփանյան | 
| Հավելված N 3 ՀՀ վարչապետի 2017 թ. օգոստոսի 11-ի N 910-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
| NN | Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը | Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը | Իրավական | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 1. | «ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | ՀՀ արդարադատության նախարարություն | 2017 թ. | Ֆինանսավորում չի պահանջվում։ | «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մաս | 
| Հայաստանի Հանրապետության | Վ. Ստեփանյան | 
| Հավելված N 4 ՀՀ վարչապետի 2017 թ. օգոստոսի 11-ի N 910-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
| NN ը/կ | Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը | Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը | Իրավական հիմքը | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 1. | «Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, ՀՀ օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | ՀՀ արդարադատության նախարարություն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով | 2017 թ. սեպտեմբերի | Ֆինանսավորում չի պահանջվում։ | «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի  | 
| Հայաստանի Հանրապետության | Վ. Ստեփանյան | 
 
                